Որ ուզենան մարդ փչացնել, լավ էլ կփչացնեն. հոգեբուժարանի փոխտնօրենը՝ Վանեսյանի ազատման մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (նախկին Նուբարաշենի հոգեբուժարանի) բազմաթիվ աշխատակիցներ այսօր կառավարության 3-րդ մասնաշենքում էին՝ նախարար Արսեն Թորոսյանից պահանջելու չստորագրել կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի՝ աշխատանքից ազատման դիմումը: Լուրեր էին տարածվել, որ բուժաշխատողները դա արել են պարտադրված՝ նախարարություն տեղափոխվելով հիմնարկին պատկանող ավտոբուսով:

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) աշխատակցները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե լրատվամիջոցներն իրենց խոսքերը միշտ խեղաթյուրում են: Ավելի ուշ զրուցեցինք նախարարի հետ հանդիպումից դուրս եկող փոխտնօրեն Արմենակ Բակունցի հետ:

- Պարոն Բակունց, ո՞րն է ձեր պահանջը եւ ինչ քննարկեցիք նախարարի հետ:

- Կենտրոնի գրեթե ամբողջ աշխատակազմը, տեղեկանալով, որ պարոն Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ըստ օրենքի պետք է ընդունվի եռօրյա ժամկետում, նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիվանդանոցը ես՝ որպես փոխտնօրեն, մի կերպ եմ զսպել, որ ավելորդ բաներ չլինեն: Երեք օր մենք վարչապետից պատասխան չունենք, եւ այսօր ժողովուրդը եկել է, որպեսզի ստանա այդ պատասխանը: Վարչապետին գրել ենք այն մասին, որ այս դեպքերը, որոնք մեկը մյուսի հետեւից տեղի ունեցան՝ Բժշկական համալսարանում, հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված, բոլորը հերյուրանք են: Բժշկականում կատարվածը խիստ չափազանցված էր, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը սխալ արձանագրություն է կազմել: Շատ զարմանալի է, բայց ես անգամ դատարան կարող եմ մտնել՝ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ, որ սա հերյուրանք էր:

- Սխալ էր պացիենտին ապօրինի պահելու մասին հայտարարությո՞ւնը, թե՞ այն, որ Վանեսյանը միջամտել է ՄԻՊ աշխատակազմի գործուենությանը:

- Պացիենտին անօրինական կերպով մեզ մոտ պահելը: Այդպիսի բան չկա: Օրենքի տառին համապատասխան գործողություններ են կատարվել, պատմագիրը իրենք նկարել են ու պատմագրով կարելի է մտնել դատարան ու այս հարցը շատ լուրջ բարձրացնել, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանը սխալվելու իրավունք չունի: Կարծում եմ՝ ստացվեց սադրանքը: Ես համարում եմ սա սադրանք: Ու որոշումը հապճեպ էր: Ես զարմացած եմ նաեւ, որ այդքան ստորագրություններով նամակին վարչապետը մինչեւ հիմա չի պատասխանել:

- Դրա համար 5-30-օրյա ժամկետ է սահմանված:

- Կա փաստ, մենք ունենք տնօրեն, որը սկսել է նորմալ աշխատել, մարդիկ առավոտյան ուզում են գնալ աշխատանքի, հաճույքով են գնում աշխատանքի: Մենք տարիուկես մոռացել էինք դրա մասին: Աշխատանքային մթնոլորտը առողջացել է, ու դա փաստում են աշխատողները, որոնց ես զոռով չեմ բերել: Հիմա ԶԼՆ-ներով արդեն գրում են՝ զոռով մարդկանց ավտոբուսներով բերել են: Խուժանություն: Ու ստացվում է իրենց խուժանությունը:

- Բայց հիմնարկի ավտոբուսո՞վ եք եկել:

- Մեր անձնական մեքենաներով ենք եկել: Եվ հիմա նախարարն ասում է՝ չէ, չի ստացվի, Նարեկ Վանեսյանը պիտի ազատվի զբաղեցրած պաշտոնից: Բայց ինչու: Ուրեմն «Պանարմենիան գրուպը», մի քանի ՀՀԿ-ական կարող են նախկին կամ գործող պաշտոնյաներից ում ուզենան, ոնց ուզենան փչացնե՞լ:

- Այսինքն՝ Վանեսյանի պահվածքի մեջ դուք խնդիր չեք տեսնում ոչ բուհում տեղի ունեցածի, ոչ դրանից հետո նրա մեկնաբանությունների ու ոչ ՄԻՊ-ի հայտարարության առումով:

- Բուհում ես իր կողքին եմ նստած եղել: Ես էլ եմ դիպլոմ ստացել այդ օրը: Սա ուղղակի խուժանություն էր:

- Ի՞նչ ռեպլիկների մասին էր խոսքը, որը վերագրվում էր Նարեկ Վանեսյանին:

- Չկար ռեպլիկ: Ընդամենը SMS-ով դիմել է ռեկտորատ, որ մեր խոսքը երբ է լինելու: Սարքել են՝ բրդել է: Ու անպատիժ են մնում այդ մարդիկ, Արմեն Մուրադյանը անպատիժ է մնում:

- Հրելու տեսանյութը հրապարակվել էր:

- Չէ, կներեք, ես այդտեղ եմ եղել: Մեր դասախոսի օգնականն է եղել, ուսանողներով ուզում էինք նկարվել, Վանեսյանը ձեռքով հրելով ասել է՝ մի վայրկյան: Ես հիմա ձեզ հետ ժեստիկուլյացիայով որ խոսում եմ, կողքից նկարեն, կարող են իրենց ուզած ձեւով ներկայացնել: Ու դա ստացվում է: Որ ուզենան մարդ փչացնել, լավ էլ կփչացնեն: Ու եթե հարցը այսպես պետք է լուծվի, ուրեմն լավ է, թող այդպես էլ լուծվի: Սկզբից՝ հեղափոխությունից հետո նշանակած մի տնօրեն, հետո՝ երկրորդը, հետո մատի փաթաթան սարքած նախարար կփչացնեն: Իրենք զորեղ են: Ես տեսնում եմ՝ ինչ է կատարվում: Պացիենտի այդ պատմությունը ես գիտեմ: Խուժանություն էր դա: ՄԻՊ-ը խուժանություն է արել: Սուտ արձանագրությունը տարածում է, դե բնականաբար «Պանարմենիան գրուպն» էլ օդից բռնում է, ու սարքում է կրկնակի, տասնապատիկ ավելի հնչեղ:

- Ըստ ձեզ՝ ՄԻՊ-ն է՞լ շահագրգռված էր Վանեսյանի դեմ ինչ-որ գործողություններ անել:

- Չթվամ պարանոյիկ, բայց այս բոլոր գործողությունների մասնակիցները նախկինում թե հիմա կապ ունեն Հանրապետական կուսակցության հետ:

- Հիմա եկել եք վարչապետին ուղղված նամակի պատասխանը նախարարի՞ց ստանալու:

- Ես եկել եմ իմ անձնակազմի հետ՝ իրենք լուրջ պահանջ են ներկայացնում՝ ինչու եք րոպեն մեկ տնօրեն փոխում: Ինչու եք փոխում լավ տնօրենին: Էն խուժանները մնում էին, չեն փոխում: Հիմա խուժաններին հանեցին, նորմալ մարդու դրեցին, նորմալ աշխատում ենք: Հերյուրանք՝ եւ հանում եք: Ինչու եք հանում:

- Բայց երբ որ Վաեսյանին ՀԱՊԱԿ տնօրեն նշանակում էին, ձեզ մոտ էլի բողոքի ցույցեր էին, դժգոհություններ էին: Այսինքն՝ խուժանների համա՞ր էիք պայքարում այն ժամանակ:

- Չէ, դրա մասին չէ խոսքն ընդհանրապես: Դժգոհությունը այլ էր, որ Վանեսյանը շատ մեծ պահանջներ էր դրել մարդկանց առաջ, որոնք որ փուլ առ փուլ պիտի կատարվեն: Վանեսյանի ցանկությունները շատ մեծ էին, ինքը շատ արագ էր ուզում լուծել որոշ հարցեր: Նախկին կարգերից եկած այնքան բացթողումներ կային, որ երբ ուզեցավ ձգել, շատ թվաց: Սկսում ես գործ անելը ու նախկին խուժանը կարողանում է այնպես անել, որ քեզ հանեն գործից: Հրաշք: Բա էլ ինչ հեղափոխություն: Ու անձնակազմը ինչու է ջղայնացած, որովհետեւ ստանում է նոր տնօրեն, որից նաեւ գոհ է, ու կարողանում են փչացնել: Ինչու են դուրս եկել հրապարակ այդ մարդիկ: Ես ինքս էլ ինձ տալիս եմ այդ հարցը: Որովհետեւ երեւի անալիտիկ ոչ մի բան չկա, մինչեւ հիմա ո՛չ վարչապետի մոտ, ո՛չ այստեղ ոչ մեկն անալիզ չի անում՝ ինչ է կատարվոմ: Անալիտիկ բաժին պիտի լինի, վարչապետի անալիտիկ բաժինը լավագույններից պիտի լինի: Իսկ հիմա լուրեր կան, որ քանի դեռ մենք այստեղ ենք, հիվանդանոցում շատ աշխույժ ձեւով սաբոտաժներ են կազմակերպում, որ տեսեք՝ հիվանդանոցը անտեր է մնացել, տեսեք՝ ինչեր է կատարվում: Բայց հերթապահ ամբողջ անձնակազմը տեղում է: Մեզ չմիացողներն աշխատակազմի շատ փոքր տոկոսն են, ընդամենը մի քանի հոգի, որոնք այս պահին սաբոտաժներ են կազմակերպում հիվանդանոցի ներսում, որպեսզի հետո այդ նույն «Պանարմենիանը» մեր հավաքը անտեսելով՝ նա ծաղկեցնի, այնպես կներկայացնի, որ տեսեք-տեսեք:

Տպել
6222 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը Ադրբեջանի դրոշով փախարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ