«էս մթանը կանգնած ենք ու չենք աշխատի, էգուց էլ չբդի աշխատինք». բողոքի ակցիա Գյումրի կայարանում

07/11/2018 schedule22:50

Երեւան-Գյումրի գնացքը, որն ըստ մեկնման ժամանակացույցի՝ Երեւանից պետք է դուրս գար  18:25-ին, չի շահագործվել: Թբիլիսի-Երեւանը ճանապարհին է, սակայն Երեւան չի հասնի, կանգ կառնի Այրում կայարանում: Չի սպասարկվում նաեւ Սանահին կայարանը: Մի խոսքով՝ ոչ մեկը չի աշխատում, եւ սա բողոքի ակցիա է, որին միացել են բոլոր երկաթուղայինները: Այս մասին ՀԺ-ին տեղյակ պահեցին Գյումրի կայարանի աշխատակիցները: Նրանք վաղ առավոտից էին բողոքի ակցիա սկսել՝ կապված իրենց հավելավճարների չափի կրճատման հետ: Բողոքին զուգահեռ, սակայն, շարունակել են աշխատել, քանի որ պատասխանատուները խոստացել էին խնդիրը վերանայել, հարցն օրվա ընթացքում կարգավորել:«Մենք առավոտ իմացանք, որ մեր պրեմիաները պակսցրել են: Բայց մենք մեր մասով 100 տոկոսով գործն էրել ենք, նույնիսկ գերակատարել ենք մեր պլանը: Էդ պրեմիա ըսածը կձեւավորվի աշխատավարձով, աշխատավարձի 25 տոկոսի չափով մենք հավելավճար կստանայինք: Մենք դաժե վռեդնու փող կստանանք: Ժամանակ կա, մենք երկու օր տուն չենք էրտա, անընդհատ գործի մեջ ենք: Մեր աշխատավարձը մինչեւ 300.000 դրամ գելնի: Բայց հմի որ հանել են էդ պրեմիան, ամեքիցս 40.000-ից մինչեւ 80.000 դրամ պակսել է»,-բացատրեցին դեպոյականները:

Ըստ նրանց, իրենք ամբողջ օրը աշխատել եւ սպառիչ պատասխանի են սպասել, սակայն օրվա ավարտին ՀԿԵ շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկից ստացված պատասխանից անակնկալի են եկել:

«Առավոտը Լավրենչուկի հետ խոսել ենք, ըսեց՝ սպասեք, կնայենք: Նոր էլ ըսին, որ պատասխանել է, թե էս է, գուզեք աշխատեք, չեք ուզե՝ մի աշխատեք, թողեք,գնացեք: Մենք տեղ չենք գնացել, հենց հմի էլ էս մթանը կանգնած ենք, ու չենք աշխատի, էգուց էլ չբդի աշխատինք, Գյումրիից Երեւան գնացքը չի գնա, ու ընդհանրապես ոչ մի դեպո գնացք չի սպասարկի, մինչեւ էս հարցը չլուծվի: Իրանք մե անգամ էլ էրեցին էս նույն բանը, նախքան հեղափոխությունն էր, էդ ժամանակ տրանսպորտի նախարարը փափուկ բարձ դրեց գլխներիս տակ, թե բան չկա, էլ չի կրկնվի: Հմի էլի նույն բանը»,-բողոքեցին կայարանում հավաքված աշխատակիցները:

Ըստ նրանց, ՀԿԵ-ն 25 տոկոսի փոխարեն հավելավճար 10 տոկոս է փոխանցել: Բողոքի ակցիայի մասնակիցները  ընդգծեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրերում գրված է, որ եթե աշխատակիցը իր առջեւ դրված պլանը կատարում է, ապա պարգեւատրվում է աշխատավարձի 25 տոկոսի չափով, հակառակ պարագայում, այդ գումարը չի ստանում: Ըստ բողոքողների, իրենք պլանը ոչ թե կատարել, այլ գերակատարել են իրենց մասով, թերացումը ընկերությանն է: Լսել են, որ ՀԿԵ-ն չի կարողացել իր պլանը կատարել՝ կապված ցորենի բեռնափոխադրումների ծավալի կրճատման հետ: Այլ բան է ասում, սակայն ՀԿԵ պաշտոնական վիճակագրությունը, համաձայն որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, նոյեմբերի 5-ին ամփոփելով 2018 թվականի հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները, նշել է, որ հաշվետու շրջանում պահպանվել է փոխադրումների աճի դրական դինամիկան: Անցած 10 ամիսների ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 411 հազ տոննա, բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարումը: 2018 թվականի 10 ամիսների ընթացքում փոխադրվել է 330 հազար ուղևոր, ինչը 8% -ով գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը:   Թե առավոտյան ինչ պատասխան կստանան բողոքի ակցիայի մասնակիցները՝ չգիտեն: Այս պահին Գյումրու, Երեւանի, Սանահինի դեպոների մոտ 50 աշխատակիցներ իրենց կայարաններում են, բայց չեն աշխատում: Չի գործում նաեւ Գյումրի կայարանի շուրջօրյա հերթապահ մասը: Բեռնատար գնացքները եւս չեն աշխատում:

Տպել
5547 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը