Վերանորոգվել է Արեւշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց հատվածը

Ավարտվել են Արեւշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։ 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով, որի անդամները մանրամասն դիտարկել են կատարված աշխատանքները։

Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: 

Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքներով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ 

Կապալառու կազմակերպությունը վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, փոխվել են ջրագծերը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, կատարվել են այլ աշխատանքներ։ 

Արևշատ գյուղական համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը նկատում է, որ համայնքում խորհրդային տարիներից ի վեր ճանապարհի վերականգնման աշխատանքներ չէին իրականացվել։ Կատարված աշխատանքների շնորհիվ համայնքի բնակիչների կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել, կարողանում են հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ։ 

Աբովյան գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը նշեց, որ իրենց համայնքի համար սա պատմական իրադարձություն է։ «Ամիսներ շարունակ համայնքի բնակիչները համագործակցել են շինարարների հետ, երբեմն էլ նախատեսվածից ավելին ենք խնդրել, շինարարներն աջակցել, արել են։ Շատ գոհ ենք կատարված աշխատանքների որակից։ Ավելի քան 30 տարի այստեղ ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվել, ճանապարհները քանդված էին, մեքենաները շարքից դուրս էին գալիս, մարդիկ չէին կարողանում իրենց բերքը շուկաներ հասցնել, ուղևորատար տրանսպորտի հարցը չէինք կարողանում լուծել։ Հիմա արդեն բոլոր այս խնդիրները լուծվում են։ Այսինքն՝ ծրագրի անվանումը համապատասխանում է բովանդակությանը. այն ունի կենսական նշանակություն համայնքի համար»,- նշեց համայնքապետը։ 

Ճանապարհաշինական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Տեքնիտալ» ընկերության խմբի ղեկավար Ֆրանչեսկո Բերտինին, խոսելով կատարված աշխատանքների որակի մասին, հավաստեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում բոլոր փուլերն անցել են՝ ենթարկվելով լաբորատոր փորձարկումների։ Եվ հաշվի առնելով, որ բոլոր թեստերը ցույց են տվել դրական արդյունքներ, պարոն Բերտինին նշեց, որ աշխատանքները կատարվել են բարձր որակով։ 

Նշենք, որ ճանապարհն ընդունումից հետո մեկ տարի շարունակ կգտնվի երաշխիքային սպասարկման փուլում, և այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին:

Տպել
1121 դիտում

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Քաղաքացիները ահազանգում են՝ Գյումրու նորաբաց ավտոմաքսատանը հերթեր են

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 80-օրյա ժամկետում այն կքննարկվի

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ եւ ստուգումներ կատարել

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար

Գրպանահատը բռնվել է դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀՀ նախագահը և տիկինը ներկա են գտնվել Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ