Գյումրիի «Անի» պարի համույթը հավակնում է պետականի կարգավիճակի. Սենիկ Խուբեսարյան

31/10/2018 schedule20:50

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Ալանիայում կայացած «Ժողովրդական պարի 8-րդ միջազգային փառատոն»-ից Գյումրու քաղաքապետարանի Մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարի համույթը վերադարձել է հաղթանակած։ Տարիներ շարունակ այս փառատոնում Հայաստանը ներկայացրել են պետական տարբեր համույթներ: Առաջին անգամն է, որ հայկական պարը միջազգային փառատոնին բեմ է բարձրացվում Գյումրիից ընտրված խմբի կողմից:   ««Անի»-ն միջազգային փառատոնների մասնակցության փորձ ուներ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը: «Մենք 2009 թվականից մասնակցել ենք տարբեր միջազգային փառատոնների Հունգարիայում, Սլովակիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Վիեննայում, Չեխիայում: Շատ լավ էինք պատրաստված: Մենք Ալանիա էինք տարել մեր հայկական քոչարին, «Գյումրվա տրնգի»-ն, «Մամ ջան»-ը, շերամյան շնչով բեմադրված «Լիրիկական»-ը, «Հովիվների պար»-ը: Ունեինք բեմադրված պար ցեղասպանության թեմայով: Մեկ պար էլ ունեինք՝ լեզգինկա, որը բեմադրված է Արամ Խաչատրյանի երաժշտության տակ:Գյումրու քաղաքապետարանի համույթը մասնակցության հրավերը ստանալուց հետո երկար չի մտածել, արագ համաձայնություն են տվել: Հետո պարզվել է, որ խմբի հիմնական կազմի սաներից մի քանիսը ֆինանսական դժվարություններ ունեն, եւ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն մեկնել չեն կարող: «Ես դիմեցի ե՛ւ Գյումրու քաղաքապետին, ե՛ւ Շիրակի մարզպետին: Երկուսն էլ կանգնեցին մեր կողքին: Հատկացվեց անհրաժեշտ գումարը եւ հնարավոր դարձավ միջազգային փառատոնին ներկայանալ այն կազմով, ինչպես որ եղել էր հրավերը՝ 23 պարող եւ պարուհի»,- ասաց Սենիկ Խուբեսարյանը:  

«Անի»-ին Ալանիայում շատ ջերմ են ընդունել: 200.000-անոց հայկական համայնք կա Հյուսիսային Օսիայում, բոլորն էլ կարողանում են վարժ հաղորդակցվել հայերենով: Հայկական պարերից նաեւ նրանք էին ոգեւորվել, համերգի ընդմիջումներին մոտենում, որոշ շարժումներ էին սովորում, իմացածներն էլ՝ կրկնում:

«Անի» համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանն ասաց այսօր իրենք լուրջ խնդիր ունեն սերնդափոխության հետ կապված: Այսօր «Անի»-ն տարբեր տարիքային 6 խումբ ունի, սակայն երիտասարդ հասակի պարող-պարուհիների թիվը գնալով նվազում է: Միշտ նպատակ է եղել այս համույթին պետական կարգավիճակի շնորհումը, որպեսզի տարիների ընթացքում պրոֆեսիոնալ դարձած կադրերը կարողանան շարունակել իրենց ընթացքը պարարվեստում:

«Տեսեք մեր մոտ ինչպես է, երեխան ընդունվում է իր տարիքին եւ հնարավորություններին համապատասխան խմբում: Այնուհետ աստիճանաբար աճում, եւ հասնում է մինչեւ վերջին խումբ, որտեղից գնում է կամ միջին մասնագիտական օղակ, կամ բուհ: Սրան զուգահեռ շարունակում է այցելել պարի: Սակայն ուսումնարանն ավարտելուց հետո արդեն դա անհնար է դառնում, քանի որ առաջ է գալիս աշխատելու, ընտանիք պահելու խնդիր: Իսկ եթե խումբը դառնար պետական, պարող-պարուհիները կվարձատրվեին, եւ դա որոշակի առումով աշխատանք կհանդիսանար նաեւ: Վստահ կարող եմ ասել, որ հավակնում ենք պետականի կարգավիճակին: Այսօր իմ սաներից շատերը հեռացել են Գյումրիից եւ Երեւանի պետական խմբերում են պարում, որովհետեւ վարձատրվում են»,-ասաց Սենիկ Խուբեսարյանը:Լուսանկարում «Անի» պարի համույթի գեղ.ղեկավար Սենիկ Խուբեսարյանն է

Ըստ նրա, այս մասին երբեք պաշտոնական նամակ չի գրել ոչ նախկին իշխանություններին, ոչ ներկա պատասխանատուներին: Ցանկությունը, սակայն, մեծ է՝ հանդիպել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ եւ խոսել այդ հարցի մասին:

Տպել
4696 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին