Օգնեք փրկել երեխայիս կյանքը. ծնողը դիմում է իշխանություներին եւ մեղադրում Արաբկիրի հիվանդանոցի անձնակազմին

Խնդրում եմ օգնեք դիմում եմ ամբողջ աշխարհին, օգնեք փրկել երեխայիս կյանքը: Մենք 2 տարուց ավելի է ինչ պառկած ենք Արաբկիրում 22 տարբեր վարակիչ վիրուսների մեջ, եւ չեն տեղափոխում այլ բաժանմունք, չգիտեմ ինչու, ինչու են նպատակային երեխայիս մահը ցանկանում: Նման խնդրանք-դիմում, հասցեագրված ՀՀ իշխանություններին, տարածել է երեխայի ծնողը Facebook-յան իր էջում:

Նրա գրառումը տարածում ենք առանց փոփոխության.

«Հարգելի ժողովուրդ ջան, առողջապահության նախարարություն, բուժաշխատողներ այլ պետական եւ մասնավոր հիվանդանոցներից խնդրում ենք օգնեք պատրաստ ենք վճարելու միայն օգնեք, իրենց անփութության պատճառով երեխաս դարձել է ռեանիմացիոն:

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ամիսներ առաջ ձեզ գրավոր խնդրանքով դիմեցի, բայց ոչինչ չարեցիք ինչուուուու, հետո էլ ասում եք ժողովրդի կողքին եք, ժողովրդի հետ եք սե՛նց: Ժողովրդի այսպիսի նեղ պահերին, որ չլինեք մեր կողքին, էլ երբ եք լինելո՞ւ, ամեն անգամ քայլ անելուց եք խոսում, բայց քայլ չարեցիք. անմեղ հրեշտակին օգնելու ով նոր է բոլորել 3 տարեկանը, բայց 10 ամսականից այս հիվանդանոցում է ու հույս ուներ, որ ձեր մի քայլով, ձեր մի խոսքով կփրկեք նրա կյանքը:

Չէ որ դուք էլ եք ծնող, ինչու չհասկացաք ծնողի խնդրանքն ու ցավը, այստեղ անխիղճ ու անփույթ մարդասպաններ են աշխատում, իրենց սխալ բուժման պատճառով երեխաս չլինելով վիրուս, վիրուսային բաժանմունքում պառկացնելով, երեխաս ձեռք բերեց տարբեր խնդիրներ, ներկա պահին հասցրել են ծայրահեղ ծանր ռեանիմացիոն վիճակի, իրենց խնդրել եմ ռեանիմացիա տեղափոխելիս թույլ տան լինել երեխայիս կողքին, քանի որ ունի նյարդային խնդիրներ եւ առանց ծնողի չի մնում ոչ մի վայրկյան, եւ առ այսօր առանց ծնողի չի էլ մնացել ոչ մի վայրկյան, իսկ ստրեսից սիրտը կարող է կանգնել: Սակայն այդքանը իրենք լավ գիտակցելով, թույլ չեն տալիս լինել երեխայիս կողքին, թողնելով երեխայիս անօգնական՝ պալատում ծանր վիճակի մեջ, ծնողի հետ պրինցիպ ընկնելով:

Խնդրում եմ օգնեք միգուցե երեխայիս մի քանի րոպե կամ մի քանի ժամ է մնացել ապրելու, օգնեք գոնե վերջին րոպեներին լինել երեխայիս կողքին, հարգելի վարչապետ Ն. Փաշինյան, գոնե օգնեք այս հարցում, մենք բազմիցս դիմել ենք տնօրինությանը ու միայն վիրավորանքներ ենք ստացել: Արդեն չգիտենք ում դիմենք, ով կարող է այս հարցերին լուծում տալ խնդրում եմ օգնեք»:

Տպել
7120 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա