«Տարոն» ԲԲԸ-ն ունի 33,834,554 դրամի պարտավորություն, տնօրենը չի համաձայնել հաշտություն կնքել. ՊԵԿ պարզաբանումը

24/10/2018 schedule10:14

Երեկ տեղեկացրել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը նամակ էր ստացել Եղեգնաձորից՝ ուղղված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: 

Ընկերության 300 բաժնետերերը դժգոհ էին ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից, որը մնացել էր դեռ նախկին աշխատակազմից ու ղեկավարությունից:

Վերոհիշյալ նամակի հրապարակումից հետո, այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է պարզաբանում, որը հրապարակում ենք ստորեւ.

«Armtimes.com» էլեկտրոնային կայքում հրապարակված «Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից. բաց նամակ ՊԵԿ նախագահին» վերնագրված նյութի վերաբերյալ.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի համաձայն «Տարոն»  բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև Ընկերություն) պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմում են 33,834,554 դրամ:

Նշված պարտավորությունները հաշվարկվել են «Տարոն»  ԲԲԸ-ի և վերջինիս իրավանախորդի (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա) կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկ հաշվետվությունների հիման վրա, որոնք առկա են Ընկերության հարկային գործում:

Նշված գումարի գանձման նպատակով հարկային մարմնի կողմից կայացվել է վարչական ակտ՝ որն Ընկերության կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, որպես հիմք ներկայացնելով այն հանգամանքը, որ Ընկերության մասնավորեցման փաթեթում պարտավորությունների նման չափ նախատեսված չի եղել:

Դեռևս 18.05.2018թ-ին Ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից ՀՀ վարչապետին էր հասցեագրվել դիմում՝ գործին լուծում տալու նպատակով:

ՀՀ ՊԵԿ կողմից կազմակերպվել է քննարկում Հ. Իսախանյանի հետ, որի շրջանակներում քննարկվել է հաշտության համաձայնություն կնքելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ համաձայն Հարկային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի հարկային պարտավորությունների զիջման արտոնություն կարող է նախատեսվել միայն օրենսգրքով կամ օրենքով, այնուամենայնիվ, ՊԵԿ կողմից ներկայացվել է առաջարկ, ընդունել Ընկերության մասնավորեցման փաթեթում նշված և մասնավորեցումից հետո Ընկերության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա առաջացած պարտավորությունները՝ զիջելով մինչև մասնավորեցումը Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից ներկայացված հաշվարկների հիմքով առաջացած հարկային պարտավորությունները, քանի որ դրանց վարման անձնական հաշվի քարտերը չեն պահպանվել (նշված հանգամանքը ՀՀ վարչական դատարանում ևս հանդիսանում է քննարկման առարկա): Ներկայացված առաջարկով Ընկերության պարտավորությունները պետք է նվազեին՝ կազմելով շուրջ 12 մլն. դրամ, չհաշված վերջինիս կողմից կատարված վճարումները:

Նշված առաջարկը «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից մերժվել է այն հիմնավորմամբ, որ Ընկերությունը չի պատրաստվում որևէ գումար վճարել:

Վերոգրյալն ամփոփելով գտնում ենք, որ Ընկերությանն առաջարկված հաշտության համաձայնության մերժման պայմաններում գործի լուծումը կարող է տրվել ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող գործի շրջանակներում, հաշվի առնելով նաև, որ առկա չեն Ընկերության պարտավորությունների զիջման իրավական հիմքեր:

Տպել
2618 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող