9 ամիսներին հարուցված քրգործերով բացահայտվել է պետությանը հասցված 64.1 մլրդ դրամի վնաս. վերականգնվել է 10.5 մլրդը

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 ՀՀ դրամ: Նշված գործերից 14.288.089.919 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8.984.053.324 դրամը՝ ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի  քննչական վարչության, 7.466.230.606 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 33.3991.770.494 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.553.817.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:

Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. 9 ամիսների ընթացքում վերականգնվել է 10.554.316.736 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել շուրջ 1.730.406.983 ՀՀ դրամի տույժ-տուգանք:

Տպել
620 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ