Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է արդարադատության ակադեմիա

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը`Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելեց Արդարադատության ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ակադեմիայում ուսուցման կազմակերպման գործընթացին, այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը կարեւորեցնման հանդիպումներն ու հետագա համագործակցությունը`դատական իշխանության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թաքվոր Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական եւ հոլանդական մոդելների միջեւ, նկատեց, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70%-ն բունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի եւ պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30%-ը` տեսական։ Նա կարեւորեց նաեւ«մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:

«Դատավորի, դատախազների թեկնածուներին եւ, առհասարակ, վերապատրաստվողներին տալիս ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, այլեւ ծանոթացնում ենք հաղորդակցության հմտություններին, քանզի դատարաններում շատ են տեսախցիկները, եւ նրանք պետք է ճիշտ կազմակերպեն նաեւ մամուլի, ինչպես նաեւ վարույթի մասնակիցների հետ հաղորդակցման գործընթացը: Դատական իշխանության արդյունավետության առումով դատարանների անկախության կողքին նույնքան կարեւորում ենքնաեւ թափանցիկությունն ուհանրային վստահությունը, քանի որ հենց հետադարձ կապի շնորհիվ կարելի է ձեռք բերել ներքին եւ արտաքին անկախություն»,- նշեց Թաքվոր Ավեդիսյանը:

Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք նկատի կունենան հոլանդական ուշագրավ փորձը` հետագա ուսումնական ծրագրեր մշակելիս: Հանդիպման ավարտին հյուրերի համար շրջայց կազմակերպվեց Ակադեմիայում:

Տպել
758 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին