Օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն՝ Յուրի Վարդանյան

Յուրի Վարդանյան մարզիկը տասնամյակներ շարունակ օրինակ է եղել ոչ միայն ծանրորդների, այլեւ այլ մարզաձեւերով զբաղվողների համար: Նրա անունն ու ռեկորդ բառը, կարելի է ասել, հոմանիշներ են: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ծանր հիվանդության դեմ երկար պայքարից հետո կյանքից հեռացած լեգենդար մարզիկը կարիերայի ընթացքում սահմանել ու գերազանցել է բազմաթիվ ռեկորդներ, տեւական ժամանակ անգերազանցելի է եղել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին Գյումրիում: Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970 թ.՝ հորեղբոր Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ: 1975-76 թթ. երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել:

1977 թվականից համալրել է ԽՍՀՄ հավաքականը: Աշխարհի չեմպիոն է դարձել 1977 (75 կգ քաշային կարգ), 1978, 1979, 1980, 1981, 1983, 1985 թթ. (82.5 կգ քաշային կարգ): Եվրոպայի չեմպիոն է դարձել 1977 (75 կգ), 1978, 1980, 1981, 1983 թթ.: 1982 թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում պայքարել է 90 կգ քաշային կարգում ու արծաթե մեդալ է նվաճել, այնուհետեւ վերադարձել 82.5 կգ քաշային կարգ: 82.5 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել 1984-ի Եվրոպայի առաջնությունում: 

Նրա համար տրիումֆային է եղել Մոսկվա 1980-ը: Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել 82.5 կգ քաշային կարգում, սահմանել է համաշխարհային 5 ռեկորդ եւ դարձել է միջին քաշում առաջին ծանրորդը, որը երկամարտում գրանցել է 400 կգ: Հաջորդող օլիմպիական ցիկլում եղել է իր քաշային կարգի առաջատարը, սակայն 1984-ին ԽՍՀՄ-ն բոյկոտել է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը, եւ Վարդանյանը չի կարողացել մասնակցել:

1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ: Իր կարիերայում 3 անգամ 1 երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել: Դա տեղի է ունեցել 1979-ին Սպարտակիադայում, Մոսկվա 1980-ում ու Դրուժբա-84-ում, որտեղ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405-ի կգ-ի:

80-ականների վերջին կենտրոնացել է քաղաքականության վրա: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ: 90-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, զբաղվել հասարակական գործունեությամբ ու մարզչությամբ. մարզել է որդուն՝ Նորայր Վարդանյանին: 2009-ին վերադարձել է Հայաստան, նշանակվել Սերժ Սարգսյանի խորհրդական: 2013-ին ազատվել է այդ պաշտոնից եւ նշանակվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: 2014 թվականին ազատվել է այդ պաշտոնից ու նշանակվել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այդ պաշտոնից էլ ազատվել է 2017 թ.:

Վերջին ամիսներին բնակվել է ԱՄՆ-ում եղել է ընտանիքի անդամների ու բժիշկների ուշադրության կենտրոնում: Օրեր առաջ ինքնազգացողությունը վատացել է, ու տեղափոխվել է հիվանդանոց: Մոտ 2 օր առաջ վերադարձել է տուն ու կրկին եղել բժշկական մշտական հսկողության տակ: Կյանքից հեռացել է շրջապատված լինելով ընտանիքի անդամներով: Նրան հուղարկավորելու են հայրենիքում: Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում գտնվող նրա ընտանիքի անդամները զբաղվում են տեղափոխության հարցերով:

Տպել
6177 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր