Փաշինյանը՝ աշխատատեղերի ու գյուղատնտեսության խնդիրների մասին. նա Սյունիքում է. թարմացված

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում է: Այս պահին ընթանում է հանդիպումը կապանցիների հետ:

15:07- Աշխատատեղերի մասին:

«Կառավարությունը՝ ինքը, գործարան չի կառուցում: Դա սովետի ժամանակն էր, որ կառավարությունը փողը դնում էր, ինքը արտադրում էր, ինքը ծախում էր, ամեն ինչ ինքն էր անում: Հիմա դարը փոխվել է: Մեր պատկերացումը հետեւյալն է. մենք երկրում պետք է օրինականություն սահմանենք, որպեսզի ներդրողները հետաքրքրված լինեն, գան, ներդրում անեն, գործարան բացեն, աշխատեն»,- ասաց Փաշինյանը:

14:27- Հարց բարձրացվեց գյուղատնտեսության մասին:

«Հիմա մենք մի քանի ծրագիր ենք քննարկում: Դրանցից մեկը նախատեսում է, որ գյուղատնտեսական տեխնիկա բերվի Հայաստան, եւ լիզինգի պայմաններով կարողանանք ստեղծել ընկերություններ, որոնք հասանելի կդարձնենք գյուղատնտեսական տեխնիկա մեր երկրում:

Ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսությունում բազմաթիվ պրոբլեմներ կան: Բայց գլոբալ խնդիրներից մեկն այն է, որ տեսեք, մենք մշակող արտադրություն արդեն այնքան է զարգացել, որ մտավախություն ունենք, որ մյուս տարվանից մեր գյուղատնտեսությունը չի կարողանալու մթերելու համար արտադրել այնքան գյուղմթերք՝ պտուղ-բանջարեղեն, որքան անհրաժեշտ է:

Այս տարի մեր գործարանները դրսից միրգ-բանջարեղեն են ներկրել, որպեսզի իրենց արտադրանքը կարողանան ապահովել: Հետեւաբար՝ շատ կարեւոր խնդիր է:

3 խնդիր ենք տեսնում, որ պետք է լուծենք. առաջինը ոռոգման ջրի խնդիրը, 2-րդը հակակարկտային պաշտպանության խնդիրը, 3-րդը տեխնիկայի խնդիրը, որ կարողանանք հնարավորինս էֆեկտիվ լուծվի:

Տարբեր մարզերում անդրադառնում եմ մի թեմայի: Հիշում եք, չէ՞, կոլխոզները: Այն ժամանակ Ստալինն էր ստեղծել բռնությամբ, բայց հիմա հնարավորություն կա, որ օրենքով դուք բոլորդ կազմակերպվեք եւ կոլխոզ ստեղծեք՝ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ՝ կոոպերատիվներ: Այդ պարագայում գիտե՞ք՝ ինչ հնարավորություններ կբացվեն: Օրինակ, գյուղացիական կոոպերատիվներին տրվող վարկերը շատ ավելի էժան են, գյուղացիական կոլեկտիվները շատ ավելի լավ պայմաններով են ե՛ւ տեխնիկայից, ե՛ւ այլ բաներից օգտվում:

Մեր իրականության մեջ կա չէ՞ այդ խասյաթը, որ ասում ենք՝ եթե այսպես լիներ, ինչ լավ կլիներ: Հիմա այդ հնարավորությունը ստեղծված է: Խնդրում եմ՝ մտածեք այդ մասին, մարզպետարանը, քաղաքապետարանը, թող աջակցի»,- ասաց Փաշինյանը:

14:15- Քաղաքացին ասաց, որ պատրաստ է խանութը վաճառել, գումարը ներդնել պետության բյուջե:

«Մեր կառավարությունը, մեր իշխանությունը հիմնված է բացառապես ձեր աջակցության, ձեր զորակցության վրա: Առանց ձեր զորակցության ոչինչ հնարավոր չի լինելու անել: Երկար տարիներ մարդիկ պահանջում էին, որ հեղափոխություն լինի, եւ ես ասում էի՝ ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ դա տեղի ունենա, բայց, եթե դուք չկանգնեք այդ հեղափոխության կողքին, ոչ մի բան չի ստացվի: Եվ հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մեկը ֆիզիկապես, մեկը մտովի, 3-րդը այլ կերպ կանգնեցին: Եվ հիմա Հայաստանի պրոբլեմների լուծումն էլ է այդպես լինելու: Եթե որեւէ մեկը կարծում է, որ ես կամ կառավարությունն այդ խնդիրը լուծելու ենք միայնակ, մենք մեզնից կախված առավելագույնը կանենք, դուք էլ ձեր բաժինը պետք է անեք:

Ես, իհարկե խոնարհվում եմ Ձեր առաջ, որ ասում եք իմ ունեցվածքը կդնեմ պետության համար, բաց ես ուրիշ բան եմ խնդրում՝ խանութ ունեք, պետք չէ վաճառել, աշխատեցրեք մի պայմանով՝ հարկեր վճարեք: Ես երաշխավորում եմ՝ եթե այսօր դեռ տեղ-տեղ հնարավոր է՝ այդ հարկերը գողանում են, շատ շուտով որեւէ կոպեկ հարկերից չի գողացվելու: Հնարավոր է՝ այսօր ինչ-որ գումարներ անարդյունավետ ծախսվում են, մաքսիմալ արդյունավետ է ծախսվելու: Եվ ես խնդրում եմ՝ պետք չէ ոչինչ վաճառել, հակառակը նորերը կառուցեք, ստեղծեք, աշխատեցրեք եւ հարկերը վճարեք:

Հիմա հարկերին գիտե՞ք ոնց է պետք վերաբերվել: Այն, որ տանը կա չէ՞ դարակում մի տեղ, որ «զապաս» փող եք դնում: Մեր երկրի պետական բյուջեին պետք է վերաբերվել այդպես, որ այդ փողը դնում ենք որպես մեր ընդհանուր գումար, որ մեր ընդհանուր կարիքների համար է ծախսվելու՝ մեր բանակի, մեր անվտանգության, մեր առողջապահության, մեր դպրոցների, մեր ճանապարհների:

Այնպես որ այն ինչ անելու ենք, իրար հետ պետք է անենք: Եթե հանկարծ պարզվի, որ իրար հետ չենք կարողանում անել, շատ դժվար կլինի: Կկորցնենք իրար վստահությունը: Խնդրում եւ առաջարկում եմ, այն վստահությունը, որ կա կառավարության ու ժողովրդի մեջ, ամենաթանկ բանն է, կոչ եմ անում, որ ամուր բռնենք այդ վստահությունից: Հեշտ չի լինելու, դժվար է լինելու, բայց մենք վստահ քայլերով գնալու ենք առաջ»,- ասաց Փաշինյանը: 

13:50- Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին: 

Գյուղերից մեկի բնակիչը հարց բարձրացրեց ջրի մասին. ջրագիծ կա, ջուր չկա:

«Փաստորեն ջրագիծ ունենք, ջուր էլ կա, մնում է տեղ հասցնելո՞ւ պրոբլեմը: Մենք «Վեոլիա ջրի» հետ էլ կքննարկենք հարցը: Ընդհանրապես այս շրջանում շատ հարաբերություններ կան, որ պետք է ճշտենք՝ նաեւ «Վեոլիա ջրի» հետ մեր հետագա աշխատանքային հարաբերությունները: Եվ ճշտման նպատակն է... շատ տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում, բայց ես հստակ ուզում եմ ասել, որ «Վեոլիա ջրի» հետ մեր հարաբերությունների նպատակակետն այն է, որ բոլոր փոխադարձ պարտավորությունները ճշգրտենք, որպեսզի համատեղ առավել արդյունավետ կարողանանք իրականացնել մեր ջրային համակարգը: Հասկանանք՝ ինչ պետք է անի կառավարությունը, որ չի անում, ինչ պետք է անի «Վեոլիա ջուրը», որ չի անում: Իրար հետ պայմանավորվենք՝ ամեն մեկս մեր չարածը ոնց ենք լրացնում, որպեսզի գնանք առաջ: Խնդիրը արձանագրում ենք եւ կզբաղվենք»,- ասաց Փաշինյանը:

13:27- «Շնորհակալ եմ ձեր շատ ջերմ ընդունելության համար: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, Սյունիքը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա, եւ մեր ուշադրության կենտրոնում է, որովհետեւ Սյունիքը Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի: Գիտեմ՝ հեշտ չէ, եւ հեշտ չի եղել: Ուզում եմ մի բան ասել. ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում եք, աշխատում եք, մաքառում եք:

Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան: Գիտեմ՝ ինչ դժվարությունների միջով եք անցել: Բայց այսօր ամենակարեւորը հետեւյալն է. դուք ստացել եք ամենակարեւոր բաներից մեկը, դուք ստացել եք ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, եւ մենք իրար հետ բացել ենք հնարավորությունը՝ լավ ապագա կերտելու մեր երեխաների համար: Այնպես չէ, որ Հայաստանում կա մի խումբ, մի գյուղ, մի քաղաք, կա մի պաշտոնյա, կա մի գերատեսչություն, որն առանձին կարող է իրականացնել որեւէ գործառույթ: Մենք պետք է գտնենք ձեւը իրար հետ ուս-ուսի տված, իրար հետ ապրելու, իրար հետ աշխատելու, իրար կարիքները իմանալու, իրար կարիքների մասին խոսելու, խնդիրների մասին, որպեսզի մենք չփակվենք ամեն մեկս մեր դարդերի, մեր պրոբլեմների մեջ: Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք մեր պրոբլեմների մասին:

Եվ մեր նպատակն ու մեթոդաբանությունը որեւէ հարց լուծելու հետեւյալն է. մենք մտածում ենք, որ պետք է մեր ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում եւ հայրենիքում: Եվ սա է պատճառը, որ կարծում ենք, որ քաղաքացին պետք է լինի ազատ, քաղաքացին պետք է լինի հպարտ, քաղաքացին պետք է լինի աշխատանքի նկատմամբ հարգանքով եւ քաղաքացու ցանկացած աշխատանքը պետք է հարգվի:

Այսպիսի տրամաբանություն կա: Շատ մարդիկ կան, որ Հայաստանում ինչ-որ գործեր չեն անում, գնում Ռուսաստանում ամեն գործ էլ անում են: Երեւի մեր մենթալիտետից էլ է, որ, եթե մի քիչ բարդ գործ են անում, չեն ուզում առանձնապես երեւա: Ես ուզում եմ ասել, որ ընդհանրապես ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի: Առաջին հերթին ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ:

Գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որովհետեւ, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքը մինչեւ այսօր այսպես ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի: Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար: Շնորհակալ եմ շատ»,- ասաց նա:

Տպել
1345 դիտում

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին