Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը:

Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարեւոր սոցիալական, տնտեսական եւ անվտանգությանն առնչվող հարցեր:

«Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը եւ տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարեւորությանը:

«Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,- ասել է Հայաստանի նախագահը:- Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն: Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիկսերի, քվանտային անվտանգության եւ քվանտային քաղաքականության ժամանակաշրջան:

Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում: Ո՛չ, դա պարզապես ցույց է տալիս, որ աշխարհը, անվտանգությունը, համաշխարհային ռիսկերը կառավարելու հին տարբերակները, ըստ ամենայնի, այլեւս արդյունավետ չեն լինելու, ուստի մենք պետք է փնտրենք նոր, ստեղծարար լուծումներ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «Պատմականորեն հասկանալու համար ապագայի 50 կամ 100 տարիները, պետք է 50, 100 տարի հետ նայենք՝ հասկանալու համար, թե ուր ենք շարժվում: Մաթեմատիկորեն դա նշանակում է՝ որպեսզի շարունակենք պատմության զարգացման գիծը, պետք է ունենանք պատմական ուղեգիծ, այնուհետեւ շարունակենք եւ ունենանք կանխատեսում՝ թե դեպի ուր ենք շարժվում:

Այս ամենն ավելի պարզ դարձնելու համար թույլ տվեք առանձնացնել մարդկային վարքագծի 4 տեսակ` գիտությունը, տեխնոլոգիաները, մարդկային էությունը եւ մարդկային հասարակությունը:

Բոլորի համար ակնհայտ է, որ նախորդ երկու հարյուր տարիներին մենք հսկայական նվաճումներ ենք ունեցել գիտության ոլորտում: Ես խոսում եմ Իսաhակ Նյուտոնից, Մաքսվելից մինչեւ 20-րդ դարի մեծ գիտնականներ, ինչպես՝ Ալբերտ Էյնշտեյնը` քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, եւ այդպես շարունակ: Նրանց բացահայտումները կապված էին նոր տեխնոլոգիաների, նոր ինդուստրիալ հեղափոխության եւ հասարակության ներսում առաջացած փոփոխությունների հետ:

Երկրորդն այն է, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություն: Շատ կարեւոր է հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություններ, իրականում ոչ թե հեղափոխություններ են, այլ էվոլուցիաներ: Ընդ որում, այդ էվոլուցիոն գիծը, որն ամենասկզբում ավելի դանդաղ էր, 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում մեծ թափ հավաքեց:

Սկզբնական շրջանում 100 տարի պահանջվեց, որպեսզի այդ ամենը մեծ փոփոխություն մտցնի հասարակ մարդկանց կյանքում: Մյուս փոփոխությունը սկսվեց 50 տարի անց, իսկ հաջորդը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, թեպետ այն իրականում հեղափոխություն չէր. 25-30 տարում մենք տեսանք, որ մեր կյանքն այնքան է փոխվել, որ այն անվանեցինք հեղափոխություն, մինչդեռ իրականում դա արագընթաց էվոլյուցիայի ճանաչումն է:

Մեր վարքագծի չորրորդ բաղադրիչը մարդն է ՝մարդ արարածը: Հետեւյալ օրինակը բերեմ. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նոբելյան մրցանակ հանձնվեց երկու գիտնականի՝ մեկն ԱՄՆ-ից, մյուսը Ճապոնիայից՝ քաղցկեղի դեմ պայքարելու հրաշալի բացահայտման համար: Այդ բացահայտումը շատ գիտնականների 50 տարվա ուսումնասիրությունների արդյունք էր, նրանք գտան տարբերակ, թե ինչպես պետք է մեր իմունային համակարգը ճանաչի քաղցկեղն ու պայքարի դրա դեմ: Սա մարդկային կյանքերի վրա մեծ ազդեցություն է գործելու:

Ժամանակի ընթացքում այն իր հսկայական ազդեցությունը կունենա նաեւ չորրորդ գծի վրա, որի մասին ցանկանում եմ հակիրճ խոսել՝ դա մարդկային հասարակությունն է:

Եթե հետ գնանք, կտեսնենք, որ գիտությունն ու ինդուստրիալ հեղափոխությունը հսկայական ազդեցություն են թողել: Դրանք հնարավորություն տվեցին փոխարինել ֆեոդալիզմը կապիտալիզմով, որն այդ ժամանակ աճի շարժիչ ուժն էր: Սակայն միեւնույն ժամանակ, զուգահեռ սկսվեց մի գործընթաց, որը վերաբերում էր սոցիալական արդարությանը, հավասարությանը: Այդ գործընթացը մենք անվանում ենք սոցիալիզմ: Աշխարհը սկսեց բաժանվել երկու բեւեռների՝ կապիտալիզմի ու սոցիալիզմի կամ կոմունիզմի, որոնք զուգահեռաբար գոյություն ունեին մինչեւ վերջերս:

Նոր ֆենոմենը, որն այսօր վերելք է ապրում եւ որն ավելի կապված է սոցիալական արդարության ու հավասարության հետ, քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիների անհատական ձայներն արդեն նշանակություն ունեն: Այդ պատճառով ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատական ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:

Դառնանք մեր նոր՝ 21-րդ դարի հասարակությանը: Թույլ տվեք օրինակ բերել հենց իմ երկրից: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ իմ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հեղափոխություն: Մենք այստեղ ունեինք մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր դեմ էին կոռուպցիային, անարդարություններին եւ այլն: Մարդկանց համբերությունը հասել էր կրիտիկական մակարդակի: Գործընթացն ինձ համար նման էր ջերմամիջուկային ռեակցիայի: Գաղափարը այն է, որ մեծ էներգիայով եւ կոնկրետ թիրախով անհատը կամ խումբը կամ քաղաքական կուսակցությունը առաջացրեց փոփոխության ռեակցիա՝ հեղափոխություն»:

Իր ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին: «Ահաբեկչությունը համաշխարհային ռիսկ է, -նշել է Արմեն Սարգսյանը: Կարո՞ղ ենք ուղարկել զորքեր ողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու համար: Պատասխանը մեկն է՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է փոխենք միջավայրը: Մենք պետք է գտնենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ճանապարհներ: Նոր ճանապարհներ՝ պայքարելու համաճարակի դեմ, քանի որ համաճարակը դասական չէ: Այսօր այն սկսվում է Հոնկոնգում, իսկ հաջորդ զոհը գրանցվում է Արգենտինայում, այլ ոչ թե հարեւան Չինաստանում: Քանի որ մենք գլոբալիզացված աշխարհ ենք:

Սա նաեւ գլոբալիզացիայի նոր ժամանակաշրջան է, քանի որ գլոբալիզացիան կանգ չի առնի: Այն այսօր ավելի արագ է ընթանում, սակայն դրան զուգահեռ՝ մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության վերելքին: Մենք պետք է գտնենք գլոբալ անվտանգության, գլոբալ ռիսկերի կառավարման նոր ուղիներ եւ ունենանք երկիրը առաջ մղելու նոր գաղափարներ, որպեսզի այն դարձնենք կայուն ու կանխատեսելի, քանի որ այս երկու գործոնները ու ռիսկերը փոխկապակցված են:

Որքան ավելի լավ հասկանանք, թե ուր ենք շարժվում, որքան ավելի կառավարելի լինի այդ ամենը, այնքան ավելի փոքր կլինեն ռիսկերը»:

Հայաստանի նախագահը նշել է, որ 21-րդ դարը համաշխարհային անվտանգության, կայունության, նոր քաղաքականության, մեր հասարակությունների քվանտային պահվածքի, ինչպես նաեւ ռիսկերի ու անվտանգության նոր դար է, որը սկսվում է 2020 թվականին: «Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք եւ պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով,- ասել է նախագահ Սարգսյանը:-Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաեւ Ռուսաստանում: Երեւանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է:

Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միեւնույն ժամանակ լինել նաեւ համաշխարհային ազգի առաջնորդ»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:

 
Տպել
1527 դիտում

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքում մառախուղ է․ կան փակ ճանապարհներ

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին (լուսանկարներ)

Տոնածառ, լուսային զարդարանքներ. Երևանի որ վարչական շրջանն ինչպես է դիմավորելու Նոր տարին, և որքան գումար է հատկացվել

Շահումյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհից հետո ծխահարված դի է հայտնաբերվել

Մեխը խփել, հագնել սրբի շորեր, սկսել պայքարել մշակութային արժեքներ մեխողների դեմ. Դավոյանը՝ 5-րդ ալիքի օպերատորի մասին

««Եվրատեսիլ»-ի իրական կախարդանքը». լուսանկարներ՝ տոնական Երևանից

Հիմնանորոգվում է Գոշավանքի հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Ողբերգական դեպք Արմավիրի մարզի գյուղերից մեկում. 2․5 ամսական տղա երեխան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է մարդիկ զգան տոնական տրամադրությունը. շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ քաղաքի ամանորյա զարդարանքի մասին

Տեսնես Ժուռնալիստների միությունն ու Սաթիկ Սեյրանյանը կանդրադառնա՞ն սույն լրագրողական շեդեվրին. Ստյոպա Սաֆարյան

Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր. տեղի է ունեցել «Թվինինգ» ծրագրի փակման արարողությունը

Բյուրեղավանի գործող համայնքապետը լեգիտիմ չէ. «քաղաքական կրկնագողությանը» վերջ ենք դնելու. Վլադիմիր Վարդևանյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առցանց ձևաչափով մասնակցել է Տոկիոյի կոնվենցիայի չորրորդ համաժողովին

Երկրաշարժ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Ագարակում, Կապանում, Շվանիձորում ու Ալվանքում

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ներում կանխել են արգելված իրերի փոխանցումները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Շահումյան գյուղի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա

ՀՀ վարչապետին ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. գործունեության կատարողականը

Պեստիցիդների ներմուծման պահանջները կխստացվեն․ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է հստակ ժամկետ

Մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Եգիպտոսը․ Սերենադ Սոլիման Գամիլը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է ԽՍՀՄ Խնայբանկի իր ավանդի փոխհատուցումը

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորումը չպետք է կապված լինի ԱՀ կարգավիճակի հետ

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ (լուսանկարներ)

Հերիքյանը, չլսելով հարցը, ասաց՝ երեկոյան կանդրադառնան Կառավարության շենքի պատի մեջ «բոլտ» մտցնող օպերատորի տեսանյութին

«Մանկական Եվրատեսիլ»-ի ո՞ր հաղթողներն են ժամանում Երևան

Ամերիաբանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում

Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի․

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների այս տարվա հաղթողներն ու մրցանակակիրները

Քաղաքացին իրավունք չունի մետաղական ձողով հարձակվել ոստիկանի վրա. Ֆիդանյանը՝ Լոռիում տեղի ունեցած միջադեպի մասին

ԿԸՀ-ն ձևավորել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը․ նշանակվել է առաջին նիստի օրը

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը զորամասեր

Հայտնվել են կադրեր՝ ինչպես է օպերատորը Կառավարության շենքի պատերից մեկի մեջ հեղույս մտցնում ու նկարահանում (տեսանյութ)

Ժամը 17։00-ի դրությամբ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Ադրբեջանն առավելապաշտական ձգտումներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ Միրզոյանը՝ Գալագերիին

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Վաղը ՀՀ լեռնային մարզերում առատ ձյուն կտեղա, կցրտի. սպասվում են մառախուղ, ցածր տեսանելիություն

Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը. Վահան Քերոբյանը Մինսկում էր

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի այսօրվանից

Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները

ՊՆ զորամասի հրամանատարը յուրացրել է զորամասի դիզվառելիքը. դատախազը միջնորդել է քննարկել նրա հետագա պաշտոնավարումը