Զբոսաշրջությունը՝ հեռավոր գյուղի զարգացման գրավական. Օրվա համայնքը՝ Գոմք. լուսանկարներ

Վայոց Ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Գոմք բնակավայրը, չնայած քարուքանդ ճանապարհներին ու որոշ կոմունիկացիաների բացակայությանը, որպես զարգացման ճյուղ ընտրել է զբոսաշրջությունը: Բնակավայրում չբնակեցված տները վերածվում են հյուրատների՝ ամեն տարի ընդունելով հարյուրավոր զբոսաշրջիկների ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից:

Զբոսաշրջության ամենամեծ խոչընդոտը, թերեւս գյուղ եկող ու պատմամշակութային վայրեր տանող անբարեկարգ ու անանցանելի ճանապարհներն են, ինչի պատճառով, ըստ Զառիթափ խոշորացված համայնքի կազմի մեջ գտնվող Գոմք բնակավայրի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի, տուրիստական մի շարք ընկերություններ, պարզապես հրաժարվում են իրենց տրանսպորտային միջոցներով զբոսաշրջիկներ բերել Գոմք:

Գոմքում է գտնվում չնաշխարհիկ Իշնաձորն՝ իր պատմամշակութային հուշարձաններով ու խաչքարերով, բնակիչները ձիավարժարաններ են ստեղծել, զբոսաշրջիկներին մատուցում են տեղում պատրաստվող սնունդ, կառուցվել են ճեմուղիներ: Գոմքում ստեղծված են բոլոր պայմանները՝ զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար:

Պարբերաբար իրականացվող հարթեցման աշխատանքները երկար չեն ծառայում, ամեն անձրեւից ու ձյան գալուց ճանապարհը կրկին դառնում է դժվարանցանելի՝ հատկապես արտասահմանյան մեքենաների համար:

Գոմքը ներկայումս 235 բնակիչ ունի: Մինչեւ 2013 թվականը համայնքը գտնվել է ծանր վիճակում, այնուհետեւ գյուղում ձեւավորվել է երիտասարդական խումբ, աշխատել են միջազգային տարբեր կառույցների հետ ու տարբեր ծրագրեր բերել գյուղ: Սկզբում ուսուցողական ծրագրեր են իրականացվել, այնուհետեւ արդեն՝ մի շարք ծրագրեր ֆինանսավորվել ու կյանքի են կոչվել:

Նախկինում, մինչ խոշորացումը, գյուղի բյուջեն եղել է 4 մլն 300 հազար դրամ, որի մեծ մասը ծախսվել է աշխատավարձ տալու վրա: Ներկայումս բնակավայրը սեփական բյուջե չունի, տնօրինվում է խոշորացված Զառիթափ համայնքի կողմից:

Մխիթար Հովհաննիսյանն ասում է, որ 4.5 մլն բյուջե ունենալով՝ տարեկան 20-25 մլն դրամի ներդրում են բերել համայնք, հետեւաբար, իրենց դեպքում խոշորացումը տեղին չէր:

Գյուղում, բացի հյուրատնային ու զբոսաշրջային բիզնեսից, զբաղվում են նաեւ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվապահությամբ: Տարիներ առաջ գյուղում կտրուկ անկում է արձանագրվել ոչխարների գլխաքանակում, հիմա արդեն բնակիչները կրկին սկսել են ոչխարաբուծությամբ զբաղվել:

Կաթի մթերման խնդիր բնակավայրում չկա, մեկ լիտր կաթը մթերվում էր 150 դրամով, գինը գնալով բարձրանում է, ինչին խթանում է նաեւ զբոսաշրջիկների հոսքը, քանի որ զբոսաշրջիկները ցանկանում են օգտվել հենց տեղում արտադրվող կաթից ու կաթնամթերքից:

Շուրջ 2 տարի առաջ գյուղում պետական միջոցներով խմելու ջրագիծ է կառուցվել: Գազաֆիկացում համայնքում չկա, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնակիչների, այլ նաեւ գյուղում արտադրություն հիմնել ցանկացողների համար, ինչի հետեւանքով պանրի վերամշակման գործարան է փակվել: Բնակարանները ձմռանը հիմնականում ջեռուցվում են աթարով:

 

Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ չունի: Դպրոցը վերանորոգման խիստ կարիք ունի, դիմել են համայնքի ղեկավարին, դպրոցի շենքի ու ցերեկային խնամքի կենտրոնի շենքի նորոգման համար, իսկ մինչ այդ, մանկապարտեզի տարիքի երեխաներին հատկացվել է տրանսպորտ՝ Զառիթափ համայնքի մանկապարտեզ հաճախելու համար:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
4484 դիտում

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան