360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։ ԿԳՆ-ին 2019-ի բյուջեից հատկացվող գումարները նախատեսված է նախորդ տարվա համեմատությամբ ավելացնել 8 միլիարդ 808.5 մլն դրամով։ Կրթության եւ գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով։

«Քննարկել ենք նաեւ դպրոցաշինության խնդիրները, մեծ գումարներ են հատկացվելու, ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրի վրա 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է նաեւ դպրոցների հիմնանորոգումներ»,- ասաց Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը նաեւ ընդգծեց՝ միջին մասնագիտական ոլորտում օպտիմալացման անհրաժեշտություն է տեսնում։ Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նոր ծրագրեր են նաեւ նախատեսում իրականացնել, ինչպես աբոնեմենտային համակարգը դպրոցականների համար, ըստ որի՝ 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն, ինչպես նաեւ արվեստի, մշակույթի գործիչները դասախոսություններով հանդես կգան դպրոցներում։

2019 թվականի բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ նախատեսված հատկացումներն ուղղվելու են 8 ծրագրերի, որոնցից` «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն» ծրագրին ուղղվելու է 11 մլրդ 685.4 մլն դրամ՝ 2018 թվականի 10 մլրդ 265.4 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմել է 1 մլրդ 420 մլն դրամ կամ 13.8 տոկոս: Ուսանողների կրթաթոշակի եւ ուսանողական նպաստների տրամադրման գծով նախատեսվել է 10 մլրդ 157.3 մլն դրամ:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 435.8 մլն դրամ` նախորդ տարվա 250 մլն դրամի փոխարեն, այսինքն` ծախսերի աճը կազմում է 1 մլրդ 185 մլն դրամ:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի» գծով նախատեսվել է 10 մլրդ 351 մլն դրամ՝ 2018 թվականի 10 մլրդ 371 մլն դրամի փոխարեն, ծախսերի նվազումը կազմել է 20.5 մլն դրամ կամ 0.2 տոկոս:

Ծրագրի շրջանակներում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակի եւ ուսանողական նպաստների տրամադրման գծով ծախսերը նվազել են 7.5 մլն դրամով:

«Հանրակրթության ծրագրի» գծով նախատեսվել է 87 մլրդ 259.8 մլն դրամ՝ 2018 թ. 84 մլրդ 486.7 մլն դրամի փոխարեն: Այս ծրագրի շրջանակներում` «Տարրական ընդհանուր հանրակրթություն», «Հիմնական ընդհանուր հանրակրթություն», «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» եւ «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների գծով նախատեսվել է 78 մլրդ 982.3 մլն դրամ՝ 2018 թվականի 73 մլրդ 833.7 մլն դրամի փոխարեն, «Ներառական կրթություն տարրական դպրոցում», «Ներառական կրթություն միջին դպրոցում» եւ «Ներառական կրթություն ավագ դպրոցում» միջոցառումների գծով նախատեսվել է 1 մլրդ 66.6 մլն դրամ՝ 2018 թվականի 3 մլրդ 196.1 մլն դրամի փոխարեն, ծախսերի նվազումը կազմում է 2 մլրդ 129.5 մլն դրամ կամ 66.6 տոկոս:

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի գծով նախատեսվել է 1 մլրդ 590.5 մլն դրամ՝ 2018 թվականի 887.8 մլն դրամի փոխարեն:

Տպել
3513 դիտում

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան