Չեմ մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունը տրիվիալ պատճառով՝ ոչ մեկը չի հարցրել. Փաշինյանը՝ Կյուրեղյանին

ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման հատուկ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին.

«Ձեր ելույթներում կարեւորել եք Հայաստան-Իրան հարաբերությունների այնպիսի զարգացմանը, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում կարեւորվել են Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում Հայաստանի դերակատարությունը, եւ այս համատեքստում ուզում եմ մեջբերել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարություններից մի քանի միտք. «Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի: Մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել պատժամիջոցներ, եւ ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի, կարծում եմ, որ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ զրույցը շատ կարեւոր կլինի»: Իսկ ամերիկյան վերլուծաբան Սթիվեն Բլանքը, մեկնաբանելով այս խոսքերը, ասում է. «Հայաստանը միշտ կհամագործակցի Իրանի հետ, որովհետեւ նրանք հարեւաններ են, սակայն Հայաստանը չափազանց եռանդով էր աջակցում Իրանին դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում: Կարծում եմ՝ Հայաստանում Բոլթոնն ասել է՝ եթե ցանկանում եք, որ ԱՄՆ-ը մնա ձեզ բարեկամ, պետք է սահմանափակենք հարաբերություններն Իրանի հետ»,- ասաց Կյուրեղյանը եւ հարցրեց, թե ինչու կառավարությունը որեւէ կերպ գնահատական չտվեց Բոլթոնի եւ ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի հայտարարություններին.

«Արդյո՞ք Բոլթոնի հետ առանձնազրույցի ժամանակ քննարկվել է Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակի փոփոխության հարցը, եւ դա որեւէ կերպ կապ կունենա՞ Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների ավելացման հեռանկարի հետ եւ ինչպիսի՞ կապ կունենա»,- հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը:

«Կոնկրետ ես չեմ մեկնաբանել մի տրիվիալ պատճառով. ոչ մեկը չի հարցրել: Որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ երբ մի օտարերկրյա պաշտոնյա մի հայտարարություն է անում, բոլորն այդ հայտարարությունը սկսում են քննարկել և հետևություններ անել, եւ Հայաստանի կառավարությանը վերագրել դիրքորոշումներ, որոշումներ, խոստումներ: Ինչքան հիշում եմ՝ նույնիսկ մամուլի քարտուղարից ոչ ոք չի հարցել` այս հայտարարությունների մասին ի՞նչ եք մտածում: Որովհետեւ բոլորն ամեն ինչ որոշել են, բոլորի համար ամեն ինչ պարզ է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը հարգանքով է վերաբերում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային ու պետական շահերին, բայց ՀՀ-ն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի եւ պատկերացումների հետ.

«Հայաստանի կառավարությունը հենվել, հենվում և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկը չկասկածի, որ մենք հարյուր տոկոսով մեր գործողությունները կառուցում ենք Հայաստանի ազգային շահերի հենքի վրա՝ թե' ԱՄՆ-ի, թե' Իրանի, թե' ՌԴ-ի հետ հարաբերություններում: Այնպես որ` ես բոլորին կոչ եմ անում որևէ հայտարարություն չվերագրել ՀՀ կառավարությանը, եթե այդ հայտարարության հեղինակը կառավարությունը չէ»,-ասաց Փաշինյանը եւ հավելեց.

«Եւ այն հայտարարությունը, որ Դուք արեցիք, որ մենք պետք է առանձնահատուկ հարաբերություններ ունենանք Իրանի եւ Վրաստանի հետ, որոնք հնարավորինս դուրս կլինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը, եւ այդ դիրքորոշումը շատ հստակ ձևակերպվել եմ պարոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ, եւ կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի եւ նույնիսկ ընդունելի»:

Կյուրեղյանն արձագանքեց՝ ողջունում է, որ Փաշինյանը կրկնում ու հաստատում է իր դիրքորոշումը՝ հավելելով.

«Հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարարը միացել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությանը, որտեղ ընդգծվում էր իրենց հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, այդ թվում՝ աջակցությունը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, բոլոր հակամարտությունները խաղաղ լուծելու, ինչպես նաեւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ոչ մի կերպ չանդրադարձավ ազգերի ինքնորոշման սկզբունքին: Հիմա, Իրանի ԱԳ նախարարի` այս հայտարարությանը միանալը արդյո՞ք չեք դիտում յուրահատուկ պատասխան Ջոն Բոլթոնի ելույթին ՀՀ կառավարության կողմից ոչ մի կերպ չարձագանքելուն, այդ հայտարարությունների նկատմամբ մեր կառավարության լռությանը»,-հարցրեց Կյուրեղյանը:

Փաշինյանը պատասխանեց, որ այսպես մեկնաբանելն առնվազն լուրջ չի լինի: «Կան պրոցեսներ, որոնք ո'չ այսօր են սկսվել, ո'չ` երեկ, ո'չ` երեկ չէ առաջին օրը: Ես դա ասում եմ որպես մարդ, որը նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանական պատվիրակության կազմում եղել է Իրանում և քննարկումներ ունեցել տարբեր մակարդակներում: Այստեղ էլ պատասխանը նույնն է, որ մենք, այո՛, հարգանքով ենք վերաբերվում մեր միջազգային գործընկերների պատկերացնումներին, շահերին և հույս ունենք, որ նրանք նույնքան հարգանքով կվերաբերվեն մեր պատկերացումներին ու շահերին: Եվ այն պարագայում, երբ պարզվի, որ այդպես չէ, մենք բոլոր իրավիճակներում կլինենք համարժեք»,- եզրափակեց նա:

Տպել
2510 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա