Շիրակի մարզպետը մեխանիզմները փոխել է

«Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում օրն այսօր գործադուլով է սկսվել: Բուժաշխատողները բողոքել են նոր տնօրեն Զավեն Մանուկյանի դեմ, որն այդ պաշտոնում ընտրվել է երեկ կայացած մրցույթի արդյունքում:

Մրցույթին երկու թեկնածու է մասնակցել՝ պոլիկլինիկայի ժպ Միխայել Մկրտչյանն ու Զավեն Մանուկյանը: Առաջին թեկնածուն հաղթահարել է մրցույթի առաջին փուլը, սակայն բանավորի ժամանակ 5 հարցից պատասխանել է երկուսին, իսկ Զավեն Մանուկյանը երկու փուլերն էլ հաղթահարել է:  «Աշխատակիցների բողոքն ու վրդովմունքն իզուր է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: «Մրցույթը եղել է բաց եւ բացարձակ անաչառ: Երկու թեկնածուներն էլ նորմալ մասնակցել են, ով ինչքան կարողացել է, հարցերին պատասխանել է: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել ոչ թե ժպ-ն, այլ մյուս թեկնածուն, իսկ աշխատակազմը ցանկանում էր, որ ժպ-ն լիներ, քանի որ մի քանի ամիս աշխատել էին միասին: Սակայն մրցույթում հաղթեց երկրորդ թեկնածուն եւ օրենքի համաձայն՝ ես նրան նշանակել եմ տնօրեն: Բողոքում են, ասում են՝ որոշումը փոխեք, թող ժպ-ն լինի տնօրեն, մենք իրեն սիրում ենք: Բայց դա անհնար է, ես երեկ խոսել եմ ամբողջ անձնակազմի հետ, բացատրել եմ, ներկայացրել եմ, իրենք նորմալ հեռացել էին, բայց այսօր չգիտեմ՝ ինչ է  պատահել: Մի բան հստակ է, որ օրենք չենք խախտելու, մենք դրա համար չենք պայքարել, օրենքի շրջանակներում վաղը հաղթած թեկնածուն, ում ես արդեն տնօրեն եմ նշանակել, կանցնի իր աշխատանքային պատրականությունների կատարմանը»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Ըստ պոլիկլինիկայի աշխատակիցների, թեկնածուներն իրենց մասնակցության հայտերը պետք է ներկայացնեին մինչեւ հոկտեմբերի 5-ը, ժամը 12:30-ը: Սակայն, ըստ նրանց,  Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ժամանակն ավելացրել է: Հենց այդ ընթացքում էլ երկրորդ թեկնածուն է առաջադրվելու հնարավորություն ունեցել: Նման սկզբունք նախկինում է եղել, որ կոնկրետ ժամ են նշել, որ դրանից հետո հայտեր չվերցնեն, որ սահմանափակում լինի եւ հայտերը շատ չլինեն: Ես էդ մեխանիզմը հիմա փոխել եմ»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

«Ինչ ես մարզպետ եմ նշանակվել, հակված եմ ապահովել մրցույթ, որ չլինի, թե մեկ թեկնածու լինի եւ միայն նա մասնակցի հայտարարվող մրցույթին: Պետք է լինի պայքար անպայման: Էդ ժամանակի մասին որ խոսում են, իրանք էն հին մեխանիզմներով են ասում, էդ մեխանիզմները ես փոխել եմ եւ դարձրել եմ մինչեւ օրվա վերջ: Որ չգա էլի էն պահը, որ ահա ուշացել եմ, հայտը չեն վերցնում: Հակառակը, ես նույնիսկ ասել եմ՝ եթե մի փոքր ուշացում էլ լինի, ընդունեք, ոչինչ, ինչ խնդիր կա»:

Գործադուլի ժամանակ նաեւ շահարկվում էր հաղթած թեկնածուի դատավորի որդի լինելու հանգամանքը:

«Ես ոչ հաղթած թեկնածուին ճանաչել եմ, ոչ էլ որեւէ մեկին տեսել եմ, մրցույթի հանձնաժողովի կազմում ես նույնիսկ չկամ, դրանից բացի ամբողջ պրոցեսը նկարահանված է, եւ ինչ կապ ունեն դատավոր հոր մասին շահարկումները: Մարդը մասնակցել, մրցույթում հաղթել է: Մարդն ինչ մեղք ունի, որ հայրը դատավոր է: Ինքն էլ բժիշկ է, ուղղակի անհարկի շահարկում է սա, մրցույթի հետ կապ չունի»,-ասաց Շիրակի մարզպետն ու մեկ անգամ եւս ընդգծեց, որ Զավեն Մանուկյանն արդեն տնօրեն է եւ վաղն աշխատանքի է գնալու:

Տպել
2635 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է