Յանա Տերտերյանի հայտարարությունը սուտ է եւ զրպարտանք. պատասխանում է ավագանու անդամը

31/10/2018 schedule18:15

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, «Հայկական ժամանակ»-ի կայքում տեղադրվել էր Երեւանի բնակչուհի Յանա Տերտերյանի նամակ-խնդրանքը, որը նա գրել էր իր տատիկի եւ պապիկի անունից՝ խնդրելով օգնել կամ խորհուրդ տալ, կամ ուղղություն ցույց տալ, թե ինչպես վերջ տալ ապօրինի գործողություններին:

Համաձայն նամակի, ՀՀ քաղաքացիներ Ջուլետտա եւ Կարապետ Կարինյանները, 1939 եւ 1940 թթ. ծնված եւ բնակվող Այգեստան 11 փող, 1 նրբ, տուն 3/3 հասցեում, ֆիզիկապես չեն կարող դուրս գալ տնից մուտքը/ելքը հարեւանի կողմից փակված լինելու պատճառով, հիշյալ հարեւանը, ըստ նամակի, Երեւանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն է:

Ի պատասխան նամակի, ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

Ի պատասխան Յանա Տերտերյանի հայտարարության, որը արվել է հետևյալ գրառմամբ՝  «Բլոկադայի են ենթարկել մեր մուտքն ու ելքը. ապօրինության հեղինակի կինը Երեւանի ավագանու անդամ է, վստահ, որ ինքն է հաղթելու»

Պետք է նշեմ, որ Յանա Տերտերյանի հայտարարության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանը և մեծամասամբ հանդիսանում է զրպարտանք և սուտ:

Յ.Տ.-ն պնդում է, որ իր տատիկն ու պապիկը ֆիզիկապես դուրս գալ չեն կարող տանից, քանի որ մուտքը ենթարկված է բլոկադայի և որ դա միակ ճանապարհն է արտաքին աշխարհի հետ: Սա շատ հեշտ ապացուցելի սուտ է, քանի որ նրանց տունը ունի սեփական այլ մուտք, ոտքի և մեքենայի ճանապարհ և Այգեստան ¾ տան բակը նրանց համար ընդամենը 3-րդ ճանապարհ է: Նրանք ունեն ոտքի ճանապարհ Այգեստան 11 փողոցի թունելի կողմից և մեքենայի ճանապարհ՝ տան հետևի կողմից (տան այդ հատվածում բնակվում է հենց Յանան և իր ծնողները՝ Եփրեմ Տերտերյանն ու Նարինե Կարինյանը,  ու փաստորեն ստացվում է, որ նա չի ցանկանում, որ իր սեփական տատիկն ու պապիկը անցնեն այդ տարածքով): 

Յ. Տ.-ն նշում է, որ փակվել է ինչպես իրենց, այնպես էլ 5 այլ հարևանների ճանապարհը, ինչը կրկին չի համապատասխանում իրականությանը (հարևաններից որևէ բողոք չկա, ամեն մեկն ունեն իրենց սեփական ճանապարհները): Ավելին՝ բոլոր հարևանները հենց իրենք խնդիր ունեն Կառլեն Կարինյանի հետ, կից դնում եմ նրանցից մեկի նամակը` ինչը կօգնի ավելի լավ հասկանալու իրական իրավիճակը: 

Յ.Տ.-ն նշում է, որ այդ «սեփական» հատվածը գտնվում է դատական քննության տակ: Իրականում տարածքը սեփական է 1996թ-ից, կան ինչպես հին, այնպես էլ նորացված վկայականները,  իսկ նրանք դատի են տվել քաղաքապետարանին՝ սեփականության վկայականը չեղյալ համարելու համար:

Յ.Տ.-ն նշում է, որ տարածքի տեր հանդիսացող մարդիկ 2 անգամ դիմել են դատարան, որպեսզի վերջինս ճանաչի այդ տարածքը իրենց սեփական, սակայն 2 անգամն էլ մերժվել է: Սակայն իրականությունն այն է, որ դատարան դիմել են Յանայի տատիկն ու պապիկը՝ որպեսզի խոչընդոտեն Արթուր, Դավիթ և Վահան Սարգսյանների սեփական տարածք հանդիսացող հատվածի ցանկապատումը:

Նշեմ, որ նրանց տված դատերից մեկում իրենք արդեն իսկ դատարանով ճանաչվել են ոչ պատշաճ հայցվոր, կցում եմ դատարանի որոշումը:  

Յ.Տ.-ն նշում է, որ Քաղաքապետարանի եւ ոստիկանության այցելուները եկան եւ գնացին առանց որեւէ քայլ ձեռնարկելու եւ կասկածներ ունեն, որ դա կատարվեց այն պատճառով, որ Դավիթ Սարգսյանի կինը հանդիսանում է քաղաքապետարանի ներկայիս ավագանու անդամ: Սա նույնպես հանդիսանում է սուտ ինֆորմացիա, քանի որ Դավիթ Սարգսյանի կինը՝ Օվսաննա Հովսեփյանը, ով հանդիսանում է ավագանու անդամ, երբևէ որևէ մեկի հետ չի խոսել այս հասցեի հետ կապված թեմաներով: Քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները եկել և գնացել են առանց որևէ գործողություն ձեռնարկելու մի պարզ պատճառով, քանի որ նայել են փաստաթղթերը և որևէ օրենքի խախտում չեն արձանագրել: Յանայի ենթադրությունը հավանաբար կապված են այն բանի հետ, որ հենց Յանայի մտերիմ բարեկամները (կոռեկտությունից ելնելով չեմ հրապարակի անունները) երկար տարիներ շարունակ աշխատել են քաղաքապետարանում և մինչև հեղափոխությունն օգտվել են քաղաքապետարանի «ծանոթ-բարեկամ» աշխատելաոճից: Այդ պատճառով նրան թվում է, որ ամեն ինչի հիմքում հենց այդ մեթոդն է ընկած: 

Յ. Տ.-ն նշում է, որ Դավիթ եւ Վահան Սարգսյանները ունեն բժշկական թուղթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ գժի թուղթ, որը ժամանակին ձեռք է բերվել ծառայությունից խուսափելու համար: Սա նաեւ իրենց թույլ է տալիս կատարել ցանկացած չարագործություն եւ մնալ անպատիժ:

Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Վահան և Դավիթ Սարգսյանները ձեռք չեն բերել որևէ փաստաթուղթ՝ բանակից ազատվելու համար: Նրանք ունեցել են առողջական խնդիրները: Վահանի խնդրը կապված է ողնաշարի հետ և նրա թուղթը «գժի թուղթ» լինելուց չափազանց հեռու է: Իսկ Դավիթը 12 տարեկանում մորը կորցնելուց հետո ունի որոշակի հոգեբանական խնդիրներ, որն էլի հեռու է «գիժ» կոչվելուց:
Ինչ վերաբերվում է, որ Դավիթ, Վահան կամ Արթուր Սարգսյանները կարող են անել չարագործություն և մնալ անպատիժ, նշեմ, որ նրանք երբեք որևէ խնդիր չեն ունեցել ոստիկանության հետ և երբեք որևէ կոնֆլիկտի համար ոստիկանական բաժանմունքում չեն հայտնվել:
Ավելին՝ կոնֆլիկտի ժամանակ Դավիթ Սարգսյանը ինքն է կանչել  ոստիկանություն, դիմում գրել՝ խնդրանքով օրինական կարգով փոխանցել Յանա Տերտերյանի ընտանիքին՝ զերծ մնալ կոնֆլիկտներից և չհրահրել կռիվ: Այդ դիմումը ոստիկանությունում առկա է:  

Յ.Տ.-ն նշում է, որ այդտեղ անօրինական կերպով կառուցվում է հանրակացարան, ինչը կրկին չի համապատասխանում իրականությանը: Տան տեր Արթուր Սարգսյանը անվանի նկարիչ է, նա այնտեղ կառուցում է արվեստանոց՝ հյուրասենյակներով: Վահան Սարգսյանը երաժիշտ է, ով սովորել է Անգլիայի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում, այնուհետ՝ Շտուրգարդի ակադեմիայում և Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում է HASS FEST արվեստի փառատոնը: Նա անընդհատ ունենում է բազմաթիվ հյուրեր, որոնց հյուրընկալում է իր տան արվեստանոց-հյուրասենյակներում:

Ստացվում է, որ Յանա Տերտերյանի գրած նամակի և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանը:

Իրականում պատկերն այլ է, քան ներկայացնում է Յանա Տերտերյանը: Պատկերն այն է, որ Յանա Տերտերյանի տատիկն ու պապիկը ունեն 2 երեխա, և տրամաբանորեն ունեն պլաններ՝ տունը բաժանելու 2 մասի և ունենալու 2 տարբեր մուտքեր: Իրականությունն այն է, որ նրանք փակել են իրենց սեփական տարածքը և անընդհատ դատական քննության մեջ պահելով գործընթացը, թույլ չեն տալիս իրենց հարևանին փակելու իր սեփական բակը, որ կարողանան իրենք անցնել այլ տարածքով: Այնինչ բակը օրինական փաստաթղթով պատկանում է Արթուր, Դավիթ և Վահան Սարգսյաններին: Նրանք անգամ սերվիտուտի պահանջով դատարան դիմել չեն կարող, քանի որ իրենց տունն ունի սեփական մուտք և մեքենայի ճանապարհ:

Որպես ինֆորմացիա նշեմ նաև, որ նրանք քաղաքապետարանի և դատարանի միջոցով անընդհատ խնդիրներ են ստեղծել գրեթե բոլոր հարևանների համար: Այս պահին դատական քննության մեջ են ոչ միայն ¾ հասցեում գտնվող տան տերերի, այլ նաև կողքի մյուս հարևանի հետ:

Ահա օրինակ հարևաններից մեկը, ում մուտքն իրենք փակել են.

 

Նշեմ նաև, որ Կառլենը՝ Յանայի պապիկը, հանդիսանում է Դավիթ Սարգսյանի մոր մորեղբայրը: Նրա քույրը՝ Դավիթի տատիկը և նրա քրոջ դուստրը՝ Դավիթի մայրիկը մահացել են, երբ Դավիթը եղել է 12 տարեկան ու Դավիթն այդ տունը ժառանգել է նրանցից: Հիմա ստացվում է, որ նա փորձում է խոչընդոտել, որ մանուկ հասակում իր մորն ու տատին միանգամից կորցրած իր քրոջ թոռը կարողանա վերջնական ձևակերպել մորից ժառանգություն ստացած իր օրինական տարածքը: Եվ սա Կառլեն Կարապետյանի՝ բարեկամներին անհիմն դատական գործընթացներով անընդհատ խանգարելու առաջին դեպքը չէ:

Հարգելի Յանա, իրավիճակ է փոխվել և դուք կարծես ներկայիս իրականությանը չեք տիրապետում: Եթե դուք ժամանակին ծանոթ-բարեկամներով քաղաքապետարանում հարցեր առաջ տանելուն էիք սովոր, ես որպես հեղափոխության մասնիկ ավագանի հավատարիմ եմ հեղափոխության գաղափարին և երբեք ոչ մի հարց չեմ լուծում ծանոթ-բարեկամ տրամաբանությամբ:

Որպես ավագանու անդամ ես երբևէ որևէ մեկի հետ չեմ խոսել այս թեմայով, սակայն շնորհակալ եմ Յանա Տերտերյանին՝ հարցը հանրայնացնելու համար: Հուսամ, որ նրա նամակը կնպաստի, որպեսզի պատկան մարմինները արագացնեն հարցի լուծումը բացառապես միայն օրենքի շրջանակներում:

Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան

Ավագանու անդամ

Օվսաննա Հովսեփյանը կից ներկայացրել է նաեւ իր խոսքերի որոշակի ապացույցներ.

Տպել
2077 դիտում

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան