Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Արթիկի կենտրոնական հատվածում գտնվող շինության պատը շինարարները քանդել եւ անակնկալի են եկել: Թափվող ծեփոնների տակից ոչ թե ճաքճքված քարեր են բացվել, այլ հսկայական որմնանկար՝ վառ ու պայծառ գույներով: Այնպիսի թարմությամբ, ասես հենց նոր է նկարիչն աշխատանքն ավարտել: Որմնանկարում գյումրեցու հագուկապով երաժիշտները նվագում են, տարազներով աղջիկներն ու տղաներն էլ պարում են:Բանվորները, երբ պատին ամրացված կառուցատարրերն ու փայտե պատվարը հեռացրել են, հաստ կտորի շերտ են նկատել դրանց տակ: Դա էլ են քանդել եւ տակից երեւացել է որմնանկարը: Տարածքի սեփականատերը՝ Հայկազ Հակոբյանը, նախ, ցանկացել է պատը քանդել, հետո նկարչի են հրավիրել տարածք, որ գա ու ուսումնասիրի, գուցե հնարավոր լինի հասկանալ, թե ով եւ երբ է նկարել: Որեւէ բան չի պարզվել: Անգամ հնաբնակներն ու այն մարդիկ, ովքեր երիտասարդ հասակում, երբ տարածքը գործել է որպես երիտասարդական բար-սրճարան, հաճախ են եղել այնտեղ, երբեք նման որմնանկար չեն տեսել:  Նրանցից միայն մեկը, երբ տեսավ որմնանկարը, միանգամից հիշեց, որ այն իրեն ծանոթ է 70-ականներից, սանէպիդում աշխատած տարիներին, երբ այցելել է սրճարան, տեսել է: Ասաց՝ շատերին էր այս որմնանկարն այդ տարիներին գրավում, սրճարան բերում: «72 թվից էս շենքը կա, ու նկարն եղել է: Ես տեսել եմ: Էդ ժամանակ էլ ըսպես էր: Բայց թե ով է նկարել, չգիտեմ, ոչ էլ իմացել եմ էն ժամանակ: Բայց հետո ո՞վ է փակել, ինչի՞ է փակել, ի՞նչ նպատակով, չգիտեմ»,-պատմեց տիկին Վարդիթերը:Տարածք այցելած Հասմիկ Կիրակոսյանն արագ ուսումնասիրեց որմնանկաը: Ասաց՝ սա Մինաս չէ: Մինասի գույները չեն, ոչ էլ դինամիկա կա: Սա ավելի շուտ գյումրեցի նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի աշխատանքը կարող է լինել: Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանն այս անակնկալից հետո առաջին քայլը որ արեց, այն էր, որ որմնանկարը լուսանկարեց եւ ուղարկեց մշակույթի նախարարություն: Պետք է հասկանալ, թե սա ում աշխատանքն է:  «Ես արդեն մշակույթի նախարարություն ուղարկել եմ լուսանկարները, որպեսզի համապատասխան հանձնաժողով գա, որ գնահատի եւ հասկանանք, թե ինչ որմնանկար է սա: Եթե սեփականատերն ուզի, ապա որմնանկարը կպահպանվի այստեղ, բայց եթե զգա, որ չի ցանկանում դա տեսնել իր տարածքում, ապա արդեն կմտածեն դրա տեղափոխման մասին»,- ասաց Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:

Տպել
18478 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են