էդգարը դասընթացների էր գնում, որ բանակում ծառայեր որպես վարորդ. ողբերգական ավտովթարից մահացած վարորդը Հրազդանից էր

Այսօր ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանն է:

Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր: Մեր զրույցում նրա ընկերը՝ Հարութ Ավետիսյանը, նշեց, որ մի քանի ամսից Էդգարը զորացրվելու էր: Նա երկու քույր ուներ: «Էդգարը Հրազդանում հատուկ դասընթացների էր գնում, որպեսզի բանակում ծառայեր որպես վարորդ: Մայրը մարզպետարանում էր աշխատում, չգիտեմ՝ հիմա աշխատում է, թե՝ ոչ, իսկ հայրը նախկին ոստիկան է, հիմա չի աշխատում»,- պատմեց ընկերը:

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Տպել
11868 դիտում

Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիում ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրները

Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար

Ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել․ Կոնջորյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է. դեսպան

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

Նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզել են հարց տալ, եկել-ծեծել ե՞ն բազկաթոռի վրա․ Մարուքյան

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում (տեսանյութ)

Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի. ԱԻՆ

Բուլղարիայի խորհրդարանի նախագահն Արարատ Միրզոյանին հրավիրել է Սոֆիա

ՀՀ-ում որտեղ կարելի է գնել ամենաթանկ եւ ամենաէժան բնակարանները․ անշարժ գույքը թանկացել է

Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի. Սիսեռյան

Քաղաքացիները դժգոհ են հունվարին սպառած գազի դիմաց վճարած գումարի չափից. «Գազպրոմ»-ը պարզաբանում է

ՀՀ-ում բասկետբոլի միջազգային աննախադեպ մրցաշար կանցկացվի

Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու

Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)

Սանահին վանքի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան