ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Հայաստանն ունի հավանական թեկնածուներ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը, թեեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի վերաբերյալ հստակ որոշում չունի, սակայն ունի հավանական թեկնածուներ: Նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Թեկածուներ Հայաստանը ունի: Մեր գնահատմամբ՝ նրանք կարող են եւ կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն գործընթացը: Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել թեկնածու: Մենք Հայաստանում բավարար ռեսուրս ունենք, որ կարողանանք թեկնածու ունենալ»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ չի կարող գործընթացներից առաջ ընկնել եւ ասել՝ առաջադրելու են թեկնածու, թե՝ ոչ:

Հարցին, թե Հայաստանը կկարողանա արդյո՞ք պահպանել թեկնածուի առաջադրման իրավունքը, Մնացականյանը նշեց, որ դա օրակարգում է: Կազմակերպության անդամ պետությունների հետ բանակցությունները շարունակվում են: Դեռ ոչինչ վերջնական չէ: Մնացականյանը շեշտեց, որ չի կարող առաջ ընկնել ու որեւէ բան ասել: Նա կարեւորեց, որ անդամ վեց բոլոր երկրների համար էլ լավ լինի: Մնացականյանը նշեց, որ Հայաստանի առաջնային շահագրգռվածությունն այն է, որ ՀԱՊԿ-ն, որպես հավաքական անվտանգության կազմակերպություն, շարունակի մնալ արդյունավետ:

«Հաջորդ շաբաթ լինելու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, արտաքին գործերի նախարարների նիստ: Մշտական խորհրդում մշտական ներկայացուցիչները շարունակում են քննարկումները, պատրաստում են հանդիպումները մյուս մակարդակներում»,- տեղեկացրեց Մնացականյանը:

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դա եղել է աշխատանքային մակարդակով: «Աշխատանքային մակարդակով նշանակում է, որ պետությունների ղեկավարները կարիք չունեին հավաքվելու մի տեղ, այլ աշխատանքային մակարդակով փաստաթուղթը ստորագրվել եւ հանձնվել է քարտուղարությանը»,- եզրափակեց նա:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Տպել
2109 դիտում

ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածին երեխա է մահացել. ԲԿ-ից պարզաբանում են կատարվածը

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 11 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում. ՀՖՖ-ի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համատեղ հայտարարությունը

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարտարապետն ու շինարարն է. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի

Ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Վահրամ Դումանյան

Հավաստագրեր՝ մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացների մասնակիցներին (լուսանկարներ)

Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա տղամարդուն առևանգած անձանց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են

«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

Երևանում և վեց մարզում հոսանքազրկումներ են սպասվում

Ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիր համայնքի տարածքային խորհուրդը (լուսանկարներ)

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ

Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը. Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգվի և այնտեղ կտեղակայվի նոր ավտոբուսներ

Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ

Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը

2 մլրդ 734 մլն դրամ՝ 3 ճանապարհատվածում շինարարարական աշխատանքներ իրականացնելու համար

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին

Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները

Մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան

Անբավարար տեխնիկական վիճակով բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման քննարկումներն ընթացքի մեջ են

Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կտրամադրվի 20 մլն դրամ

Լարսում արագ փչացող ապրանքներով բեռնատարներն անցնում են առանց հերթի

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին. Ալեքսանյան

Արցախում հերթական հանցագործության դեպքն է բացահայտվել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ

Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն արձակուրդ կմեկնի

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն. Գնել Սանոսյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 5 ուղղությամբ սկսում է կրթական ծրագրերի հերթական փուլը (տեսանյութ)

Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը