Զինվորին ուղղված նամակները փակված են եղել արկղերի հետ, Մանվել Գրիգորյանը դրա հետ որեւէ կապ չունի. պաշտպան

Ամիսներ առաջ մեր սիրելի վարչապետի կողմից այս քրեական գործի մասին հանրությանն այնպես տեղեկացվեց, որ տպավորություն էր, թե կատարվել եւ բացահայտվել է մի զազրելի հանցագործություն, որը լսելիս բավական բացասական տպավորություն էր ստեղծում Մանվել Գրիգորյանի մասին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում ոչ միայն Գրիգորյանի մտերիմները ուրացան, այլ նաեւ նրա մտերիմներից մեկի շունը տանից փախավ:

«Անցան ամիսներ եւ փոխաբերական իմաստով դրեցին մի մեծ կաթսա եւ մեջը փորձեցին լցնել Մանվել Գրիգորյանի անձի, հարազատների հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: Ընդհուպ զավեշտը հասավ նրան, որ մերձավորներից մեկի նկատմամբ, որը 5 տարեկան հասակում ներխուժել է հարեւանի հողամաս, քրեական գործ հարուցվեց եւ մեղադրանք առաջադրվեց: Քրեական գործը հարուցել են հիմա, երբ չափահաս է, բայց փաստեցին, որ 5 տարեկանից սկսած ինքը սիստեմատիկ ներխուժել է հարեւանի բնակարան»,- նշեց նա: Բաղդասարյանը, սակայն չհայտնեց այդ մերձավորի անունը՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է:

Խոսելով Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու եւ նրա առողջական խնդիրների մասին, պաշտպանն ընդգծեց, որ պաշտպանական կողմն անգամ հղում է արել քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների կարծիքին, որի համաձայն՝ ոչ միայն Գրիգորյանի կյանքին է վտանգ սպառնում, այլ հակացուցված է մեկուսացած պայմաններում կալանքը շարունակելը:

«Բայց արդյունքում նախաքննության մարմինը գտավ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում եւ նրա հիվանդությունները, ըստ էության բավարար են, որպեսզի նա շարունակի կալանքը կրել: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հարգելի մեծարգո պարոն վարչապետ, ձեզ ճիշտ չեն զեկուցում, դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ հանձնարարեք կոմպետենտ անձի, որպեսզի ստուգի եւ ձեզ զեկուցի, թե կալանքի պահին Մանվել Գրիգորյանն ինչպիսի հիվանդություններով էր տառապում, եւ կալանքը կրելուց հետո նրա հիվանդություններն ավելացե՞լ են, թե՞ ոչ, նա տառապո՞ւմ է այնպիսի հիվանդություններով, որ կյանքին վտանգ է սպառնում, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ ես ճիշտ չեմ ասում, ես ստախոս եմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ինչ-ինչ բաներից ելնելով, միգուցե ձեր ցուցումից կամ ոչ ձեր ցուցումից ելնելով, նման տեղեկություններ են ձեզ իրազեկում, որը իրականությանը չի համապատասխանում, ուրեմն մեր երկում արդարադատությունն այդ դրվագով կաղում է»,- հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը: Դիմելով վարչապետին՝ նա կոչ արեց, որպեսզի հանձնարարի կոմպետենտ անձի՝ ստուգի եւ զեկուցի, թե արդյո՞ք հիմքեր կան Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու, թե՞ ոչ, եթե հիմքերը չկան, ապա Մանվել Գրիգորյանի հանդեպ տեղի է ունենում դասական խոշտանգում եւ նա գտնվում է պատանդի կարգավիճակում:

Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ օրեր առաջ նաեւ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, բայց դատարանն առանց հիմնավորումների՝ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է:

Նա նաեւ հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնված զինվորի սնունդը, հագուստը եւ մնացած այլ իրերն ապրիլյան պատերազմից հետո եւս մեկ տարի մնացել են Արցախի համապատասխան տեղերում:

«Վայրը, որտեղից առգրավեցին այդ սնունդը, դա եղել է ԵԿՄ պահեստը: Այնտեղ եղել է ոչ միայն այդ սնունդը, այլեւ` բազմաթիվ տասնյակներով մեքենաներ, ԵԿՄ մեքենաներ: Այնտեղ այլ կառույցներին պատկանող գույք էլ է եղել: Այո, սեփականության իրավունքով տարածքը պատկանել է իմ պաշտպանյալին, բայց այստեղ եղել են տարբեր կազմակերպություններ եւ ավելի քան լիահույս եմ, որ նախաքննության ավարտին այդ հարցի վերջնական պատասխանը կտրվի»:

Դիտարկմանը, թե ծանրոցներում նաեւ գտնվել են զինվորին ուղղված նամակներ, պաշտպանն ասաց, որ նամակներն արկղերի մեջ փակված են եղել ու իր պաշտպանյալը չի ունեցել դրա հետ որեւէ կապ: Բաղդասարյանը ընդգծեց, որ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ հակված է, որպեսզի մեկ ժամ շուտ օբյեկտիվ գնահատական տրվի եւ բացահայտվի:

Բաղդասարյանը մեջբերեց ներպետական օրենսդրությունից այն հատվածը, համաձայն որի՝ անձը պետք է գտնվի կալանքի տակ, եթե նա կխուսափի նախաքննությունից, եթե դուրս գալուց նոր հանցագործություն կկատարի, կամ կխոչընդոտի քննությանը: «Երեք դրվագներն էլ ուղղակի բացառվում են»,- հավելեց Բաղդասարյանը:

Նշենք, սակայն, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նշել էր, որ Գրիգորյանը խոչընդոտել է քննությանը: «Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ սույն գործով քննչական գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կապ հաստատելով խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է փոխանցել Արմեն Հակոբյանին, որ նա ներկայանա խուզարկության վայր եւ, բառացի մեջբերմամբ, ամեն ինչ իր վրա վերցնի: Բնականաբար՝ Գրիգորյանի հրահանգը կատարվել է, շուրջ 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանը եւ հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն»:

Տպել
11303 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)