Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կատարել է Կոմիտասի «Կռունկ» հայտնի ստեղծագործությունը: Իր կատարումը Աշքընը տեղադրել է Facebook-ի իր էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին...»:

Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայ եւ այլազգի մտավորականներ, հասարակական ու արվեստի գործիչներ, լրագրողներ եւ պարզապես ստամբուլահայ համայնքի անդամներ սոցցանցերի հրապարակումներում վերհիշել են Գյուլերի հետ կապված հին ու նոր պատմություններ՝ ափսոսանք հայտնելով լեգենդար լուսանկարչի կորստի կապակցությամբ:

Նշանավոր արվեստագետը վախճանվել է հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան, Շիշլիի հիվանդանոցում, 90 տարեկան հասակում, սրտի անբավարարության հետեւանքով: Արա Գյուլերի հոգեհանգստի արարողությունը կատարվել է Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում: Նրա աճյունը ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Ստամբուլում մինչ օրս սգում են հանրահայտ լուսանկարչի մահը, մարդիկ ցավակցելու են գնում քաղաքի սիրված վայրերից մեկը համարվող «Արա» սրճարան: Գյուլերը հաճախ էր լինում իր անունը կրող սրճարանում․ համեստ նստում էր մի անկյունում, օրվա մամուլն էր թերթում, նրա արվեստի երկրպագուներն էլ առիթ էին ունենում հանդիպել, զրուցել վարպետի հետ: Այսուհետ սրճարանի այցելուներին Գյուլերի մասին կպատմի նրա թողած ժառանգությունը: Ցավակցական հեռագիր էր հղել նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: 

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Արա Գյուլերը ծնվել է Ստամբուլում 1928 թվականին: Դեռ դպրոցական տարիքից հետաքրքրվել է թատրոնով, կինոարվեստով եւ լուսանկարչությամբ: Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան»:

Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արեւմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը: Նրա լուսանկարները տպագրվել են արեւմտյան մի շարք հեղինակավոր ամսագրերում:

Տպել
1819 դիտում

Երկու մարզպետներ աշխատանքից ազատվեցին

Ռոնալդուն իր առաջին տիտղոսը նվաճեց «Յուվեի» կազմում

Իրանական կողմը մասնակցում է հայ-վրացական սահմանին կամուրջի կառուցման աշխատանքներին

Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի. Նիկոլ Փաշինյան

Դա զրպարտանք է․ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Խորհրդարանական 4-րդ օրը. Ազգային ժողովում ոչ ոք չի հայտարարում, որ ընդդիմություն է

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

Հայաստանից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց, ձյան տեղումներ, մառախուղ՝ ՀՀ տարածքում

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է