«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացնում է «Նախագահի մրցանակ 2018» մրցույթի պայմանները

26/10/2018 schedule12:20

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակի համար հայտարարված մրցույթի պայմանները:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը  ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար)  ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) եւ աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետեւյալ յոթ բնագավառներում՝

  • բնական գիտություններ
  • տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
  • ֆիզիկա
  • բժշկագիտություն
  • արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ եւ արվեստի այլ ձեւեր) - 2 մրցանակ
  • գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
  • հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել,  կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2016-2018թթ.) ընթացքում:

Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

-Մրցույթին «Բնական գիտություններ»,  «Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Ֆիզիկա» բնագավառներում, կարող են մասնակցել նախորդ տարիներին ներկայացված, բայց հաղթող չճանաչված աշխատանքները՝ պայմանով որ դրանք իրականացված լինեն 2016-2018թթ. ընթացքում:

-Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքներ եւ մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

- Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

 - Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

- ՀՀ Նախագահի մրցանակ ստացած անձը այլեւս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել` ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցով՝ լինելով այդ խմբի հեղինակներից մեկը: ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաեւ անձամբ:  Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու եւ մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` [email protected]

0010, Երեւան, Հայաստանի Հանրապետություն,  Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): 

Որպես մրցանակ շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր ուսումնասիրություն կամ ստեղծագործություն ներկայացրած այն անձին, որը նշանակալի ավանդ է ներդրել հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ.

ա) Հայաստանի Հանրապետության  քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ,

բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործին նպաստած անձինք իրենց գործունեության արդյունքներով կամ ստեղծագործություններով, որոնք  արդեն իրականացված են՝  հրատարակված, հրապարակված, կատարված, ցուցադրված մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետին նախոր¬դող երեք տարվա  (2016-2018թթ.) ընթացքում:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաեւ անձամբ:

Հայտերն ընդունվում են 2018թ. նոյեմբերի 15-ից մինչեւ  2019թ. փետրվարի 15-ը:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից՝ http://www.himnadram.org/

Գործերը ներկայացնելու եւ մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն`  տ-ն Աիդա Խաչիկյանին

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email [email protected]

0010, Երեւան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք 2-րդ հարկ:

Տպել
1722 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը