Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր Թովմասյանը գոհ չէ աշխարհի առաջնությունում իր 1-ին ելույթից

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դժգոհ է աշխարհի 2018 թ. առաջնությունում իր ելույթից: Հոկտեմեբրի 25-ից նոյեմբերի 3-ը Դոհայում կայացած մրցաշարում թիմային պայքարում այնպես չէր օգնել ընտրանուն, ինչպես գլխավոր մարզիչ Հակոբ Սերոյանը կցանկանար: Իր հիմնական գործիքի՝ օղակների վրա լավ էր հանդես եկել ու եզրափակչում 4-րդ տեղն էր զբաղեցրել, եւ դա, ինչպես ՀԺ-ի հետ զրույցում Սերոբյանը նշել էր, իրեն գոհացրել է: Թովմասյանը, սակայն, որն այս տարի առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, իրենից ավելին էր սպասում: Այդ մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ելույթիցս գոհ չեմ, որովհետեւ մարզիչներս էլ գոհ չեն: Կարող էի ավելի լավ կատարել, մրցանակային տեղ զբաղեցնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Պետք է ափսոսանք ապրելով՝ սկսենք ավելի շատ պարապել, որ աշխարհի մյուս առաջնությանը փորձենք լավագույնս հանդես գալ: Մեր առջեւ դրված է ոչ թե ինչ-որ հեքիաթային բաներ անելու առաջադրանք, այլ այն, ինչ մարզումների ժամանակ անում ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վարժության տարբեր էլեմենտների հետ կապված այն մանր սխալները, որոնք թույլ է տվել ԱԱ-ում, մարզումների ժամանակ սովորաբար չի անում:

Ունիվերսիադայի ոսկե մեդալակիրը Քաթարի մայրաքաղաքում առանձին գործիքների պայքարում օղակների վրա վարժության որակավորման փուլն Արթուրը հաղթահարել էր 3-րդ տեղով (14.866): Եզրափակչում մեդալ չկարողացավ նվաճել. զբաղեցրեց 4-րդ տեղը (14.766):

Առաջիկայում հավաքականի կազմում մասնակցելու է Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում են լինելու նաեւ Եվրոպայի արծաթե մեդալակիրներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: Գավաթի խաղարկությունը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Ավարտվելու է 26-ին: Սա Տոկիո 2020-ի վարկանիշային առաջին մրցաշարն է:

Տպել
825 դիտում

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան