ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

26/10/2018 schedule20:50

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը փոխնախարար Արմեն Հարությունյանի, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի եւ նախարարի խորհրդական Արտակ Սաֆարյանի հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Ինչպես հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դա տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 26-ին: Այցի հիմնական նպատակն է եղել ծանոթանալ մարզի ԱԻ ստորաբաժանումների, հրշեջ ջոկատների եւ տեխնիկական զինվածության խնդիրներին, ինչպես նաեւ քննարկել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մարզին տրամադրվելիք գերժամանակակից հրշեջ մեքենաների բաշխմանն առնչվող հարցերը:

Նախարարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն է եղել, որտեղ Ֆ. Ցոլակյանը հանդիպում ունեցավ մարզպետ Կ. Սարուխանյանի եւ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ: Օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը զուգահեռ անդրադարձ է եղել նաեւ մարզին տրամադրվելիք հրշեջ մեքենաների կայանման եւ տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերին:

Ֆ. Ցոլակյանի հաջորդ կանգառը Շիրակի մարզային փրկարարական վարչությունն (ՄՓՎ) է եղել, որտեղ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի եւ ՓԾ մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ՄՓՎ տարածքով, ծանոթացել է անձնակազմի աշխատանքային պայմաններին, վարչության տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին: ՄՓ վարչությունում նախարար Ցոլակյանն անցկացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավարները: Ծանոթանալով մարզի ՀՓՋ խնդիրներին՝ նախարարը նշել է, որ մոտ ապագայում դրանց մեծ մասը կլուծվեն՝ ըստ գերակայության: Նախարարը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել բնակչության անվտանգության նորմերին եւ արգելել յուրաքանչյուր օբյեկտի աշխատանք, որը բնակչության համար կարող է վտանգ ներկայացնել: Նա մասնավորապես ուշադրություն է հրավիրել շրջիկ գազալցակայանների խնդրի վրա:

«Շիրակի մարզը ձմռանը շատ խնդիրներ է ունենում: Պետք է ջանք ու եռանդ չխնայել այդ խնդիրները լուծելու համար: Ես գիտեմ, որ մենք հաճախ կարող ենք ունենալ որակյալ տեխնիկայի պակաս, բայց այն ինչ ձեզնից է կախված, պետք է կատարել առավել կարգապահությամբ: ԱԻ նախարարությունն այն եզակի կառույցներից է, որն ունի օգնելու առաքելություն, ուստի պետք է բարձր պահել այդ համբավը, - ասել է ԱԻ նախարարը:

Ցոլակյանն այցելել է նաեւ Գյումրիի N48 հրշեջ փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու անձնակազմին, ջոկատի գույքին եւ տեխնիկական հնարավորություններին: Ջոկատի տարածքն ուսումնասիրելուց հետո քննարկվել են Ճապոնիայից ստացվող մեքենաների տեղակայմանը վերաբերող հարցերը:

ԱԻ նախարարի վերջին կանգառը սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունն է եղել, որտեղ ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Մխիթարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել եւ ծանոթացել է ծառայության հնարավորություններին: Նախարարին ներկայացվել են գրունտի ուժեղ շարժումները գրացնող սեյսմիկ սարքերը: Նախարարը հանդիպել է նաեւ մարզի տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների հետ եւ տվել համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:

Տպել
2334 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին