ԱՄՆ-ն թիրախավորում է ՀՀ-ում գործող իրանական «Մելլաթ» բանկը. ԿԲ-ն արձագանքում է

06/11/2018 schedule16:53

Հայաստանի Կենտրոնական բանկն արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների՝ ֆինանսական շուկային վերաբերող մտահոգություններին: Թեպետ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերաբերում են նաեւ ՀՀ-ում գործող իրանական «Մելլաթ» բանկի մասնաճյուղին, սակայն ԿԲ հայտարարության մեջ ավելի շատ ընդհանրական է եւ վերաբերում է ողջ բանկային համակարգին:

Բանկը, որի կապիտալը 2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34,246,637 հազ. դրամ, ակտիվները՝ 46,266,115 հազ. դրամ, պարտավորությունները՝ 12,019,478 հազ. դրամ հանդիսանում է Հայաստանի բանկերի միության անդամ: Այս ֆինանսական կառույցի բաժնետոմսերի 100%-ի միակ բաժնետերն է իրանական «Մելլաթ» բանկը:

«ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու եւ արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով»,- այսպես է սկսվում ԿԲ-ի հայտարարությունը։

Նշվում է նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկը եւ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահի հայտարարության համաձայն՝ օգոստոսի 6-ին եւ նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին, եւ իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետեւանքները։

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015 թ.-ին Իրանի ու Մեծ վեցնյակի միջեւ միջուկային գործարքի կնքումից հետո։ Դրանք վերաբերվելու են Էներգետիկայի եւ բանկային ոլորտներին, որոնք սերտորեն առնչվում են հայ-իրանական համագործակցության օրակարգին։ Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգետիկ ընկերությունների՝ Iranian Oil Company-ի եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները: Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:

Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կանդրադառնան Իրանի դեմ նոր պատժամիջոցները հայ-իրանական հարաբերությունների, հատկապես՝ առեւտրա-տնտեսական կապերի վրա։ Հայտնի է, որ 2017 թ-ին Հայաստան-Իրան առեւտրի ծավալը կազմել է 263,5 մլն դոլար։

Միեւնույն ժամանակ փորձագետների գնահատմամբ, Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են նաեւ բացասաբար ազդել Իրան-ԵԱՏՄ վերջերս կնքված Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի վրա։ Այս հարցերը, մասնավորապես՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկվել են վերջերս Երեւան այցելած ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումների ժամանակ։

Հատկանշական է, «Մելլաթ» բանկը, որի մասին ընդգծված կերպով չի հիշատակվում ԿԲ հայտարարության մեջ, ՀՀ ֆինանսական դաշտի լիարժեք խաղացող է: Վարկեր է տրամադրում, գործարքներ կատարում, ավանդներ ներգրավում: Մինչ օրս, ինչպես նշում են փորձագետները, այն նաեւ հանդիսացել է իրանական ներդրումների ներգրավման խողովակ: Պարզ է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին, այս բանկի միջոցով հայ-իրանական համատեղ գործարքների կատարման հնարավորությունները խիստ սահմանափակվում են:

Այժմ, ինչպես նշում է ԿԲ-ն, կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ: «ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռեւս մինչեւ 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ»,- ասված է հայտարարության մեջ։

ԿԲ-ն ճիշտ է՝ մի կողմից չի խոսում իրանական բանկի դեմ սահմանված պատժամիջոցների մասին, սակայն ուղղակիորեն վստահեցնում է ԱՄՆ-ին, որ ձեռնարկվում են բոլոր միջոցառումները՝ իրանական ֆինանսական համակարգի հետ կապված ամերիկյան մտահոգությունների չեզոքացման համար:

«Նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որեւէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների եւ արգելքների պատշաճ իրագործումը»,- նշում են Կենտրոնական բանկում։

ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրության վերջում վստահեցնում է, որ սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու եւ արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով։

Տպել
3909 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին