Նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր դեռ չի գրանցվել. զինվորի մոր նամակը

Վիրավոր զինվորի մայր Արմինե Ղազարյանը բաց նամակ է գրել առողջապահության նախկին ու ներկա նախարարների մասին, որը հրապարակում ենք առանց խմբագրման.

«Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաները ասում էին, որ օրենքը իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդը ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքները ու օգնեց:

Այն ամենն ինչ ինքն է արել իմ և իմ նման հարյուրավոր մայրերի համար միայն մենք գիտենք: Ամեն գործ թողում ու գալիս էր մեզ մոտ, երբ ասում էին որ Ալբերտը լավ չէ: Զրուցում էր, ուժ տալիս:

Այսօր առողջապահության նախարարի ասուլիսը տեսա: Նախարար, որ բացի գրավոր մերժումից որևէ այլ բան չի արել տղայիս ու իր նման հարյուրավոր տղաների համար: Մինչ Ալբերտն անվճար սովորում էր տնտեսագիտական համալսարանում: Դիմում գրեց, կամավոր տարկետում վերցրեց ու եկավ պաշտպանելու հայրենիք:

Այսօր նախարար համարվող այս մարդն անգամ դեղորայքի հարցը չի օգնում լուծենք ու իր ասուլիսի ժամանակ առանց խորանալու ասում է, մենք չենք տրամադրում դեղորայք: Մենք ամուր կանգնած ենք Արմեն Մուրադյանի կողքին, ինչպես ինքը մեր կողիքն:

Նաև նշեմ, որ երբ մեր տղաները ուզում էին ցույց անել կամ բողոքել իր համար վարչապետին, ամիսներ շարունակ Արմեն Մուրադյանն էր զսպում, ասելով որ նոր նշանակված մարդ է, ժամանակ է պետք, որ մարդը կարողանա հարցերը կարգավորել: 

Այժմ ինքս էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր նախարարությունների մեջ ամենաիներտ նախարարությունն է, որը ոչ մի կաթիլ սրտացավություն կամ պատասխանատվություն չի զգում մեր վիրավոր տղաների համար: Հարգելի պարոն Թորոսյան, քանի անգամ եք ինձ ընդունել, քանի անգամ եք Ալբերտիս հարցով զբաղվել: Տեղյակ եք, որ մենք կանք, ամեն օր դեղի գումար եմ մուրում, որ պարզապես տղաս ապրի: Այսօր խոսում էիք ինքնավստահ, մեղադրանքներ էինք հնչեցնում, եկեք զբաղվեք որդուս խնդիրներով, կարող եմ հրապարակել նամակաները, որոնք չոր ու ցամաք մերժել եք:

Որոշել ենք, ասուլիս ենք անելու ծնողներով, որ խնդրենք ձեզ զբաղվեք մեր հերոս տղաների առողջական խնդիրներով, որ հանկարծ ձեր զբաղված օրակարգի պատճառով ճակատագրական հետևանքներ չգրանցվեն: Ի դեպ, որևէ նախարարի պաշտոնավարման ընթացքում նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել»: 

Տպել
2584 դիտում

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Պետբյուջեի կատարողականում տեսնում ենք ալարկոտություն եւ հարմարվողականություն․ Արման Բաբաջանյան

Որդիս ինչո՞ւ սպանվեց, բա ես ի՞նչ անեմ հիմա, ասեք. մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում

Երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղում, ոչ թե Հայաստանի կենտրոնում. Վաչագան Ֆարմանյան

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 45 պատգամավոր

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հետևում 2 մետաղական տնակներ են այրվում (տեսանյութ)

Արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է, բայց կառավարության ջանքերն իրենց երկար սպասեցնել չեն տա․ ֆիննախ

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը

Դեմոկրատներին տված յուրաքանչյուր ձայնը քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը. Թրամփ

Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար

Արքայազն Ուիլիամին ուղեկցող ոստիկանը վթարի է ենթարկել 83-ամյա կնոջը. վերջինիս վիճակը ծանր է

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ

Պետբյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը

ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար