Երևան
14 °C
Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավոր ընտրելու հարցը: Թեկնածուին առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախկինում ինչպես բոլոր դատավորներն, այնպես էլ ՍԴ անդամները որոշում կայացնելու համար սպասել են Բաղրամյան 26-ի հեռախոսազանգերին: Պատգամավորը թեկնածուից հետաքրքրվեց. «Հավատո՞ւմ եք, որ նոր քաղաքական իրավիճակում ՍԴ-ն իր այս կազմով, լինելով կցորդ, ինչպես մնացած բոլոր դատարանները, կփոխվի, դուք այդ տրանսֆորմացիաներին հավատո՞ւմ եք, ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է փոխել այդ մարդկանց մտածելակերպը»:
Վահե Գրիգորյանը հակիրճ պատասխանեց. «Ոչ, չեմ հավատում»:
ԵԼՔ-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ Վահե Գրիգորյանը 2013-ից ապրել է Միացյալ թագավորությունում: «Ո՞րն է պատճառը, ձեր ընտանիքը հիմա որտե՞ղ է ապրում»: Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ 2013-ից Լոնդոն է տեղափոխվել՝ աշխատելու Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում. «Մենք ստրատեգիական դատավարություններ ենք իրականացրել: Ցավում եմ, որ իմ փաստաթղթերը ԱԺ կայքում մինչեւ այսօր առավոտյան դեռ տեղադրված չէին, ես մանրամասն ներկայացրել եմ: Իմ նկատմամբ ակնհայտ հետապնդում է եղել, բայց ես Հայաստանը չեմ լքել այդ պատճառով, ես մնացել եմ մինչեւ վերջ: Ես լքել եմ՝ արդարացման որոշումը ստանալուց հետո: Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ-ում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու: Բոլորդ գիտեք կոնկրետ պատճառները, ես իրավաբան եմ, եւ այս մասնագիտության տեր մարդկանց համար իրենց մասնագիտությունը զարգացնելու համար իրավունքի եւ քաղաքականության եզրերը շատ թափանցիկ են: Մենք շատ ժամանակ մտնում ենք քաղաքականություն: Ես այն ժամանակ ՀՀ-ն լքել եմ այդ պատճառով: Ես ինձ ինչ-որ չափով մեղավոր չեմ համարել, որովհետեւ մտածել եմ, որ ես չեմ մեղավոր եղած իրավիճակի համար: Ներկայումս որեւէ մեկը նույն պատճառով ՀՀ-ն լքելու դեպքում ես ինձ մեղավոր համարում եմ, որովհետեւ հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա փոփոխություն անելու, իրավիճակը փոխելու»:
Վահե Գրիգորյանն ասաց, որ 2018 թվականի մայիսից ընտանիքով վերադարձել է Հայաստան՝ մշտական բնակության: Այս պահին ընթանում է ՍԴ անդամի ընտրությունը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ