Լոնդոնում կայացավ մեծաշուք հանդիսություն նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին

19/10/2018 schedule12:06

Լոնդոնի Քոփթորն Թարա հյուրանոցում Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի (Tekeyan Trust) եւ Թեքեյան մշակութային միության կազմակերպմամբ կայացավ մեծաշուք հանդիսություն՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Տիգրան Գալստյանը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հայր Շնորհք Բագհդասարյանը, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բրիտանացի բարեկամներ:

Ձեռնարկը մեկնարկեց Հայաստանի եւ Երեւան քաղաքի օրհներգներով, ինչից հետո հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ երաժիշտ, շանսոնյե, մեծ արտիստ, հայ ազգի մեծ զավակ Շառլ Ազնավուրի հիշատակը: Հնչեց «Տեր ողորմեա» հայ հոգեւոր երգը՝ կատարմամբ մեցցո-սոպրանո Անայիս Հեղոյանի:

Այնուհետեւ, ելույթով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար, Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի նախագահ եւ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով համայն աշխարհի հայությանը սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակի առթիվ, նա հատկանշեց հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի կայուն զարգացման ուղին: Նա նաեւ կարեւորեց հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման անհրաժեշտությունը. «Քանի դեռ մենք պահպանում ենք մեր մշակութային ժառանգությունը, մեր հավատը դեպի Հայ Առաքելական Եկեղեցին, սերը հայոց լեզվի, Հայաստանի ու Արցախի հանդեպ, մեր ազգը կշարունակի բարգավաճել, իսկ Երեւանը միշտ կլինի մեր միասնության, մեր հզորության գրավականը»:

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Տիգրան Գալստյանը, ջերմ շնորհավորանքներ հղելով քաղաքամայր Երեւանի հիմնադրման հոբելյանական տարեդարձի առթիվ, իր խոսքում նշեց. «Երեւանը հայ ժողովրդի բազմադարյա պատմության կենդանի վկաներից է: Այն կենսակերպ է՝ իր պատմությամբ, հարուստ մշակութային կյանքով, ուրույն ճարտարագիտական ոճով. կրթության ու գիտության, արվեստի ու գրականության կենտրոն է: Մենք հպարտ ենք «Երեւան դարձած Էրեբունիով», ուստի պետք է նաեւ հոգանք, որպեսզի Հայաստանի սրտում բաբախող մեր հարազատ քաղաքը տարեցտարի ավելի բարգավաճի ու զարգանա»:

Հյուրերին ողջունեց ու շնորհավորեց նաեւ Լոնդոնի Թեքեյան մշակութային միության նախագահ դոկտոր Կարեն Արեւյանը, ով կոչ արեց աշխարհասփյուռ հայերին սատար կանգնել հայրենիքին, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ պահպանել ու շենացնել Երեւանը, որպեսզի սերունդներին փոխանցել բարեկարգ, ապահով, մաքուր ու գեղեցիկ քաղաք:

Տոնական ձեռնարկը շարունակվեց մշակութային ծրագրով՝ հայկական երաժշտությամբ, երգով ու պարով: Տպավորիչ ելույթներով հանդես եկան երգիչներ Անայիս Հեղոյանը, Գրիգոր Նաջարյանը, Զվարթ Կարեյանը, Ցուզել Մանուչարովան, Ֆեյրուզ Թորոսյանը, ջութակահար Անժելա Նաջարյանը, կլարնետահար Փոլ Էվերնդենը, դաշնակահար Սան Չանգը, ինչպես նաեւ Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ: Հանդիսավոր երեկոյի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Արմեն Տիգրանյանի, Ռոբերտ Պետրոսյանի եւ այլոց գործերից: Համերգային մասը եզրափակվեց Լոնդոնի «Ախթամար» պարային համույթի ելույթներով /գեղարվեստական ղեկավար՝ Արսեն Զաքարյան:

Տոնական ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Արտակ Ավդալյանի՝ 2014 թվականին նկարահանած «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Երեւան քաղաքի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից՝ նրա հիմնադրումից, մինչև 21-րդ դար:

Հանդիսավոր ձեռնարկն ավարտվեց Տ. Հովակիմ եպիսկոպոսի շնորհավորական խոսքով եւ օրհնությամբ: Հոգեւորականը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի Թեքեյան կառույցների ազգանվեր գործունեությունը եւ մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հայապահպանության դժվարին գործում:

Տպել
1955 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները