Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնիին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև այսօր ստորագրած բարեկամության հռչակագրի առթիվ՝ այդ գործում կարևորելով Ֆրանսուա Ռոշբլուանի և Ֆրանսուա Պուպոնիի ջանքերը: Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աշխատել խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել քննարկումները նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսուա Ռոշբլուանը ևս, անդրադառնալով բարեկամության հռչակագրերի ստորագրմանը, խոսել են նման հռչակագրերի նշանակության և համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին և Արցախում ֆրասախոսությանը վերաբերող թեմաներ:

Տպել
1544 դիտում

ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած նստել. կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Le Monde-ն բացահայտում է սիրիացի վարձկանների հավաքագրման մեխանիզմը. ում է բերում Թուրքիան Ղարաբաղի սահման եւ ինչու

Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, կա մեկ վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ

ՊՆ-ն վաղվանից տեղեկություններ կտրամադրի նաեւ օնլայն քարտեզով. Արծրուն Հովհաննիսյան

Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ)

Օպերային թատրոնի անձնակազմի մի մասը մեկնել է ռազմաճակատ, մի մասն էլ հաղթանակին նվիրված համերգի է պատրաստվում

Մարտին կարող էր նորամուտը նշել հավաքականում, իսկ հետո անհետացավ. ու՞ր էր «կորել» Մատյո Եզիկյանը

Կորոնավիրուսը հանգեցնում է ոչ միայն պետության ծախսերի ավելացման, այլ նաեւ պաշարում է առողջապահական ֆոնդը. Լիլիթ Մուսեյան

Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել, ավերվել են շինություններ (լուսանկարներ)

Շեխեր բնակավայրը հարակից անտառներով գրեթե լիովին մաքրվել է ադրբեջանական հրոսակախմբերից և դիվերսիոն խմբերից. Հովհաննիսյան

Սահման են մեկնել նաեւ դատական կարգադրիչներ․ ԲԴԽ անդամի խոսքով՝ դատարանները բնականոն աշխատում են

Պոմպեոն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին առարկայական բանակցություններ վարել

Կարծում եմ, Կրեմլը կընդունի Արցախի նախագահի դիմումը, սակայն կգործի կուլիսներում. Սարգիս Ծատուրյան

Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծվեց. ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարված կհասցնի. ԱՀ նախագահի խոսնակ

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Թրամփ

Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել էք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան

Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են

ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ (լուսանկարներ)

Վարչապետը տեսակցել է նաեւ Սասուն Միքայելյանին (լուսանկարներ)

Հարազատս, եղբայրս, որդիս. Նիկոլ Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին