Գյումրու թատրոնի տնօրենին փոխքաղաքապետի պաշտոնում է առաջադրել Հայկ Մարությանը. ով կղեկավարի թատրոնը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանին առաջարկվել է դառնալ Երեւանի փոխքաղաքապետ: Նախագիծը ներկայացված է հոկտեմբերի 29-ի ավագանու նիստի քննարկմանը:

«Ինձ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց, եւ հաշվի առնելով մեր տարիների արդյունավետ համագործակցությունն ու ձեւավորված համագործակցության առողջ մթնոլորտը, ես մտածեցի, որ իմ մտավոր եւ աշխատանքային ունակությունները նաեւ այնտեղ կներդնեմ եւ կօգնեմ, որ կարողանանք առկա եւ հետագա խնդիրները միասին լուծել: Ես դժվարություններ եւ այդ դժվարությունները հաղթահարել սիրող մարդ եմ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տիգրան Վիրաբյանը:

«Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից, բայց միեւնույն ժամանակ ես պատրաստ եմ նաեւ ծառայել մայրաքաղաք Երեւանին»,- ասաց Վիրաբյանը:

Իսկ ի՞նչ կլինի Գյումրու թատրոնի հետ: Զրույցի ընթացքում հստակեցվեց՝ ոչ մի վատ բան: Տիգրան Վիրաբյանն ասաց՝ դրամատիկականի վերջին տարիների հաջողությունները պետք չէ միայն իրենով պայմանավորել եւ իր աշխատանքով: Այնտեղ մեծ ու հզոր կոլեկտիվ է աշխատում՝ իր ադմինիստրատիվ եւ ստեղծագործական հասուն կազմով: Եվ կարողանում են ցանկացած խնդիր հաղթահարել, գտնել լուծման ելքեր եւ հարթել դրանք:

«Եթե ես հոկտեմբերի 29-ին Երեւանի ավագանու դրական պատասխանի արդյունքում ընտրվեմ փոխքաղաքապետ, ապա դրամատիկականի համար սա մեծ բացթողում չի լինի: Ես վստահ եմ, որ դրամատիկականի կոլեկտիվը դեռ երկար տարիներ շատերին զարմացնելու առիթներ կունենա: Կոլեկտիվում շատ առողջ մթնոլորտ է: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրու թատրոնի ներսում կադրեր չէին պատրաստվում, հիմա բոլորովին այդպես չէ: Գյումրու թատրոնն այժմ ժամացույցի մեխանիզմի պես աշխատող սխեմա է, եւ հաստատ կգտնվի այնտեղ մարդ, որին կկարողանանք առաջադրել այդ պաշտոնի համար»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: Նա վստահեցրեց, որ թատրոնը հիմա այնպիսի ռիթմի մեջ է, որ նոր ընտրված տնօրենն առնվազն ձախողելու մեծ հակում պիտի ունենա, որպեսզի կարողանա ձախողել այնտեղի աշխատանքը:

Եթե Երեւանի ավագանին կողմ քվեարկի ներկայացված նախագծին, եւ Տիգրան Վիրաբյանին ցանկանա տեսնել որպես Երեւանի փոխքաղաքապետ, ապա Գյումրու դրամատիկականում նրա տեղը կզբաղեցնի ժպ-ն: Այնուհետ Մշակույթի նախարարությունը կնշանակի մրցույթ: Տիգրան Վիրաբյանը չի բացառում, որ մրցույթի մասնակիցների թվում կլինեն թեկնածուներ նաեւ հենց դրամատիկականից: «Թատրոնը հզոր եւ կայացած ադմինիստրատիվ ուժեր ունի»,-ասաց նա:

Տպել
5323 դիտում

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր