Ես զենքը սիրում եմ, որսի եմ գնում, կրակում եմ, տղամարդը պետք է կրակի. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընտրություններից հետո ընդդիմություն լինելու ցանկություն չունի: ԱԺ-ում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե որ տեղի համար է պայքարելու ընտրություններում, Ծառուկյանն ասաց. «Իմ ցանկությունն է, որ կարողանամ ժողովրդին օգտակար լինեմ: Ես քաղաքականությամբ, խորհրդարանով չեմ ապրում: Ես ամեն ինչ էլ ունեմ, ուզում եմ օգտակար լինեմ: Երբ ժողովուրդը չուզի, ես կարող եմ չլինել»:

Հարցին՝ օգտակար լինելու համար ցանկանո՞ւմ է խորհրդարանում առաջին ուժը լինել, պատասխանեց. «Կախված է ժողովրդից: Ժողովուրդը կվստահի, կհավատա, ձայն կտա կլինենք»,- ասաց նա եւ հավելեց, որ հանուն ժողովրդի պատրաստ է նաեւ իշխանությունների հետ կոալիցիա ստեղծի:

Հարցին՝ իր գործարար փեսաները, մասնավորապես, Արգամ Աբրահամյանն ու Դավիթ Մանուկյանը լինելո՞ւ են նախընտրական ցուցակում, Ծառուկյանը հայտարարեց. «Իրենք այն երիտասարդներն են, որ ես ասում եմ՝ մեր ապագան երիտասարդներն են: Եթե իրենք ցանկանան ու ժողովուրդն էլ ընտրի, ուրեմն այդ հարցով կմտածեմ»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակն ինքն է գլխավորելու, իսկ թեկնածուների առումով մեծ փոփոխություններ են լինելու: «Այո, ես եմ գլխավորելու ցուցակը: Ցուցակն էլ կազմում ենք: Հիմա էլ մտածում եմ՝ ոնց անեմ, որ փոփոխություններ լինի: Փոփոխություններ կլինեն, կտեսնենք»,- ասաց նա եւ ընդգծեց, որ իր համար մեկ է, թե որ ԸՕ-ով ընտրությունները կանցկացվեն:

ՀԺ-ի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ԲՀԿ-ն այլընտրանք է եղել, քանի որ օգնել է ՀՀԿ-ին՝ անցկացնել սահմանադրական օրենքները, որոնց համար պարզ մեծամասնությունը բավարար չի եղել, Ծառուկյանը հայտարարեց. «Իմ արածի համար, ասա՝ պատասխան տամ»:

Մեր մյուս հարցին՝ հնարավո՞ր է, որ «բարիկադների ապամոնտաժման» շրջանակներում ՀՀԿ-ից ԲՀԿ-ի ցուցակում թեկնածուներ լինեն, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ամբողջ թիմով պարոն վարչապետի կողմից եմ»:

Լրագրողի հարցին, թե աջակցո՞ւմ է Հովիկ Աբրահամյանին, քանի որ տեղեկություններ կան, որ Ջոնիկ Աբրահամյանին ազատ են արձակել իր աջակցությամբ, Ծառուկյանն ասաց. «Ոչ մի ներդրում չի եղել, օրենքի առաջ բոլորն են պարտավոր: Ջոնիկ Արգամիչին ձերբակալել են զենքերի համար, բայց ստուգեցին եւ տեսան, որ այդպես չէ»,- ասաց նա եւ նշեց, որ Աբրահամյանները ժամանակին պաշտպանել են հայրենիքը:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը եւս զենքեր ունի: «Ես զենք եմ սիրում, դու ջութակ ես սիրում: Դրանք հատուկ գրանցված զենքեր են, ես զենքը սիրում եմ, որսի եմ գնում, կրակում եմ, տղամարդը պետք է կրակի: Ծառուկյանի բոլոր զենքերը գրանցված են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Տպել
1583 դիտում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու