2012 թվականից հետո սակագնային փոփոխություն չի եղել. ՀԷՑ-ի տնօրեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սակագնային մարժան՝ գնված եւ վաճառված էլեկտրաէներգիայի տարբերությունը, 2012-ից հետո էական բարձրացում չի ունեցել: Այս մասին ԱԺ գազի եւ էլետրաէներգիայի հարցով հաձնաժողովի նիստում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Սակագնային քաղաքականությունը հստակ կարգավորված է օրենսդրական նորմերով: 2012-2013 թվականներին ունեցել ենք 25.8 դրամ սակագին, որում ՀՀ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան՝ վաճառված եւ գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը, կազմել է 9.3 դրամ: Այսօր ունենք 39.9 դրամ, իսկ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է ընդամենը 2 դրամով, այսինքն՝ կազմում է 11.6 դրամ: Այլ կերպ ասած՝ մենք ունեցել ենք 2.3 ցենտ սակագնային մարժա, այսօր այն կազմում է 2.4:

Ըստ էության, վերջին ութ տարիների ընթացքում որեւէ փոփոխություն չի եղել: Մարժան 2015-ից աճել է 6.56 դրամ, ընդհանուր աճի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է 3.47 դրամով, սակայն հաջորդ տարի նվազել է արդեն չորսով՝ ավելի քան աճել էր: 2012-ից հետո ունեցել ենք սակագնային մարժայի աճ 24.7 տոկոս, իսկ դոլարային արտարժույթով արտահայտված ընդամենը 3.9 տոկոս աճ»,- ասաց Հարութունյանն ու հավելեց, որ, ըստ էության, փոփոխություններ չեն եղել:

Նա շեշտեց, որ սակագնային քաղաքականության հիմքում էներգետիկայի մասին օրենքը, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին օրենքն են: Իսկ մասնավորեցման պայմանագրով հստակ որոշված է սակագնային քաղաքականությունը: Մարժան սահմանվում է ՀՀ հանային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Սակագինը կարող է փոխվել ոչ հաճախ, քան կիսամյակը մեկ: Սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկան կարող է փոխվել ՀԷՑ ՓԲԸ-ի եւ հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ:

Տպել
2225 դիտում

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել