Հայաստանը վերականգնում է բարձր տեխնոլոգիական արտադրության առաջատարի իր ֆունկցիան. Պուտինի խորհրդական

ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական հզորությունների կոոպերացիան թույլ կտա Հայաստանին վերականգնել բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ընդհանուր շղթայում ներգրավվելու ուղղությամբ»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ Գլազևը նախ ուրախություն հայտնեց, որ վերջապես քննարկվում են ԵԱՏՄ-ում տեխնոլոգիական զարգացման, արդյունաբերական կոոպերացիաների հարցերը:

«Ստեղծելով ընդհանուր շուկա մեր երկրների միջև՝ մենք հիմա պետք է հոգ տանենք այն մասին, որ այդ ընդհանուր շուկայում լինեն մեր ապրանքները: Ընդ որում, խոսքը ոչ միայն պարենային ապրանքների մասին է, այլև, առաջին հերթին, բարձր ավելացված արժեքով տեխնոլոգիական ապրանքների: Հայաստանն այս առումով իրավամբ համարվում է հետխորհրդային տարածքի բարձր զարգացած պետություն, որտեղ երկար տասնամյակների ընթացքում ձևավորվել է սարքավորումների, հաշվարկային տեխնիկայի արտադրության, բարդ, բարձր տեխնոլոգիական մեքենաշինության բազան: Եւ դեռ խորհրդային տարիներին հայկական տնտեսության՝ արտադրությունը եզրափակողի դերը հիմնված էր ահռելի կոոպերացիայի վրա, որին մասնակցում էին բարդ ապրանքներ արտադրող հարյուրավոր ու անգամ հազարավոր ձեռնարկություններ: Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանի այդ մասնագիտացումն այսօր վերականգնվում է»,- նշեց ՌԴ նախագահի խորհրդականը:

Նա փաստեց, որ հայկական ընկերություններն ակտիվորեն համագործակցում են «Ռոստեխ» կորպորացիայի հետ, որը միավորում է Ռուսաստանի բազում բարձր տեխնոլոգիական մեքենաշինական ընկերություններ և ՌԴ տնտեսության տեխնիկա-տնտեսական զարգացման ֆլագմանն է:

«Եվրասիական միության հսկայական շուկան, որտեղ Հայաստանը շատ ավանդական գործընկերներ ունի արտադրական կոոպերացիայի առումով, համոզված եմ, մեծ հնարավորություններ կտա հայկական տնտեսության աճի համար: Այս ֆորումի ընթացքում մենք ականատես ենք լինում շփումների, այստեղ են «Ռոստեխի», Ռուսաստանի արդյունաբերության հիմնադրամի ներկայացուցիչները՝ հենց կոոպերացիան ընդլայնելու և Հայաստանի տնտեսության համար ավանդական՝ բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի ֆունկցիան վերականգնելու նպատակով»,- ընդգծեց Գլազևը:

Նա նշեց, որ ֆորումի ընթացքում խոսվել է նաև արդյունաբերության զարգացման հիմնադրամի մասին, գործում է Եվրասիական զարգացման բանը, սակայն անհրաժեշտ է զգալիորեն մեծացնել այդ ինստիտուտների հզորությունը, դարձնել դրանք ավելի բազմազան, որովհետև որքան շատ նման հիմնադրամներ լինեն, այնքան լավ:

Տպել
1826 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան