Մեր ցուցակում ՀՀԿ-ից կլինեն մեկ-երկու դեպքեր. Նիկոլ Փաշինյան

Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ չգան քվեարկության: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հոկտեմբերի 22-ին չընդունվեց Ընտրական օրենսգիրքը:

«Մեր կողմից ճնշում չի եղել, եղել է պայմանավորվածություն, որ մենք մեր խնդիրներն այս ընթացքում պետք է լուծենք եւ մարդիկ պայմանավորվածությունների համաձայն եկել են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործող ԸՕ-ով ընտրությունների գնալն իրենց ձեռք է տալիս: «Մենք խնդիր չունենք, հին համակարգը չի լինելու: Այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ին ձայն էին բերում, էլ չեն առաջադրվելու, նրանք հազիվ ազատագրվել են»,- ասաց նա եւ նշեց, որ խոսել է գործարար պատգամավորների հետ եւ տեղեկացել, որ նրանք իրենց կամքին հակառակ են առաջադրվում, քանի որ նախկին իշխանությունների կողմից հստակ ցուցում է եղել՝ առաջադրվել, հստակ գումար ծախսել եւ հստակ թվով քվեներ ապահովել:

Նա նաեւ ընդգծեց, որ իրենց իշխանության օրոք ընտրությունները չեն կեղծվելու: «Ես ձեւ չեմ անում: Երբ մենք պարտվենք ընտրություններում, մեր պարտությունը կճանաչենք եւ կհեռանանք: Ես ասում եմ՝ շանս չկա, որ ազատ ընտրություն չլինի»,- ասաց նա:

Հարցին, եթե ԸՕ-ն չփոխվի, ապա չի՞ ստացվի, որ շեղվում է կառավարությունն իր ծրագրից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրն իրագործելու համար օրենք պետք է փոխել, իսկ կառավարությունն օրենք փոխելու լիազորություն չունի: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, օրենքի նախագիծը մշակել է, գնացել Վենետիկի հանձնաժողովից համաձայնությունը ստացել է, եւ հիմա գնդակը խորհրդարանի դաշտում է»,- ասաց նա:

Խոսելով ՔՊ-ի նախընտրական ցուցակի մասին՝ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Շիրակ Թորոսյանը կլինի իրենց ցուցակում, իսկ Գեւորգ Կոստանյանի տարբերակը բացառեց: Նա նշեց, որ դաշինքով են գնալու, որպեսզի պահեն «Իմ քայլը» դաշինքի անունը: «Այնպես մի ասեք, որ մեր ցուցակը բաղկացած է լինելու ՀՀԿ-ից: Հանրապետականներից կարող են մեր ցուցակում լինել մեկ, երկու, երեք դեպքեր»,- ասաց նա: Տարբեր տեղերից անհատներ կարող են լինել, բայց կուսակցական պայմանավորվածություններ չկան»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախընտրական ցուցակը ինքն է գլխավորելու՝ արտահերթ Խորհրդարանական ընտրություններում: Անդրադառնալով հարցին, որ ԸՕ-ի փոփոխությունների վրա աշխատած Դանիել Իոաննիսյանը դժգոհում է իրենից եւ իրեն է մեղադրում ԸՕ-ի նախագիծն ԱԺ-ում ձախողելու հետ կապված, Փաշինյանն ասաց. «Ես խոստանում եմ ուղղվել»:

ՀԺ-ի մյուս հարցին՝ մեկ շաբաթ անց կրկին առաջադրվելո՞ւ է, Փաշինյանը նշեց, որ քննարկելու են եւ քայլերի հաջորդականությունը որոշելու են ըստ անհրաժեշտության:

Տպել
4341 դիտում

Պլանային խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

Ապրիլի 24-ին 6 ժամով փակ են լինելու որոշ փողոցներ

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Սևան քաղաքում բուք է, Բյուրականից Ամբերդ ճանապարհը՝ փակ

ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն

Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին