Արա Մինասյանը չի մասնակցել միջնորդության քննությանը. ՔԿ-ն պնդում է, որ նա խուսափում է քննությունից

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժել է Մինասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Տեղեկացանք, որ Արա Մինասյանը միջնորդության քննությանը չի մասնակցել: Բանն այն է, որ Մինասյանը Հայաստանում չէ:

Դատարանը գտել է, որ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը անհիմն է եւ այդ պատճառաբանությամբ մերժել այն:

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) եւ ՀՀ ՔՕ 325 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ փաստաթղթեր կեղծելը): Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերեւույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։ Թե ինչ դիրքորոշում է հայտնել Մինասյանը մեղադրանքի վերաբերյալ պաշտպանները չեն տեղեկացնում: Նրա պաշտպաններից մեկը ԱՄՆ Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանն է, մյուսը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Տիգրան Ղազարյանը: Վերջիններս մի քանի կետից բաղկացած հայտարարություն էին տարածել՝ անդրադառնալով թե՛ մեղադրանքին եւ թե՛ հետախուզման որոշմանը: Մասնավորապես՝ պաշտպանները նշել են, որ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելը անհիմն է, իսկ հետախուզում հայտարարելու մասին նշել են, մասնավորապես հետեւյալը.

«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբեւէ որեւէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրեւ թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ եւ նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետեւության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու»:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, սակայն մեր զրույցում հակառակ պնդում կատարեց: Նա պարզաբանեց, որ վարույթն իրականացնող մարմինը 20 օր փորձել է Արա Մինասյանին ծանուցել նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին: Ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային առաքման միջոցով, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կողմից Արա Մինասյանի հաշվառման հասցե այցելություններ կատարելու, ընդհուպ մինչեւ վերջինիս կողմից լիազորված փաստաբանի միջոցով։ Ավելին՝ նրա խոսքով, փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին խնդրել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունն ապահովելու համար, իսկ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում է ներկայացրել առ այն, որ չի կարողացել կապ հաստատել Արա Մինասյանի հետ, տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրի մասին: Ուստիեւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Արա Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանից երբ հետաքրքրվեցինք, թե իր պաշտպանյալը թաքնվե՞լ է նախաքննական մարմնից, կամ պատշաճ ծանուցվե՞լ է, պատասխանեց, որ նախաքննական գաղտնիք է՝ միաժամանակ նշելով, թե կոնկրետ դիտարկումները իրենք կալանքի միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրել են: Ընդհանուր առմամբ՝  ծավալուն հայտարարություն տարածած փաստաբաններից Տիգրան Ղազարյանը այսօր մեր մի շարք հարցերի չպատասխանեց՝ դրանց մեծ մասը նախաքննական գաղտնիք որակելով: Նա նաեւ նախաքննական գաղտնիք համարեց մեր այն հարցը, թե նախաքննական մարմինը կալանավորելու ի՞նչ հիմքեր է ներկայացրել:

- Պարոն Ղազարյան, Արա  Մինասյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի վերաբերյալ:

- Այդ մասով ես ձեզ որեւէ դիրքորոշում, տեղեկատվություն չեմ կարող հայտնել:

- Այսինքն, չեք էլ ասում՝ մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ:

- Այդ մասով ես որեւէ տեղեկատվություն չեմ կարող ասել, բայց հայտարարություն տարածվել էր մեր կողմից, որտեղ նշել էինք, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է, հիմնավոր կասկածի վերաբերյալ դիտարկումներ արվել են նաեւ կալանքի միջնորդության քննության ժամանակ, որը, ինչպես տեղյակ եք, դատարանը մերժել է:

- Քննչական կոմիտեն նշում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը Մինասյանի առնչության վերաբերյալ: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ փաստական տվյալների մասին է խոսքը:

- Իհարկե, կալանքի միջնորդությանը կից վարույթն իրականացնող մարմինը որոշակի նյութեր ներկայացրել է, բայց այդ մասով ես չեմ կարող դիրքորոշում հայտնել, ինչո՞ւ, որովհետեւ նախաքննական գաղտնիքը հրապարակելու համար զգուշացված եմ, բայց կարող եմ հայտնել, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է:

- Նախաքննական մարմինը Մինասյանին կալանավորելու ի՞նչ հիմքեր է ներկայացրել:

- Չեմ կարող ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է, դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել, այդ մասով իրավունք չունեմ հրապարակել:

- Պարոն Ղազարյան, ՔԿ-ն նշում է, որ Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա թաքնվել է քննությունից եւ պարզ չէ նրա գտնվելու վայրը: Ձեր պաշտպանյալին ծանուցում ուղարկվե՞լ է եւ արդյո՞ք նա թաքնվել է քննությունից:

- Մեր դիրքորոշումը կալանքի քննության ժամանակ ներկայացրել ենք, կոնկրետ դիտարկումներ չեմ կարող կատարել՝ կրկին նախաքննական գաղտնիությունից ելնելով, որովհետեւ որպես փաստաբան ես պարտավոր եմ հարգել նախաքննական գաղտնիքը:

- Արդյո՞ք թաքնվել է քննությունից, հարցը նախաքննական գաղտնի՞ք է:

- Մեր դիտարկումները կատարել ենք, առարկայական որեւէ տվյալ չեմ կարող հրապարակել:

- Արա Մինասյանը Հայաստանո՞ւմ է:

- Ձեզ որեւէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել:

Սոնա Տռուզյանը մեր զրույցում նաեւ նշեց, որ Արա Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ Արա Մինասյանի շահերի պաշտպանը դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունը միջնորդության քննարկմանն ապահովելու համար, որը դատարանը բավարարել է։ «Մինչդեռ հաջորդ դատական նիստում պաշտպանը հայտնել է, որ հնարավոր չի եղել կապ հաստատել իր պաշտպանյալի հետ։ Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ դա նույնպես փաստում է, որ Արա Մինասյանը խուսափում է քննությունից: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ գնահատելով՝ քննիչը գտել է, որ կան բավարար հիմքեր Ա.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար եւ կայացվել է համապատասխան դատավարական որոշում։ Նախաքննությունը շարունակվում է եւ քննություն է տարվում բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը հիմքեր ունի կարծելու, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի քննությանը։ Դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի այն բողոքարկելու հարցը»,- պարզաբանեց խորհրդականը:

Տպել
2164 դիտում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված