Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին. մշակույթի նախարար

Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին Աջափնյակ, Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ չգիտի՝ ցուցակում որ հորիզոնականում է: Նախարարի պաշտոնակատարը չհստակեցրեց՝ ընտրվելու դեպքում գալո՞ւ է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը.

«Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու: Մի բան է հստակ՝ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե՛ լավ կառավարություն եւ թե՛ լավ Ազգային ժողով»:

Լիլիթ Մակունցը հստակեցրեց, որ ինքը ՔՊ անդամ է: «ՔՊ-ի հիմնադրման ակունքներում եմ եղել, բայց աշխատանքի բնույթից ելնելով՝ չեմ անդամագրվել կուսակցությանը եւ երբ ստանձնել եմ նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, նպատակահարմար եմ գտել նաեւ քաղաքական առումով ամրագրել կարգավիճակը»,- ասաց նա:

Հարցին, թե նախարարությունում կուսակցությանն անդամագրվողները շա՞տ են, Մակունցը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ՝ չկան: Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հերթերին.

«Տարբեր պատճառներ կան դրա համար, կարծում եմ՝ դրան մեծապես նպաստեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները, բայց պետք է փարատեմ ձեր մտահոգությունները եւ ասեմ, որ անդամագրման եւ հայտերի ընդունման հետ կապված հիմա դադարի փուլ է եւ որքանով ես եմ տեղյակ, նոր անդամներ չեն ընդունում, գոնե հետաձգել են»:

Տպել
982 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Ապարան քաղաքում ձյուն է տեղում

Դատարանը մերժել է Գեւորգ Կոստանյանին տրամադրել նրա մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները

Ընդունել եմ Վանեցյանի հետ թիմ ձեւավորելու առաջարկը․ Արսեն Բաբայան

Սպառման ծավալները նվազել է, դրա համար փոքր խանութներում որոշ ապրանքների գները բարձրացրել են․ Գեւորգյան

ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Վահագն Հարությունյանի քրեական գործին առնչվող շահարկումների վերաբերյալ

Երբ ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ արանքից կհանենք, միայն թեստավորումն ու բուժումը կթողնենք. Ա. Թորոսյան

«Դեռեւս պարզ չէ՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ. մենք կհայտարարենք». վարչապետի մամուլի խոսնակ

Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից. ԵԱՏՄ տեսակոնֆերանսը

Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ․ Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս դիմակներ ու ձեռնոցներ կրել

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

Տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի. տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ

Անասուններին էլ դաշտ չենք տանում. Արցախի Միրիկ գյուղը, որտեղ հարսի եւ սկեսրոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, մեկուսացած է

«Ռոման» կփորձի եւս 1 տարով վարձակալել Հենրիխ Մխիթարյանին

ՊՆ 5-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

Արցախում 9 քաղաքացիներից բացի, ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության. 14 նոր մարդ ինքնամեկուսացել է

Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրի քաղաքի բնակչուհուն. հարուցվել է քրգործ

Գրանցվել է 12-րդ մահը, որը դեռ պաշտոնապես հայտարարված չէ. Արսեն Թորոսյան

Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

2 նոր նշանակում շրջակա միջավայրի նախարարությունում

Մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և ստացել է շուրջ 7 մլն դրամ. ՔԿ