Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման վիճակները կարող են ի հայտ գալ հետագայում՝ տարբեր պատճառներով, եւ կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք ճիշտ չէր լինի, նախ Խաչատուրովին հետ կանչել, ապա մեղադրանք առաջադրել, ԱԳ նախարարն արձագանքեց. «Սա խիստ ներքաղաքական բնույթի հարց է, եւ մենք՝ Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից արել է այնպես, որ մեր ներքաղաքական հարցերը չազդեն կազմակերպության վրա»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից տեղափոխել Մոսկվա։ «Այս տեսակ հարցերին պետք է պրագմատիկ վերաբերել, որեւէ խնդիր չենք տեսնում այս որոշման հետ կապված»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարը:

Ավելի վաղ այս մասին հայտնել էր Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Ըստ Կալաշնիկովի՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ: «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի: Եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում, ապա ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Ժամանակավոր պաշտոնակատարների՞: Դա անտրամաբանական է ու սխալ»,- պարզաբանել էր ռուս պաշտոնյան՝ նշելով՝ դա է պատճառը, որ ՀԱՊԿ ԽՎ-ն կանցկացվի Մոսկվայում:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ ընդգծելով, որ իրենց մոտեցումները բոլորին հայտնի են, եւ որեւէ փոփոխություն այդ առումով չկա:

Տպել
1152 դիտում

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ