Երևան
21 °C
Հայաստանում մահացության դեպքերի 20%-ը բաժին է ընկնում ուռուցքներին։ Այստեղ կրծքի և թոքերի քաղցկեղով մահացության ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։ Եվ անգամ նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում, գրում է JamNews-ը:
Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդությունն արտաքին դրսևորումներ չունի։ Այն ժամանակին հայտնաբերելու միջոցը պարբերաբար հետազոտվելն է։ Հոկտեմբերն աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարվել։ Այդ առթիվ միջոցառումներ են անցկացվում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
2017 թ-ին Հայաստանում գրանցվել է կրծքի քաղցկեղի 1118 դեպք։ Յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը կազմում է 1000-1100 դեպք, հիվանդներից 400-ին չի հաջողվում փրկել։ Օնկոլոգիական հիվանդությունների թվում կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում շարունակում է առաջին տեղում լինել։
Ընդ որում, աճի միտում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժնի վարիչ Հովհաննես Վարդևանյանը․ «Աշխարհում, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերն անշեղորեն աճում են։ Սակայն, առաջին հերթին, պետք է հիշել, որ դա դատավճիռ չէ, և հիվանդությունը բուժվում է, հատկապես՝ նախնական փուլերում»։
Կարդացեք նաև․ Կյանք՝ քաղցկեղից հետո․ մի աղջկա պատմություն, որը հաղթահարել է հիվանդությունը և օգնում է ուրիշներին Առավել հաճախ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում է 40 տարեկանից բարձր կանանց մոտ։ Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ հետազոտություն անցնել։ Ավելի հազվադեպ հիվանդությունն առաջանում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Սակայն դա չի նշանակում, որ կրծքագեղձի քաղցկեղ չի կարող երիտասարդների մոտ էլ հայտնաբերվել։
Սենսացիա է դարձել այն հայտարարությունը, որ կրծքի քաղցկեղ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, թեև՝ հազվադեպ։ Վերջին 19 տարվա ընթացքում Հայաստանում կրծքի քաղցկեղ հայտնաբերվել է 30 տղամարդու մոտ։ Սակայն բժիշկները զգուշացնում են, որ տղամարդկանց մոտ հիվանդդությունն ավելի ագրեսիվ է ընթանում, և խորհուրդ են տալիս հետազոտվել որևէ անհանգստություն զգալու դեպքում։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը կարող է սթրեսը լինել, գենետիկ նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները, կրծքագեղձի վնասվածքները։ «Հնարավոր չէ միայն մեկ գործոն առանձնացնել, ավելի հեշտ է պարբերաբար հետազոտվել հիվանդությունը նախնական փուլում հայտնաբերելու համար», – զգուշացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ Հովհաննես Վարդևանյանը։
Հայաստանում կրքագեղձի քաղցկեղից բացի կանանց մոտ տարածված է նաև արգանդի վզիկի և հաստ աղիքի քաղցկեղը։ Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղը։ Վերջին տարիներին վահանագեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում, հատկապես՝ երիտասարդների մոտ։
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում․ վիրավոր վարորդը մեքենան վարել է դեպի հիվանդանոց ու վթարվել, կա զոհ
Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին
Չենք խնայել ու չենք խնայի մեր ուժերը ամեն ինչ անելու և Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար․ ԱԻ նախարար
Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան
Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան
Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ
Նինո Կոբախիձեն խոսել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումների ու համագործակցության պատրաստակամության մասին
«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը
«Սուրմալու»-ում դեպքի երկրորդ օրը ևս կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Ջրափրկարարներն օգնել են ափ վերադառնալ չկարողացող քաղաքացուն
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը
Կողբ գյուղում 300 հա խոտածածկույթ է այրվել
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի
Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում քննարկել է դեղերի ներկրման և արտահանման հեռանկարային հարցեր
Զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները
Կարեն Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլել-օֆֆ փուլի հանդիպման մրցավարների տեսուչ
Արմեն Դանիելյանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 110,2 հա տարածքում բռնկված հրդեհները
Հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 4 տղամարդ է հոսպիտալացվել
49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում
Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով
Մինչև 9 ժամ վթարային ջրաջատումներ Երևանում ու մարզերում
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը
ՌԴ ներկայացուցիչները «Սուրմալուի» պայթյունի հետևանքով ցավակցական հեռագրեր են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
Նարինե Ավագյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից․ վարչապետը որոշում է ստորագրել
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով 16 զոհվածների համար
Ստեփանակերտում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
© 2022 Հայկական ժամանակ