Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Կյաժը 6-ի աշխատակիցների ուղեկցությամբ է շրջում՝ պաշտպանության միջոց է կիրառվել

Սերժ Սարգսյանի եղբորորոդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի դեմ ցուցմունք տված, նրա նախկին մտերիմ ընկեր, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:

Սիմոնյանը, որը մեկ այլ գործի շրջանակում մի քանի ամիս գտնվում էր կալանքի տակ, Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել: Ազատ արձակվելուց հետո էլ նրա նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:

Դավիթ Սիմոնյանն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Այսօր նրան առնչվող քրեական գործով առաջին դատական նիստն էր:

Նախկինում իր ակտիվությամբ աչքի ընկած (Ընտրախախտումներ կատարելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ակտիվիստներին ծեծի ենթարկելու) Կյաժն այսօր որոշել էր քար լռություն պահպանել: Լրագրողների հարցին ի պատասխան նա միայն ասաց, որ իր անվտանգության հետ կապված խնդիր ունի եւ մշտապես ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո է: Մեր հարցին, թե Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո՞ է նման խնդիր առաջացել, Սիմոնյանը չպատասխանեց, նրան 6-րդ վարչության աշխատակիցները շտապեցին հեռացնել նիստերի դահլիճից: Արդեն նիստերի դահլիճում լրագրողները կրկին մի քանի ճշտող հարց տվեցին Սիմոնյանին, մասնավորապես, թե ինչո՞ւ Հայկ Սարգսյանի գործով դատարան չի ներկայանում. այդ եւ այլ հարցերի Սիմոնյանը եւս չպատասխանեց:

Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութ իրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Թոռնիկի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որից Գոռ Համբարձումյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով` 3.56 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց եւ 0.015 գրամ բուսական մանրացված զանգվածի եւ ծխախոտի մասնիկների խառնուրդ, Լեւոն Սերգեյի Գաբրիելյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով՝ 0.42 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ մնացած 21.74 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոցը իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայում:

Սիմոնյանի նկատմամբ այս գործի շրջանակներում արդեն որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով, բացի Դավիթ Սիմոնյանից, ամբատանյալի աթոռին են գտնվում եւս երկուսը, սակայն միայն մեկն է գտնվում կալանքի տակ, քանի որ մեղադրվում է առանձանպես խոշոր չափերի թմրամիջոցի իրացման մեջ:

Դատական այսօրվա նիստը, սակայն, երկար չտեւեց. ամբաստանյալներից մեկը, որն ազատության մեջ է, դատարան չէր ներկայացել, ու դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, հետաձգեց գործի քննությունը՝ միաժամանակ ամբաստանյալին բերման ենթարկեու որոշում կայացնելով:

Խոսքը ամբաստանյալ Էդուարդ Թոռնիկի Ղազարյանի մասին է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակ եւ հանգամանքներում, իրացնելու նպատակով քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով բուպրենորֆին, հաշիշ եւ մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ, որից խոշոր չափերով ապօրինի իրացրել է Դավիթ Սիմոնյանին:

Մյուս ամբաստանյալը՝ Գոռ Արմենի Համբարձումյանը, մեղադրվում է այն բանում, որ 2017թ. դեկտեմբերի 20-ին, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով Դավիթ Սիմոնյանից ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով` ընդհանուր 3.56 գրամ մարիխուաննա թմրամիջոց:

Մեր զրույցում Դավիթ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ ցուցմուք է տվել: Մեր հարցին, թե  Սիմոնյանն ի՞նչ հարաբերություններ ունի Ալեքսանդր Սարգսյանի որդու հետ, պաշտպանի խոսքով, ինքը չգիտի: Պաշտպանը չպատասխանեց նաեւ հարցերին, թե ինչու է Սիմոնյանը մտահոգված իր անվտանգության համար, ինչու է 11 տարի անց որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել իր ընկերոջ` Հայկ Սարգսյանի դեմ՝ նշելով, թե վերջինս 11 տարի առաջ փորձել է իրեն սպանել: Այս հաղորդումից հետո քրեական գործը վերաբացվեց եւ Սարգսյանը կալանավորվեց: Սարգսյանը, սակայն, երկար չմնաց կալանքի տակ, նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Ալեքսանդր Սարգսյանի որդին նույնպես չի ընդունում մեղադրանքը եւ արդարադատություն է ակնկալում: Այս գործով դատարանը որոշում է կայացրել տուժող Սիմոնյանին բերման ենթարկելու վերաբերյալ, քանի որ վերջինս չէր ներկայանում դատական նիստերին:

Տպել
8293 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել