ԱՄՆ-ը լքում է սպառազենի կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալու միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից:

«Ռուսաստանը խախտում է պայմանագիրը, նրանք տարիներ շարունակ են այն խախտել, չեմ հասկանում, ինչու նախորդ նախագահ Բարաք Օբաման այդ հարցի շուրջ չի բանակցել, կամ դուրս չի եկել պայմանագրից: Մենք ռուսներին թույլ չենք տա խախտել և ստեղծել պայմանագրով արգելված զինատեսակներ», - ասել է Թրամփը:

«Մենք ենք այն կողմը, որը հարգել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ռուսաստանը չի հարգել, ուրեմն մենք դուրս ենք գալիս այդ պայմանագրից», - հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Նա հավելել է, որ Ամերիկան կստեղծի միջին հեռահարության հրթիռներ: Դա, ըստ Թրամփի, տեղի չի ունենա, «եթե ռուսներն ու չինացիները գան ու ասեն, թե իսկապես պետք է կանխել սպառազինությունների մրցավազքը և հրաժարվել այդ հրթիռների ստեղծումից»․ - «Ես շատ երջանիկ կլինեմ այդ դեպքում, բայց քանի դեռ որևէ մեկը խախտում է պայմանագիրը, մենք չենք լինի միակ կողմը, որը դրան հավատարիմ կմնա, կարծում եմ, հասկանում եք մեզ»:

Այսօր Մոսկվայում է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, զրուցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսները պարզաբանումներ են սպասում նրանից:

«Այս հարցում ցանկացած գործողությանը կհաջորդի հակագործողություն, որովհետև ռազմավարական կայունությունը միայն հավասարության պայմաններում է լինում և այն անպայման կապահովվի», - ասել է Լավրովը: Ենթադրվում է, որ Ջոն Բոլթոնին Կրեմլում կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը 1987 թվականի դեկտեմբերի 8-ին կնքել են Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչյովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Այն ուժի մեջ է մտել 1988 թվականի հունիսի 1-ին:

Կողմերը պարտավորվել են ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները:

Միջին հեռահարությունը 1000-5000 հազար կիլոմետր է, իսկ փոքրը՝ 500-1000: Կողմերը պարտավորվել էին նաև 3 տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հթիռների արձակման կայանները։ Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը:

Ամերիկան Ռուսաստանին մեղադրել է պայմանագիրը խախտելու համար, երբ բացահայտվել է Ռուսաստանում 9M729 կոդային անվանմամբ հրթիռ ստեղծելու ծրագիրը: Ըստ ԱՄՆ-ի, այդ հրթիռի տեխնիկական տվյալները հակասում են պայմանագրին: Ռուսները, մինչդեռ, պնդում են, որ հակասություն չկա:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ պայմանագրից Ամերիկայի դուրս գալը Մոսկվային կստիպի ընդունել պատասխան միջոցներ․ - «Մենք կտրականապես հերքում ենք Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքը: Ռուսաստանը հավատարիմ էր և մնում է հավատարիմ պայմանագրին»:

Թրամփն իր մեկնաբանություններում անդրադարձել է նաև Չինաստանին: Փորձագետների համոզմամբ, չինացիները վերջին տարիների ընթացքում ստեղծել են և արդեն զինված ուժերին են փոխանցել ռուսների և ամերիկացիների սպառազենին չզիջող հրթիռներ:

Թրամփի հայտարարությանն այսօր արձագանքել է նաև Պեկինը: «Չինաստանին մեղադրելու և միակողմանի վճիռներ կայացնելու Ամերիկայի որոշումը մեծ սխալ է․ չի կարելի հրաժարվել երկար տարիների աշխատանքի շնորհիվ ձեռք բերված նվաճումից: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է բանակցություններով լուծեն այս հարցը», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը ռուսներին և ամերիկացիներին կոչ է արել շարունակել երկխոսությունը և պահպանել պայմանագիրը, որը վճռական նշանակություն ունի Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար:

Տպել
1865 դիտում

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը