Երեւանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից ցածր գնով. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը և սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի հանգամանքները: 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն  ընդգրկված է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում և, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են  ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով: Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000  ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:

Տպել
1949 դիտում

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները

«Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդի համար տրվող գումարը, 2 անգամ՝ երկրորդի համար

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի խոհանոցը վերանորոգել են, թերությունները՝ վերացրել (լուսանկարներ)

Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին

Մխիթարյանը սոցցանցերում հետեւում է իր նախկին թիմերին

«Նուբարաշեն» ԿՔՀ փորձել են տեղափոխել կանաչ, փոշենման զանգված

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին. Ռոհանի

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի բանակի արդիականացման համար

Վանաձորի մանկատան տնօրենի մրցույթը տեղի կունենա վաղը. 4 թեկնածու կա

Եղեգնուտ գյուղում ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով. Հայպետհիդրոմետ