Ադրբեջանցի վերլուծաբանների թեզը փոխվում է. ոգեւորվել են Բոլթոնի այցից

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Բաքու կատարած այցը ադրբեջանցի փորձագետներին առիթ տվեց քննարկելու «հակաիրանական կոալիցիայում» Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը: Ընդ որում, ընդհանուր առմամբ բարեկամական երկրի դեմ ուղղված «կոալիցիայում» հայտնվելու հեռանկարը դիտարկվում է «Ադրբեջանում լավ է, Հայաստանում՝ վատ» պարզունակ պրիզմայով:

Minval.az-ի հոդվածներում հստակ նկատվում է ադրբեջանական մամուլին հատուկ հակահայկական եւ պաշտոնական Բաքվի քաղաքականությանը հակասող, անսովոր հակաիրանական հռետորաբանություն:

Հայ-ամերիկյան ավելի սերտ հարաբերությունների հեռանկարը, ըստ կայքի, մշուշոտ է հենց հայ-իրանական ջերմ հարաբերությունների պատճառով: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան ներկայացվել է որպես տեղի դաշնակցականների հետ կապեր հաստատելու փորձ: Հոդվածի հեղինակը նշում է, թե Լիբանանի «Դաշնակցությունը» սերտ կապեր ունի «Հեզբոլահի» հետ, որը, ԱՄՆ-ի կարծիքով, աջակցություն է ստանում այդ թվում նաեւ Իրանի կողմից: Ըստ հեղինակի՝ հենց այս բարդ կապն էլ, այլ գործոնների թվում, պետք է խանգարի հայ-ամերիկյան հարաբերություններին:

Միեւնույն ժամանակ, minval.az-ը մշուշոտ է համարում նաեւ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի համատեքստում, քանի որ «Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ երկրների հետ», ուստի ավելի հարմար է բեռնափոխադրումները կազմակերպել Կասպից ծովով: Այդուհանդերձ, հեղինակի կարծիքով, Հայաստանը «կօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու տարատեսակ ստվերային գործարքների համար», քանի որ «ուժեղագույն կախման մեջ է Ռուսաստանից»:

Ադրբեջանական վերլուծությունների հիմնական թեզի փոփոխությունն ակներեւ է: Եթե նախկինում շահարկվում էր «Հայաստանը հեռանում է Ռուսաստանից» թեզը, ապա այժմ, համենայնդեպս Բոլթոնի այցի համատեքստում, նշվում է, որ «Հայաստանը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից»:

Ինչ վերաբերվում է «հակաիրանական կոալիցիայում» Ադրբեջանի հայտնվելուն, ապա այս հարցում նկատվում են քաղաքական առեւտրի ակնարկներ: Ըստ նույն minval.az-ի՝ չի բացառվում, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը չեղարկելու դիմաց Ադրբեջանը համալրի այդ կոալիցիայի շարքերը: Ընդ որում, Ադրբեջանի մասնակցությունը հակաիրանական գործողություններին լինելու է «փափուկ ուժի»՝ «հարավադրբեջանական գործոնի» միջոցով:

Որպես հակաիրանական հնարավոր գործողությունների բարոյական արդարացում Իրանին են վերագրվում Ադրբեջանի տարբեր քաղաքներում պարբերաբար հայտնաբերվող ապօրինի զենքերը, Գյանջայի նախկին քաղաքապետի դեմ կատարած մահափորձը, ինչպես նաեւ «Ադրբեջանում զինված ընդհատակ ստեղծելու» փորձեր:

Միեւնույն ժամանակ ադրբեջանցի վերլուծաբանները «ե՛ւ մեխին, ե՛ւ նալին» հարվածելու փորձեր են կատարում: Մի կողմից խոսվում է «հակաիրանական կոալիցիայում» հայտնվելու հեռանկարի մասին՝ դրա դիմաց հստակ գին նշելով, մյուս կողմից՝ «պաշտոնական Բաքվի կողմից տարվող՝ բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու քաղաքականության» մասին:

Ինչեւէ, մի կողմ թողնելով ադրբեջանական վերլուծաբանների անհեթեթ փաստարկներն անհրաժեշտ է փաստել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարն իրոք այնքան էլ հստակ չէ: Հայաստանը յուրահատուկ իրավիճակում է գտնվում: Մենք ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Իրանի բարեկամը: Միեւնույն ժամանակ չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ, իսկ տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները սառն են:

Ադրբեջանի պարագայում՝ ընդհակառակը. Թուրքիայի հետ հարաբերությունները եղբայրական են, Իսրայելի հետ զենքի առեւտրի ծավալը տարեցտարի աճում է եւ, որպես բոնուս, Իրանի հետ հարաբերություններում առկա են «ստորջրյա քարեր»: Բացի դրանից, չի կարելի անտեսել նաեւ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, որոնք եւս մեծ հետաքրքրություն են առաջացնում ԱՄՆ-ի համար: Իսկ ԱՄՆ ներկայիս վարչակազմի «անուշադրությունը» այլ երկրներում ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պահպանման նկատմամբ չեզոքացնում է Ադրբեջանի ամենաերեւացող թերությունը:

Սակայն, դա ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը հավակնում է տարածաշրջանում ԱՄՆ պլացդարմը դառնալ: Հարավային Կովկասում ԱՄՆ ամենահուսալի գործընկերը շարունակում է մնալ Վրաստանը, որը աշխարհաքաղաքական առումով, խոշոր հաշվով, այլընտրանք չունի: Վաշինգտոնը եւս չի ցանկանում փոփոխություններ մտցնել Վրաստանի հետ հարաբերությունների տրամաբանության մեջ:

Այլ հարց է, որ ԱՄՆ-ի ակտիվացող քաղաքականությունը մեր տարածաշրջանում ուղղակի ազդեցություն է ունենալու երկրներից յուրաքանչյուրի վրա եւ այդ ազդեցությունը դրական հունի մեջ դնելու համար անհրաժեշտ է անընդհատ աշխատանք տանել դիվանագիտական, լոբբիստական, հանրային հարթություններում՝ միեւնույն ժամանակ հիշելով, որ ԱՄՆ-ն հզոր, բայց միակ խաղացողը չէ տարածաշրջանում:

Տպել
1799 դիտում

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում

Եկել ենք ասելո՝ւ լրջացե՛ք. Արմեն Ռուստամյան

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

Բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ. ՀՅԴ անդամ

Տիմատին ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ նկարահանված Հայաստանում (տեսանյութ)

ՀՅԴ-ի հանրահավաքը (լուսանկարներ)