Թեկնածուներին ցանկանում եմ հաջողություն, բայց հետագայի համար խորհուրդ եմ տալիս ավելի ազնիվ պայքարել. Դիանա Գասպարյան

Հոկտեմբերի 21-ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Էջմիածին քաղաքում: Մյուս քաղաքների համեմատ՝ այստեղ առաջադրվել են ամենաշատ թեկնածուները՝ թվով տասներկուսը: Նախընտրական քարոզարշավն ընթանում է բավականին ակտիվ: Քաղաքապետի առաջիկա ընտրությունների եւ «Իմ քայլը» դաշինքի թիմի դեմ տարվող հակաքարոզչության մասին զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հետ:

- Տիկին Գասպարյան, նախընտրական քարոզարշավի վերջին օրն է. ի՞նչ հասցրիք անել, ինչպե՞ս ընթացավ քարոզարշավը, եւ ինչպիսի՞ն էր բնակիչների արձագանքը Ձեր եւ թիմի հանդեպ:

- Մենք քարոզարշավի ընթացքում որդեգրել էինք «քայլելու» մարտավարությունը, այսինքն՝ բացառապես նախագծել ենք մեր երթուղին, քարոզարշավ ենք իրականացրել բակերում՝ զրուցելով բնակիչների հետ եւ այլն: Եղել են մարդիկ, ովքեր շնորհակալություն են հայտնել այս կամ այն խնդիրը լուծելու համար, որովհետեւ ես, ամեն դեպքում, քարոզարշավի ընթացքում եղել եմ քաղաքապետի պաշտոնակատար եւ արձագանքել եմ քաղաքացիների որոշակի խնդիրների: Շատ բնակիչներ իրենց մտահոգություններն էին բարձրաձայնում, եւ դա նորմալ է, երեք ամիսը բավարար չէր տարիների, անգամ տասնյակ տարիների խնդիրները լուծելու համար: Բայց մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի մեր ծրագրում ներառված յուրաքանչյուր ոլորտի խնդիր լուծում ստանա: Մեր ծրագիրը շատ իրատեսական է: Այն բարի ցանկությունների հավաքածու չէ, այլ այն քայլերն են, որոնք իրականում հնարավոր է անել: Մեր մեխը եղել է քաղաքացիների հետ հասարակ շփումը: Շատ ջերմ ընդունելության ենք արժանացել բոլոր բակերում, հասարակ մարդկանց տրամադրվածությունը, կարող եմ ասել, շատ լավ է եղել:

- Նախորդ երեք ամիսներին քաղաքապետի պաշտոնում աշխատելու ընթացքում Դուք ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք, եւ արդյոք դրանք ձեզ չվախեցրի՞ն շարունակել այդ ճանապարհը:

- Թերեւս միակ դժվարությունը կամ մարտահրավերը եղել է այն, որ հեղափոխությունից հետո մարդիկ շատ ակնկալիքներ ունեն կարճ ժամանակահատվածի համար: Բայց դա ամբողջ երկրում է խնդիր: Սակայն մենք բացատրում ենք բնակիչներին, որ պետք է համբերատար լինել, իրենք էլ հասկանում են, մտնում են մեր դրության մեջ, որ մենք ստացել ենք ժառանգություն մի քաղաք, որտեղ բոլոր ոլորտներում շատ խնդիրներ կան: Դրանք լուծելու համար ժամանակ է պետք, եւ ես կարծում եմ՝ բնակիչները գիտակից են, կհասկանան: Դա է եղել միակ դժվարությունը: Որեւէ այլ բան, ասենք՝ այլ ուժի կողմից ճնշում ինձ վրա չեմ զգացել, եւ վստահ եմ չի լինելու այդպիսի բան: Որովհետեւ մենք այլեւս իրավունքի եւ օրենքի երկիր ունենք. որեւէ ճնշում քաղաքային իշխանության վրա հնարավոր չէ:

- Տիկին Գասպարյան, ի՞նչ հարաբերություններ ունեք քաղաքապետի մյուս թեկնածուների հետ, եւ ձեր կարծիքով քարոզարշավի համար հավասա՞ր պայմաններ են:

- Այո, քարոզարշավը հավասար պայմաններում է ընթանում այն մասով, որ ես կարող եմ հավատացնել, որ ինքս որեւէ վարչական ռեսուրս չեմ օգտագործել, քաղաքապետարանի որեւէ աշխատողի՝ անգամ անուղղակի չեմ հրահանգել, այսպես ասած, աշխատել ինձ վրա: Հակառակը՝ մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին հատուկ խնդրել եմ ինձ համար տեղերում քարոզչություն չանել: Բոլորին թողել ենք իրենց խղճով անել ճիշտ ընտրություն, վստահաբար կարող եմ ասել, որ ուղղորդում բացարձակ չի եղել: Քարոզարշավի ընթացքում, թերեւս, տեսել ենք այլ թեկնածուներից անազնիվ քայլեր: Մենք սիրո եւ համերաշխության հեղափոխության ջատագովն ենք եւ չենք տրվում պրովոկացիոն, սադրիչ հնարքների: Մենք շարունակում ենք մեր ուղիղ գիծը, մեր շփումը հասարակ ժողովրդի հետ:

- Կարծես թե մյուս թեկնածուների կողմից ձեր թիմի դեմ որոշակի հակաքարոզչություն է ընթանում: Դուք մի հրապարակում էիք արել, որ թեկնածուներից մեկը քվեաթերթիկի օրինակ է տարածել, որտեղ մյուս թեկնածուների համարները սխալ են նշված. ի՞նչ կասեք սրա մասին:

 - Գիտե՞ք, նախ ծանուցում է տպված եղել քվեաթերթիկի այդ օրինակի վրա, որ համարները պատահականության սկզբունքով են ընտրված: Բայց այնքան իրական է ձեւաթուղթը, բոլոր մանրամասները նշված են իրական քվեաթերթիկի պես, եւ «պատահաբար» միայն թեկնածուների համարներն են սխալ տպել: Ես դա անազնիվ քայլ եմ գնահատում: Եթե թեկնածուի նպատակը իր համարը կամ անունը բնակչին հասցնելն էր, կարող էին մյուս թեկնածուների համարներն ուղղակի տպած չլինել, տպել առանց անունների: Կամ եթե պատահականության սկզբունքով էր, ապա ինչո՞ւ միայն իր համարը պետք է ճիշտ գրված լիներ: Եւ եւս երկու թեկնածուի համար է ճիշտ գրված եղել, մնացած բոլորինը՝ սխալ: Չնայած այդ երկու թեկնածուներն, ըստ էության, ինձ թույլ կտամ ասել՝ ֆավորիտ թեկնածուներ չեն համարվում: Ընդհանուր առմամբ՝ քարոզարշավն ընթանում է դրական մթնոլորտում, բայց սադրանքներ իսկապես եղել են: Հարցը ոչ թե բացահայտ հակաքարոզչության մասին է, այլ ընդհատակային, կուլիսային խոսակցությունների մասին, որոնք իմ նշանակման առաջին օրվանից են եղել: Փորձել են ինձ թուլացնել, տարատեսակ ապատեղեկատվություններ են տարածել փողոցում, բակերում, պատերի տակ: Բայց, կարծում եմ, բնակիչները հասկացել են հասարակ տրամաբանություն՝ եթե երեք ամսվա ընթացքում եւ քարոզարշավի ողջ ընթացքում բոլորը մեկ թեկնածուի դեմ են աշխատում, նշանակում է՝ այդ թեկնածուն ուժ է ներկայացնում, նշանակում է՝ այդ թեկնածուն շանսեր ունի եւ վայելում է ժողովրդի սերը:

- Հոկտեմբերի 21-ին նաեւ այլ քաղաքներում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, բայց ամենաշատ թեկնածուները հենց Էջմիածնում են: Դուք մրցակիցներ առանձնացնո՞ւմ եք:

- Այո, առաջադրվել են շատ թեկնածուներ: Գիտեք, ես ինձ մրցակից չեմ համարում որեւէ մեկին: Իրականում շատ ուրախ եմ, որ Էջմիածին քաղաքը վերջապես քարոզարշավ տեսավ, Էջմիածնի փողոցներում բարձրախոսներով շրջող բազմաթիվ թեկնածուներ կան՝ իրենց համախոհներով: Դա շատ լավ է, շատ ողջունելի է, եւ ես շատ ուրախ եմ, որ ես քաղաքապետի այն պաշտոնակատարն եմ եղել, որի օրոք այսքան ազատ քարոզարշավ եւ ընտրություններ են անցկացվելու: Սա մեծ հնարավորություն է բոլորի համար, եւ էջմիածինցին իսկապես զարմանքով է տեսնում նման քարոզարշավ: Նման բան չի եղել այստեղ, որովհետեւ միշտ ուղղորդումներ են եղել: Կարծում եմ, որ մոնիտորինգներ կան, դիտարկումներ, որոնք ցույց են տալիս՝ երկրորդ տեղով գալիս է ավագանու անդամ թեկնածուն, բայց առաջինը, ես չգիտեմ, գուցե անհամեստ է հնչում, բայց կարծում եմ «Իմ քայլը» դաշինքն է եւ հեղափոխական թիմի թեկնածուն:

- Տիկին Գասպարյան, էջմիածինցին ինչո՞ւ հենց ձեզ պետք է ընտրի:

- էջմիածնում տարիներ շարունակ դժվար է եղել ապրել ու ինչ-որ բանի հասնել՝ առանց այս կամ այն անձի շահերի սպասարկող լինելու: Իմ առաջին առավելությունը ես համարում եմ այն, որ բացի իմ քաղաքական թիմից չունեմ որեւէ այլ հովանավորյալ, կապված չեմ որեւէ հեղինակության, որեւէ խմբի, որեւէ կլանի հետ եւ ենթարկվում եմ միայն օրենքին: Ես դրանով եմ լինելու ուժեղ: Հետո՝ ես վստահ եմ, որ Էջմիածնին պետք է երիտասարդ եւ կին թեկնածու: Որովհետեւ քաղաքը երեխայի պես է, քաղաքը հոգատարության կարիք ունի, իսկ մեր թիմը երիտասարդ է: Վերջապես նաեւ վստահ եմ եւ կարծում եմ, որ կա քաղաքական բաղադրիչ՝ այս ընտրությունը վստահության քվե է մեր քաղաքական թիմին, սա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ վստահության քվե է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ «Իմ քայլը» դաշինքին: Եւ ես ուզում եմ մաղթանք հնչեցնել. ես շատ ուրախ եմ, որ կայացավ թեկնածուների կողմից մարդկանց հետ շփվելու մշակույթը: Իմ հակառակորդներին ցանկանում եմ հաջողություն: Բայց հետագայի համար խորհուրդ կտայի ավելի ազնիվ, ավելի բաց մեթոդներով պայքարել, ավելի բաց քննարկել, լինել ավելի պարզ եւ չփորձել մարդկանց ապակողմնորոշել էժանագին մեթոդներով:

Տպել
4296 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին