Ռոբերտ Արզումանյանը՝ իր կարիերայի ամենակարեւոր խաղի ու գոլերի մասին

«Արցախ» ֆուտբոլային ակումբը հրաժեշտ տվեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին: Դա տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արցախ»-«Փյունիկ» հանդիպման (0:0) շրջանակներում: «Փյունիկն» Արզումանյանի առաջին թիմն է, «Արցախն» էլ վերջինն է, թեեւ վնասվածքի պատճառով այդպես էլ չկարողացավ դրա կազմում պաշտոնական հանդիպման մասնակցել: Խաղից հետո ֆուտբոլիստը խոսեց կարիերան ավարտելու որոշման մասին:

«Ձգձգվում էր, որովհետեւ ես էլ վերջնական չէի որոշել: Մտքեր կային տարուց ավելի, քանի որ չէի խաղում, բայց վերջնական աշնան սկզբին որոշեցի: Իմ հրաժեշտը, երեւի, տարբերվում է: Մարզիկը դժվար է սպորտին հրաժեշտ տալիս. ինչքան լսել եմ, երբ տարիքով մեծերը հրաժեշտ են տվել, ասել են՝ որքան կարող եք, խաղացեք: Ոմանք դժվար են տարել: Չգիտեմ, չեմ մտածում այդ ուղղությամբ: Նորմալ է տրվել որոշումը, որովհետեւ 2 տարուց ավելի չէի խաղում վնասվածքի պատճառով, գնում էր դրան: Նորմալ եմ տանում, որովհետեւ, եթե հիմա չավարտեմ էլ, անվերջ չեմ խաղալու (ծիծաղում է)»,- ասաց նա:

Արզումանյանը 74 անգամ կրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկը: Բոլոր խաղերն էլ կարեւորում է, սակայն խոստովանում է, որ դրանցից մեկն առանձնահատուկ է: Դա աշխարհի 2006 թ. առաջնության որակավորման փուլի Հոլանդիայի դեմ արտագնա հանդիպումն է, որում ՀՀ-ն պարտվեց 0:2:

«Երեւի թե բեկումնայիինը հավաքականի կազմում Հոլանդիայի դեմ հանդիպումն էր: Պաշտոնապես իմ 3-րդ խաղն էր, բայց բոլորը հիշում են որպես իմ առաջին խաղ, որովհետեւ այդպիսի մեծ թիմի դեմ էր: Նախորդ 2 խաղերն ընկերական էին՝ մեկը Հորդանանի, մյուսը՝ Անդորրայի հետ: Այսինքն՝ հիշվողը Հոլանդիայի դեմ խաղն էր: Բեկումնային էր, որովհետեւ Հոլանդիան հզոր հավաքական էր: Ռուդ վան Նիստելռոյն էր խաղում, ու ես էլ չգիտեի՝ ինչպես կխաղամ առաջին անգամ այդպիսի մեծ մարզադաշտում նման թիմի, նման ֆուտբոլիստների դեմ: Բայց որ ստացվեց, ինձ ուժ ու հավատ տվեց, որ կարող եմ ֆուտբոլ խաղալ»,- ասաց նա:

«Արցախի»-«Փյունիկ» հանդիպման մեկնարկից առաջ

Հավաքականում անցկացրած խաղերում Արզումանյանը 5 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Նրա համար յուրահատուկ են դրանցից 2-ը: Մեկը 2007 թ. ընկերական խաղում մրցակցի հարկի տակ Կիպրոսի դարպասը խփած գոլն է (ՀՀ-ն պարտվեց 1:3), մյուսը Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիայի դեմ տնային խաղում խփած գոլը, որը 1 միավոր պարգեւեց ՀՀ-ին: Այդ հանդիպումն ավարտվեց 1:1, մյուս գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:  

«Եթե գեղեցկությամբ, ապա կառանձնացնեմ 1 գոլ, որը ես էլ չեմ տեսել: Կիպրոսի դեմ ընկերական խաղի ժամանակ խփեցի, երեւի գեղեցկությամբ դա է: Իսկ կարեւորթյամբ, երեւի, Պորտուգալիային խփած գոլն է, ոչ ֆուտբոլային կարեւորությամբ, որովհետեւ շատ մարդիկ, որոնք այդքան էլ չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այդ գոլով են ինձ հիշում: Բացի այդ՝ այն նաեւ միավոր տվեց մեզ»,- ասաց նա:

Կարիերան ավարտելուց հետո Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նրան դեռ ավելի մեծ շուքով են հրաժեշտ տալու: ՀՖՖ-ն նախատեսում է հավաքականի առաջիկա ընկերական խաղերից մեկն անցկացնել որպես նրա հրաժեշտի խաղ:

Տպել
1957 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին