Որոշ մարզիկներ ճնշմա՞ն տակ չեն մասնակցում բռնցքամարտի ՀՀ առաջնությանը

Հայկական բռնցքամարտում առաջացած պառակտումն ազդում է գործող մարզիկների վրա: Մի քանի բռնցքամարտիկներ չեն մասնակցում Հայաստանի 2018 թ. առաջնությանը: Խոսակցություններ կան, որ նրանք հետեւում են իրենց մարզիչներին, որոնք դեմ են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին: Հավաքականի մարզիչ Դավիթ Թորոսյանը չի հերքում, որ նրանց՝ չմասնակցելու պատճառն իսկապես դա է: Ասում է, որ լրատվամիջոցներով մասնագետներին բազմիցս ասել է, որ իրենց անձնական հաշիվները սպորտ չտեղափոխեն:

«Հորդորել եմ՝ ձեր անձնական հաշիվները պարզեք ձեր տներում, իսկ մարզիկներին թույլ տվեք, որ մասնակցեն իրենց ընթացակարգային մրցումներին, բայց տեսնում եմ, որ շատ բռնցքամարտիկներ կան, որ իրենց մարզիչների հորդորով չեն մասնակցում»,- ասաց Թորոսյանը:

Մասնագետը նշեց, որ նման պատճառով չմասնակցողներից հատկապես Նարեկ Մանասյանի համար (91 կգ) է շատ ցավում: Այս մարզիկը բավական տաղանդավոր է: Ֆեդերացիայի ղեկավարությունը նրան ապագայում տեսնում էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ու դրան ուղղված քայլեր էր անում:

«Ի՞նչ ասեմ: Նրա անձնական խնդիրն է: Այդ երիտասարդի վրա մենք բավականաչափ գումարներ ծախսեցինք, ճանապարհորդեց ԱՄՆ, 1 ամիս մնաց, լավ սպարինգներ արեց, լավ փորձ ձեռք բերեց տղաների հետ: Տարվա վերջին մեծ շոու ենք ունենալու (խմբ. պրոֆեսիոնալ բռնցքամարտի): Պլանավորել էինք, որ նա էլ մասնակցի, բայց անհասկանալի վիճակների մեջ է»,- նշեց Թորոսյանը:

Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ աղմուկն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: Օգոստոսի 2-ին Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Հետո Գեւորգյանից բողոքող կողմը նոր ֆեդերացիա ստեղծեց, որով հավակնում է փոխարինել տարիներ շարունակ գործող ֆեդերացիային:

Ամեն դեպքում անկախ խառը վիճակից՝ Դավիթ Թորոսյանը կենտրոնացած է մնում իր աշխատանքի վրա: Հայաստանի 2018 թ. առաջնությունով որոշելու է հավաքականի կազմը: Պոտենցիալ տեսնում է: Մնացածն էլ, նրա խոսքով, կերեւա աշխատանքի արդյունքով:

«Պոտենցիալ ունենք, իհարկե: Աշխատանքը ցույց կտա: Մյուս տարի մրցումների մեծ ցանկ ունենք. նախաօլիմպիական տարի է, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ կան. ծանրագույն գործ է սպասվում:

Հայաստանի առաջնությանը մասնակցում է շուրջ 70 բռնցքամարտիկ: Նրանք պայքարում են 10 քաշային կարգերում՝ 49 կգ, 52 կգ, 56 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ, +91 կգ: Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին: Կավարտի 27-ին: Մրցումներն անց են կացվում «Դինամո ՄՀԿ»-ում:

Տպել
1757 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց