Ուռճացված գներ, հավելագրումներ. խախտումներ են բացահայտվել ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերում եւ ծառայություններում

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության եւ ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող պատճառները եւ պայմանները, զորամասերի տրանսպորտային միջոցների, տեխնիկական եւ այլ սարքավորումների շահագործման օրինականությունը, պետությանը պատճառված եւ չվերականգնված վնասների առկայությունը, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման հանգամանքները։

2018թ. առաջին կիսամյակում ընտրանքային կարգով կատարված 11 ուսումնասիրություններից 10-ով արձանագրվել է խախտումներ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ։ Ուսոմնասիրությունների արդյունքներով 7 խախտման դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվել, որ արձանագրված խախտումները, չարաշահումները եւ թերացումները վերաբերում են ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր օղակներին՝ նյութական միջոցների ընդունում, պահպանում, բաշխում, օգտագործում եւ այլն։

Մասնավորապես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանանության բաժնի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի վերանորոգման առանձին ծառայությունների պայմանագրային գներն ուռճացված բնույթ են կրել կամ վերանորոգման մի ծառայությունը փաստաթղթերում ներկայացվել է կրկնակի՝ ներառված լինելով մեկ այլ աշխատանքի մեջ:

Թվով 5 զորամասերում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2015-2018թթ ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, ծանր տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների չկատարած երթերի, աշխատանքների համար ձեւակերպվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ծախսագրվել է մեծ քանակությամբ վառելիք, վազքաչափի տվյալներում հավելագրվել են կիլոմետրեր, ներկայացվել իրականում չկատարված աշխատանքներ: Դրանց հետեւանքով պետությանը յուրաքանչյուր դեպքով պատճառվել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի վնաս։ Կատարված ուսումնասիրություններից միայն մեկի արդյունքում պետությանը պատճառված վնասի նախնական չափը կազմում է շուրջ 23մլն դրամ: Այս դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին եւ 375-րդ հոդվածի տարբերի մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, իրականացվում է նախաքննություն:

Մեկ այլ զորամասում կատարված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, ընդերքօգտագործման իրավունքի բացակայության պայմաններում, մեծ քանակությամբ դիզվառելիքի ծախս ներկայացնելով, իրականացվել է կարմիր ավազի տեղափոխում, որի մեծ մասի՝ 14.646.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ծավալի ավազի գտնվելու վայրի եւ օգտագործման նպատակի մասին տվյալներ չկան, ինչը կարող է վկայել նաեւ իրականում ավելի քիչ ծավալով կարմիր ավազ տեղափոխվելու եւ 2.582.300 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դիզվառելիքը հավելագրելու մասին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի  կողմից կատարված ուսումնասիրությամբ նաեւ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի պահեստամասերի ձեռքբերման նպատակով երկու կազմակերպությունների հետ կնքված 403.699.900 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագրերի գնման առարկաների գները ուռճացված են։ Եզակի չեն եղել դեպքերը, երբ միեւնույն ապրանքատեսակները մատակարար կազմակերպության կողմից այլ կազմակերպությունների վաճառվել են ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրային գներից էականորեն ցածր գներով: Այս ուսումնասիրության արդյունքները եւս ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ ՀՀ զինվորական դատախազը հաղորդում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին։ Բացի այդ, ԶՈՒ ինժեներական զորքերում եւ զորամասերի համապատասխան ծառայություններում, մյուս ոլորտներում պետական շահերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքներն առավել համակարգված եւ արդյունավետ իրականացնելու նպատակով կայազորների զինվորական դատախազություններին տրվել են մի շարք հանձնարարություններ: Մասնավորապես խնդիր է դրվել ուսումնասիրությունների ընթացքում սերտորեն համագործակցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների եւ այլ օպերատիվ մարմինների հետ, օգտագործել պետության գույքային եւ ոչ գույքային շահերի խախտումների վերաբերյալ այդ մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները, դրանց հիման վրա ծրագրել հետագա գործողությունները:

Բացի այդ, հանձնարարվել է նաեւ ուսումնասիրությունների արդյունքում քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հետեւողական լինել պետության գույքային շահերին վնաս պատճառած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ դատախազական ներգործության բոլոր միջոցների գործադրմամբ պետությանը պատճառված վնասների լիարժեք վերականգնումն ապահովելու հարցում:

Տպել
1155 դիտում

Պետական դավաճանությանն օժանդակելու համար մեղադրվող Ա. Պ.-ն կալանավորվել է. դատարանը բավարարել է դատախազի բողոքը

ՀՀ նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալբանիայի գործընկերոջը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը մեկնել է Փարիզ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մինչև երեկո փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյանից մինչև Խորենացի հատվածի երթևեկությունը

Դատախազությունը «երկաթե վարագույր» չէ, շփումները չպետք է վերածվեն գրագրությունների. Վարդապետյանն այցելել է Արարատի մարզ

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

ԱԱ-2022․ նոյեմբերի 28-ի խաղացանկը

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Մարուքյան

Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 2 զոհ ու մեկ տուժած

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 3 մարզերի որոշ հասցեներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ոսկետափ գյուղի մոտակայքում մեքենան բախվել է կամուրջի սյանը. վարորդն ու 3 ուղևորը հոսպիտալացվել են

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել բարեգործական համերգի՝ հաջակցություն «Զինվորի տանը» բուժվող զինվորների (լուսանկարներ)

Եթե 2022-ի ՀԱՊԿ գագաթնաժողովում «հարսի պարը տապալվեց», ապա 2016-ին «փեսային» «բան դեմ տվեցին»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իսրայելին և Պաղեստինին խաղաղություն հաստատելու կոչ է արել

Մինչև վաղն առավոտ փակ կլինի Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ տանող տրանսպորտային հատվածը

Հայտնի է, թե երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի առաջին կուրսի ուսանողներն այցելել են Ազգային ժողով, հանդիպել պատգամավորների հետ

Նոր ավտոբուսները ածելիով դիտավորյալ վնասում են. Հայկ Սարգսյանը՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասին

Երկու տարի է, ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում. Վահան Քերոբյան

Շիրակի մարզը ձեռք է բերել նոր ջրցան և ձնամաքրիչ մեքենաներ

Առաջիկա օրերին գիշերային ժամերին կդիտվի 0-ից ցածր ջերմաստիճան. սպասվում են թաց ձյուն, մառախուղ

Փողոցների, ջրահեռացման և կոյուղու համակարգերի հիմնանորոգում, ասֆալտապատում. ինչ աշխատանքներ են կատարվում Դիլիջանում

2 զոհ և 3 տուժած. Երևան-Սևան ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել

Սերգեյ Լավրովի այցը Մինսկ հետաձգվել է անորոշ ժամկետով

Աննա Մկրտչյանն ու եղբայրը, գտնվելով ՀՀ-ում, Մոսկվայի Լազարևի դպրոց չհաճախելով, ստացել են կեղծ ավարտական վկայականներ. ՔԿ

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Ցուցադրել է իր և Քիմի ինտիմ լուսանկարները. Ուեսթի շուրջ նոր սկանդալի ֆոնին նա պաշտոնապես սկսել է նախագահական քարոզարշավը

Երևանում ձնամաքրման աշխատանքներին կներգրավվի 81 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ու Վահան Քերոբյանը ներկա են եղել տեսչական մարմինների նիստերին

ՀՀ տարածքում ձյան տեղումների հետևանքով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ադրբեջանը տարբեր զինատեսակներից կրակ է բացում հայ դիրքապահների ուղղությամբ՝ ի նշան առաջարկվող «խաղաղության». Մարուքյան

Հայաստանի քաղաքացին փորձել է մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր տանել Վրաստան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. այս անգամ՝ Արցախի դիրքերից կրակոցների մասին

Հրդեհ Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկում. շենքից տարհանվել է 10 քաղաքացի