Հայաստանն այն տնտեսությունների շարքում է, որոնք արագացնում են բարեփոխումների տեմպը. Doing Business

31/10/2018 schedule17:45

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսություններն ավելացրեցին բարեփոխումների իրականացման տեմպը՝ ներպետական փոքր ու միջին ձեռնարկությունների համար գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը բարելավելու նպատակով, ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր հրապարակած՝ «Գործարարություն 2019. ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:

Անցյալ տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացվել է ընդհանուր թվով 54 բարեփոխում՝ դրան նախորդած տարվա 43-ի դիմաց: Տարածաշրջանի գրեթե բոլոր 23 տնտեսություններն իրականացրել են բարեփոխումներ, որոնք օգնում են աշխատատեղերի ստեղծմանը եւ մասնավոր ձեռնարկատիրության խթանմանը, ասված է «Գործարարություն 2019. ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:

Տարածաշրջանում են գտնվում «Գործարարություն» զեկույցի վարկանշային աղյուսակի այս տարվա լավագույն տասնյակում հայտնված տնտեսություններից երկուսը, ընդ որում Վրաստանը բարձրացել է 6-րդ տեղը, իսկ Մակեդոնիայի ՆՀՀ, մեկ կետով դիրքը բարելավելով, զբաղեցրել է 10-րդ տեղը:

«Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությունները մեկ անգամ եւս շատ բարձր հավատարմություն են  դրսեւորել են բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացման խթանմանը եւ տնտեսության օրգանական աճին եւ բարգավաճմանը զարկ տալուն»,- ասաց Գործարարության ստորաբաժանման ծրագրերի ղեկավար Սանտյագո Կրոչի Դաունսը:

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ:  Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը  «Գործարարություն 2019» զեկույցում բարձրացել է 75.37-ի՝ «Գործարարություն 2018 » 73.31ց»,- ասում է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական եւ խոստումնալից զարգացում է»:

2017-2018 թթ. Հայաստանն իրականացրեց գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխումներ, ինչը համապատասխանում է «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի գրանցած անցյալ ցուցանիշին: Մասնավորապես՝ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հետեւյալ ոլորտներում.

  • Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն.
  • Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ.
  • Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջեւ գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության եւ վերահսկողության կառուցվածքները եւ պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն.
  • Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ:
  • Հայաստանում պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի եւ դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

Հավաքականորեն, տարածաշրջանի տնտեսություններում անցյալ տարի իրականացված բարեփոխման ջանքերի առանցքում եղել են արտաքին առեւտրի եւ հարկերի  վճարման բարելավումները՝ համապատասխանաբար ինը եւ ութ բարեփոխումներով:

Տարածաշրջանի տնտեսությունների լավագույն արդյունքները կապված են գույքի գրանցման եւ փոքր ներդրողների պաշտպանության հետ: Սեփականության փոխանցման բոլոր ընթացակարգերն ավարտելու համար միջինը 20 օր է պահանջվում, իսկ ծախսը կազմում է գույքի արժեքի 2.6 տոկոսը՝ նույն ժամանակի համար ՏՀԶԿ բարձր եկամտով երկրների 4.2 տոկոսի համեմատ:

Սակայն, տարածաշրջանի արդյունքները շարունակում են զիջել էլեկտրականության միացման առումով: Ընկերության համար էլեկտրականության միացման միջին արժեքը կազմում է մեկ շնչի հաշվով եկամտի 325 տոկոսը՝ ՏՀԶԿ բարձր եկամտով տնտեսությունների 64 տոկոսի համեմատ:

2003 թ. «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր՝ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում առավելագույն թվով բարեփոխումներն իրականացվել են ընկերություն հիմնելու եւ հարկեր վճարելու ոլորտներում: Դրա շնորհիվ տարածաշրջանում ընկերություն հիմնելու համար պահանջվող միջին ժամանակը կտրուկ կրճատվել է՝ 2003 թ. 44-ից կազմելով 14 օր, եւ նշանակալիորեն նվազեցվել է արժեքը՝ մեկ շնչի հաշվով եկամտի 21 տոկոսից այսօր կազմելով 3.6 տոկոս: Ընկերության հարկերը նախապատրաստելու, ներկայացնելու եւ վճարելու համար պահանջվող ժամանակը կիսով չափ նվազել է՝ կազմելով 227 ժամ՝ 2005 թ. 483 ժամի դիմաց (երբ «Գործարարություն» ծրագիրը սկսեց հետեւել հարկերի հավաքմանը):

Այս տարի «Գործարարություն» ծրագրով տվյալներ են հավաքվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ իրավաբանական անձանց ռեգիստրներից եւ հողի ռեեստրների օգտատերերին մատուցված ուսուցման վերաբերյալ: Հաշվետվության մեջ գործնական օրինակների ուսումնասիրությամբ, որով վերլուծվում են այս օրինակները, եզրակացվել է, որ համապատասխան պաշտոնյաների պարտադիր եւ տարեկան ուսուցումը ուղեկցվում է իրավաբանական անձանց ռեգիստրների եւ հողի ռեեստրների արդյունավետության բարձրացմամբ: Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց ռեգիստրների 55 տոկոսը եւ հողի ռեեստրների 41 տոկոսը կիրառում է պիլոտային փորձարկում: Կանոնակարգման փոփոխությունները պիլոտային փորձարկման կիրառմամբ փոխանցելով՝ կարելի է վեր հանել եւ արձագանքել իրավաբանական անձանց ռեգիստրների եւ հողի ռեեստրների համար հնարավոր մարտահրավերներին՝ նախքան նոր գործընթացների լիարժեք իրականացումը:

Երկրորդ ուսումնասիրությունը վերաբերում է պայմանագրերի կիրարկմանը եւ սնանկության ճանաչմանը, քննության է առնում ողջ աշխարհում դատավորների ստացած կրթությունը եւ վերապատրաստումը:  Այն ներկայացնում է Եվրամիության եւ Դատավորների վերապատրաստման միջազգային կազմակերպության նախաձեռնությունները: Գործնական օրինակների մյուս երկու ուսումնասիրությունների առանցքում էլեկտրատեխնիկների հավատարմագրման եւ մաքսային ձեւակերպումներ կատարող պաշտոնյաների վերապատրաստման առավելություններն են:

Ամբողջական զեկույցն ու դրա տվյալների խմբերը հասանելի են www.doingbusiness.org կայքում:

Տպել
1757 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար