Կոտայքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել. մարզպետը լուծեց խնդիրը

Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազդ, Հանքավան գյուղերի բնակիչները այսօր փակել էին Հրազդան-Հանքավան ավոճանապարհը՝ պահանջելով հանդիպում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Բանն այն է, որ ամեն տարի գյուղացիներին օրենքով թույլատրվել է մտնել անտառ եւ հավաքել չոր փայտը, սակայն այսօր թույլ չեն տվել:

«Ժողովրդին չէին թողնում գնային անտառ»,- այս մասին մեր զրույցում ասաց Աղավնաձորի համայնքապետ Մեխակ Դանիելյանը:

«Պատճառաբանում էին, թե կառավարության որոշում չկա, բնապահպանության նախարարությունը չի տվել համաձայնություն»,- նշեց Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի, սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գնացել եւ խնդրին լուծում է տվել: «Այսօր մարզպետարանը, մարզպետի գլխավորությամբ հայց են ներկայացրել բնապահպանության նախարարություն, նշելով, որ ժողովրդին այսքան չոր փայտ է պետք եւ այդ հայցը բավարարվել է: Հանձնարարվեց անտառտնտեսությանը, որ ժողովրդին թողնեն չոր փայտ հավաքել»,- ասաց Դանիելյանը:

Դանիելյանի խոսքով՝ մինչեւ հիմա օրենքով թույլատրել են գյուղացիներին մտնել եւ չոր փայտ հավաքել: «Ոչ պետքական են դրանք, բնությանը վնաս չի պատճառվում: Օրինական փաստաթղթերով արդեն ձեւակերպվեց, վաղը չէ մյուս օրվանից արդեն մարդիկ կարող են գնալ, չոր փայտ հավաքել: Հարցը լուծվել է»,- նշեց Դանիելյանը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ` անտառամերձ տարածքներում բնակվող բնակիչներին տրվում է 8 մ խորանարդ թափուկ վառելափայտ դուրս բերել:

Տպել
2403 դիտում

Դադարում եմ լինել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գեւորգ Թամամյանի խոսքը՝ նախարարին

Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից. Գայանե Շագոյան

Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում, խայտառակ լինենք․ Սեյրան Սարոյան

«Քո գիտությունը դպրոցում». գալիք ուսումնական տարում դպրոցներում կիրագործվի նոր ծրագիր

ԱԱԾ-ն էներգետիկ համակարգի խափանման գործով լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է տեսել

Ինչքան ճանաչված մարդ կա, պիտի պախարակեն․ սուտ տարածում ա, թե գեներալ Սեյրանին պառկացրին գետնին․ Սեյրան Սարոյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունվել

Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած. ԱԻՆ

Առաջիկա տարիներին մանկապարտեզ կարող է հաճախել 3-6 տարեկան երեխաների 70%-ը. Արայիկ Հարությունյանը՝ վարչապետին

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում

Դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով, կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ. ԿԳՄՍՆ-ն որոշման նախագիծ է մշակել

Գնդեվազի նախկին գյուղապետն աճուրդով հող է վերցրել եւ մեծ գնով վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին. քրգործ է հարուցել

Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված քրեական հեղինակությունը բանգլադեշցի Վիրաբիկն է

Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործա՞րք է տեղի ունենեցել. դատախազությունը մամուլում առկա հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ

7-ից 18 տոկոս. Փաշինյանը ներկայացրել է Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի՞ բերի. ամերիկացի վերլուծաբանը փորձում է հակառակը համոզել

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել. նա փորձել է ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

Հրդեհ Երեւանում. այրվում է սառնարանների պահեստը

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 9 ընկերությունների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում աճել են