Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 16-ի հրամանով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ: Նախկին փոխնախարար Դավիթ Գեւորգյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ:

Ի դեպ, Հակոբ Սիմիդյանն այն նույն Հակոբն է, որին վերջին օրերին անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկը եւ կիսատ-պռատ ու չնչին հավաստիություն պարունակող մի լուր հրապարակել՝ գրելով, թե Նիկոլ Փաշինյանի մտերիմ Հակոբը, որը բնակվում է Մոսկվայում եւ որի Արեշում գտնվող տանը ապրել է «ընդհատակում» գտնվող Նիկոլ Փաշինյանը, ամռանը եկել է Հայաստան ու առանց Փաշինյանին հանդիպելու, առանց նույնիսկ շնորհավորելու, վերադարձել է Մոսկվա: Գրել էին նաեւ, որ Հակոբը հրաժարվել է պատճառների մասին խոսել ընդհանուր ընկերների հետ՝ փորձելով ընթերցողի մոտ երեւակայելու անսպառ հնարավորություններ ստեղծել:

Հակոբ Սիմիդյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի ապրիլի 20-ին՝ Երեւանում

2000-2004 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում

2004-2007 թթ.՝ «Օրրան» ՀԿ գրասենյակի համակարգող

2009-2012 թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքի համակարգող

2012-2015 թթ. «ՀԻՄԱ» հասարակական նախաձեռնություն, խորհրդի անդամ

2012-2017 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավորի օգնական

2015-2016 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, վարչության անդամ

2013 թ. դեկտեմբերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» Վերադարձի հիմնադրամ,

2018 մայիսից՝ «Կոնդի առանձնատնտերի տնտեսություն» ՊՈԱԿ, տնօրենի պաշտոնակատար

2018 թ. սեպտեմբերից՝ ՀՖՖ գործկոմի անդամ

Տպել
6125 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին