Քննչական կոմիտեն ձեռք է բերել համակարգչային տեղեկատվության առգրավման սարքավորումներ

26/10/2018 schedule17:01

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և  պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր կլինի առգրավել միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ օբյեկտը հնարավոր կլինի ֆիզիկապես թողնել այն տնօրինող անձի մոտ:

Ձեռք բերված սարքավորումների կիրառմամբ լուծվելու է տեղեկատվության ամփոփության հարցը, իսկ քննիչներին հնարավորություն է ընձեռելու խուսափել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության  ճանաչման վտանգներից:

Կարելի է վստահ լինել, որ նշված սարքավորումների լայն կիրառումը քաղաքացիների ու կազմակերպությունների մոտ կառաջացնի միայն դրական արձագանք, քանզի նախկինում անձինք, որոնց համակարգչային համակարգերի տեղեկատվությունը հետազոտելու անհրաժեշտություն է առաջացել, զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից շուրջ 6-ից  12 ամիս ժամանակով, իսկ տվյալ սարքավորումների կիրառումը հնարավորություն կընձեռի առգրավված համակարգիչը վերադարձնել քաղաքացուն մի քանի օրվա ընթացքում:

Միաժամանակ բլոկիրատորների կիրառումը կապահովի նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու սահմանադրական պահանջը:

Նշված սարքավորումների ձեռք բերման գործընթացին կհաջորդի համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության զննելու ծրագրային ապահովումների ձեռք բերումը, որը նախատեսվում է մինչև սույն թվականի վերջ:  

ՀՀ քննչական կոմիտեն ոչ պետական միջոցների հաշվին ձեռք է բերել «EDEC» ընկերության կողմից մշակված և արտադրված «ISOTech faraday»  տեսակի տարբեր չափսերի պայուսակ-կոնտեյներներ, որոնք նախատեսված են քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերվող համակարգչային համակարգերն անլար կապի միջոցների ներգործությունից պաշտպանելու և տեղեկատվությունն անվտանգ միջավայրում վերարտադրելու համար:

Այսինքն, կոնտեյներները պատրաստված են արտաքին ազդեցության խոչընդոտող խլացուցիչ տեխնոլոգիաներից, ինչը հնարավորություն է տալիս կոնտեյներներում գտնվող համակարգչային համակարգերը պաշտպանել արտաքին ազդեցությունից, դրանք մեկուսացվում են և դառնում անհասանելի արտաքին աշխարհի համար:

Ձեռք բերված պայուսակ կոնտեյներներից մեկը միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս համակարգչային համակարգի /բջջային հեռախոսների, պլանշետային և դյուրակիր համակարգիչների/ հիշողության կրիչի դեկոդավորված տվյալների տեղեկատվությունը տեղում մեկ այլ համակարգչային համակարգեր բեռնելու համար:

Այդ գործողության ժամանակ տեղեկատվության աղբյուր հանդիսացող համակարգչային համակարգը, գտնվելով կոնտեյների մեջ, պաշտպանված է ցանկացած հեռակա առցանց ազդեցությունից:

Նշված պայուսակ-կոնտեյներները կիրառելի են նաև հակահետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքերում: Դրանց կիրառումն արգելք կհանդիսանա` համակարգչային համակարգերի միջոցով կոնկրետ անձի գտնվելու վայրը պարզելու և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ նրան հետևելու և նույնականացնելու համար:    

Տպել
2272 դիտում

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովը

Ոչ թե հայկական, այլ՝ ադրբեջանական ԶՈՒ-ն է խախտել հրադադարի ռեժիմը․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊԲ

Հրդեհ Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կնվազի, լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա

Պուտինն ու Ալիևն այս շաբաթ երկրորդ անգամ են քննարկել Հայաստանի հետ պայմանավորվածությունների կատարման հարցը

ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկման ընթացքում կվերանայվեն ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Շուրջ 800 աշակերտ է այս տարի մասնակցել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին (տեսանյութ)

Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին բեռնատարը ձորն է գլորվել․ վարորդը մահացել է

ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամակցության 600-ից ավելի դիմում է ստացել

«Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս». վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը

Շիրակի մարզպետը ակնկալում է եղբորը բերման ենթարկելու դեպքի մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննություն

ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ամուր լինի ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու սկզբունքի պաշտպանության հարցում. Խանդանյան

Արման Եղոյանը Մարլեն Լունդ-Կոպպարկլինտիի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների աշխարհաքաղաքական ենթատեքստի մասին

Գորայքում, Վարդենյաց լեռնանցքում և ՀՀ այլ ավտոճանապարհներում ձյուն է տեղում

Հոկտեմբերից Հայաստանում գտնվող ՀՀ ազգային հերոս, սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը 40 բարդ վիրահատություն է կատարել

Մեկ ամիս Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա

Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են երկու մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատար գնացքը

ԱԱ-2022․ նոյեմբերի 26-ի խաղացանկը

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական նոր ապատեղեկատվությունը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և 4 զոհ

Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Հակառակորդը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ

Չկա սահման՝ չկա ճանաչված տարածք, ուրեմն ինչ ամբողջականության մասին էիք խոսում 30 տարի. Աղաջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Կանադան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը. հանդիպել են Միրզոյանն ու դեսպանը

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, կամ՝ ինչու են ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր դնում

Երևան-Մարգարա ավտոճանապարհին «Նիսսան»-ը բախվել է կցորդիչով բեռնատարին. վարորդը մահացել է

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026-ի երիտասարդական մայրաքաղաք

Պուտինը ՌԴ ԱԽ մասնակիցների հետ կքննարկի ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Խոշոր վթար Ափնագյուղի մոտ. ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 3 տուժած

Երևանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային

Ադրբեջանից սպառնում են Էդմոն Մարուքյանին

«Գնիր մեկը, մյուսը ստացիր նվեր». մարքեթինգային հնա՞րք, թե՞ իրական զեղչեր. ինչ է «սև ուրբաթը»

Վաչե Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նիստին

Շարքային Սևակը վիրավոր վիճակում աննահանջ շարունակել է մարտը, ցուցաբերել բացառիկ խիզախություն

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում, շրջանների մեծ մասում թաց ձյուն կտեղա

Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատել են աշխարհում հազվադեպ հանդիպող՝ օրգանների հայելային դասավորությամբ պացիենտի